ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության պարզաբանումը Սիսիանի քաղաքապետի մարդկանց կողմից տաքսի ծառայության տնօրենին ծեծելու մասին 09/27/2017 14:03
Ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ 2017թ. օգոստոսի 26-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրվել էր «Սիսիանի քաղաքապետի մարդիկ տաքսի ծառայության տնօրենի՞ են ծեծել. Քաղաքապետի ոստիկանապետ ազգականը կոծկու՞մ է դեպքը» վերտառությամբ հոդվածի առնչությամբ, որում մասնավորապես ասվում էր, որ Սիսիան քաղաքում կայանալիք խոշորացված համայնքների ղեկավարների ընտրության կապակցությամբ գործող քաղաքապետի կողմնակիցների և հակառակ կողմի ներկայացուցիչների միջև օրեր առաջ տեղի են ունեցել վիճաբանություններ, իսկ դրանցից մեկի ժամանակ՝ նաև ավտովթար: Արդյունքում՝ քաղաքի բնակիչներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն դեպքը ոստիկանության Սիսիանի բաժնում չի հաշվառվել, քանի որ բաժնի պետը քաղաքապետ Արթուր Սարգսյանի կնոջ եղբայրն է: Բացի այդ, Ա. Սարգսյանի մտերիմ Ս. Հ.-ն 7-8 անձանց հետ ծեծի է ենթարկել նույն քաղաքում գործող տաքսի ծառայության տնօրեն Կ. Հ.-ին, որին ծանր մարմնական վնասվածքներով տարել են տուն:
Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոստիկանության Սիսիանի բաժնից տրված օպերատիվ հաղորդագրության համաձայն՝ 2017 թ. հունիսի 19-ին, ժամը 23:55-ին, անհայտ քաղաքացին ահազանգով հայտնել է, որ Սիսիան-Բռնակոթ ճանապարհահատվածում մի խումբ անձինք վիճաբանում են:
Բացի այդ, հունիսի 20-ին, ժամը 00:40-ին և 01:30-ին, Աղիտուի զինվորական հոսպիտալից հաղորդումներ են ստացվել, որ տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Սիսիան քաղաքի բնակիչներ Ռ. Ս.-ն ու Վ. Մ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունիսի 19-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հիշյալ վայրում տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք: Այդ ընթացքում նույն քաղաքի բնակիչ Վ.Մ.-ն իր վարած ավտոմեքենան տեղաշարժելիս վրաերթի է ենթարկել Ռ.Ս.-ին և անզգուշությամբ պատճառել մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Սիսիանի բաժնից ստացված տեղեկանքի համաձայն՝ հիշյալ դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում Վ. Մ.-ն, անհայտ անձի կողմից հարվածներ ստանալով, իր վարած «Վազ 21061» մակնիշի ավտոմեքենայով փորձել է փախուստի դիմել, ինչի հետևանքով տեղի է ունեցել նշված վրաերթը:
Պարզվել է նաև վիճաբանությանը ներկա գտնված անձանց տվյալները, իսկ մարմնական վնասվածքներ ստացածների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքնություններ:
2017թ. հունիսի 22-ին նախապատրաստված նյութերը Սյունիքի մարզի դատախազության միջոցով ուղարկվել են ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղ 2017թ. հունիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Ռազմիկ Հակոբյանը տված բացատրությամբ հայտնել է, որ 2017թ. օգոստոսի 28-ին «Հրապարակ» օրաթերթի ինտերնետային կայքից տեղեկացել է, որ Ս. Հ.-ն 7-8 անձանց հետ ծեծի են ենթարկել Կ. Հ.-ին:
Վերոգրյալի մասին զեկուցել է բաժնի պետին և նրա հանձնարարությամբ նույն օրն այն գրանցվել է հանցագործությունների մասին հաղորդումների հաշվառման թիվ 1 գրքում: Իր կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնց շրջանակներում Կ. Հ.-ն ժխտել է Ս. Հ.-ի կամ որևէ այլ անձի կողմից ծեծի ենթարկվելու հանգամանքն ու հավելել, որ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում վերջինիս և քաղաքապետ Արթուր Սարգսյանի հետ:
Վերոհիշյալը տված բացատրությամբ հաստատել է Ս. Հ.-ն:
2017թ սեպտեմբերի 7-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի օրինականությունը ստուգվել է Սյունքի մարզի դատախազի կողմից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի և ոստիկանության Սիսիանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մարկոսյանի միջև բարեկամական կապ չկա:
Այսպիսով, կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հրապարակ» օրաթերթում տպագրված հոդվածում հիշատակված վիճաբանության և վրաերթի դեպքերը սահմանված կարգով հաշվառվել են ոստիկանության Սիսիանի բաժնում և տրվել է համապատասխան ընթացք, իսկ Կ. Հ.-ին ծեծի ենթարկելու հանգամանքը հերքվել է նույն բաժնում նախապատրաստված նյութերով:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կարգապահական բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել, ուստի նպատակահարմար է համարվել ուսումնասիրության արդյունքները թողնել անհետևանք՝ առանց ծառայողական քննություն սկսելու:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից