ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ հանձնաժողովը մերժեց ԵԱՏՄ-ից ՀՀ-ն դուրս բերելու նախագծի քննարկման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը 09/27/2017 17:06 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու մասին «Ելք» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՏՄ կազմից ՀՀ-ն դուրս բերելու վերաբերյալ նախագիծը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու առաջարկին կողմ քվեարկեց 1, դեմ՝ 10 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ հարակից զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշեց, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է առաջարկը և ԵԱՏՄ կազմից ՀՀ-ն դուրս բերելու հարցը ժամանակավոր հանձնաժողովում քննարկելու անհրաժեշտություն բացառապես չի տեսնում: Նա նշեց, որ ներկայացված չէ որևէ հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է հարցը քննարկվի ժամանակավոր, այլ ոչ թե արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Հերմինե Նաղդալյանը շեշտեց, որ ժամանակավոր հանձնաժողովը չունի որևէ լիազորություն, որը չունի մշտական հանձնաժողովը, ուստի հարցը կարելի է քննարկել մշտական հանձնաժողովում և եզրակացություն ներկայացնել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ընդգծեց, որ իրենք կողմ են ԵԱՏՄ կազմից ՀՀ-ն դուրս բերելու մասին նախաձեռնության քննարկումներին, սակայն հավելեց, որ նախաձեռնության հեղինակների հիմնավորումները իր համար բավարար չեն:
Այնուամենայնիվ, Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք պատրաստակամ են շարունակել քննարկումները՝ առաջարկելով նախաձեռնության հեղինակ «Ելք» խմբակցության պատգամավորներին հարցը առանձին քննարկել իրենց խմբակցության հետ:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք բացարձակապես չկա: Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու հայտարարության նախագծի վրա «Ելք» խմբակցության պատգամավորները լուրջ աշխատանք են տարել, հետևաբար լրացուցիչ հիմնավորումների կարիք չպետք է ունենան:
«Այս պարագայում ես կարծում եմ, որ մենք կարող ենք այս հարցը քննարկել մշտական հանձնաժողովում: Հետևաբար, իմ կարծիքով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք բացարձակապես չկա: Ես կարծում եմ, որ այս առաջարկը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստանա:
Սա իմ անձնական կարծիքն է: Համոզված եմ, որ քվեարկությամբ իմ գործընկերները ևս կհայտնեն իրենց դիրքորոշումը»,- ընդգծեց Աշոտյանը:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Թուրքիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը զգալիորեն գերազանցում է ԵԱՏՄ անդամ Բելառուսի և Ղազախստանի հետ առևտրաշրջանառությանը: Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ Ռուսաստանի առաջին 5 առևտրային գործընկերներն էլ ԵԱՏՄ-ից չեն, սակայն դա Ռուսաստանից ԵԱՏՄ-ն լքելու հիմքեր չի տալիս: Աշոտյանը շեշտեց, որ որոշ թվերի համադրման արդյունքում ցանկացած քաղաքական դիրքորոշում կարելի է հիմնավորել, սակայն դա չի նշանակում, որ այդ դիրքորոշումը ճիշտ է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ