Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Հասարակական խորհրդում կաևորվել է հանրապետությունում հրդեհներին հակազդող տեխնիկապես հագեցած համակարգերի ձևավորումը 09/23/2017   18:20  |  ԼՐԱՀՈՍ

Հրավիրվել է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է նախարար Արծվիկ Մինասյանը: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից:

Խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների առաջարկով օրակարգային առաջին հարցի շրջանակներում ներկայացվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին արձանագրված հրդեհի բռնկման պատճառները և հետևանքների մոնիթորինգի նախնական արդյունքները:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, ներկայացնելով հրդեհի բռնկման ու տարածման ժամանակագրությունը, վնասված տարածքների չափերը, փաստել է, որ այրված տարածքներում բազմաթիվ են չվնասված կղզյակները, որոնք ոչ միայն կենդանիների ապաստարան են հանդիսացել, այլ հետագայում կնպաստեն կենսաբազմազանության արագ վերականգնմանը: Ընդհանուր վնասված 2200 հեկտար տարածքից, չվառված տարածքները կազմում են 365 հեկտար: Ըստ բանախոսի, քամու հետևանքով արագ տարածված կրակը մեծամասամբ չի վնասել բույսերի արմատային համակարգը և հրդեհից արդեն 20 օր անց արձանագրվել են խոտերի և ծառերի բնական վերականգնման բազմաթիվ դեպքեր, սակայն վնասի վերջնական չափը հնարավոր կլինի գնահատել միայն հաջորդ տարվա գարնանը:

Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը ներկայացրել է ԱՄՆ կառավարության օժանդակությամբ ստացված արբանյակային լուսանկարների վերլուծությունը, ինչպես նաև արգելոցում և Արտավանի անտառներում Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամների դիտարկումների նախնական տվյալները: Վերջիններս արձանագրել են բուսականության արագ վերականգնում և հողերի վերին շերտի ոչ խորքային ջերմային վնասում, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ բուսական աշխարհի վերականգնումն արագ է տեղի ունենալու, բացառությամբ գիհի ծառատեսակի, իսկ կենդանական աշխարհի էական վնասներ չեն արձանագրվել: Խումբը պաշտոնական ամբողջական եզրակացությունը և առաջարկները երկու երկրների կառավարություններին կներկայացվի ավելի ուշ: Բանախոսը խորհրդի անդամներին հայտնել է, որ ըստ արբանյակային լուսանկարների` հրդեհի բռնկման 5 օջախ է արձանագրված, որոնցից մեկը մյուս 4-ից գտնվում է զգալի հեռավորության վրա և հավելել է, որ այդ լուսանկարները կօգնեն քննություն վարող լիազոր մարմնին բացահայտել հրդեհի բռնկման պատճառները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է աղետի ժամանակ լիազոր գերատեսչությունների կատարված քայլերը և կատարած հետևությունները` հայտնելով, որ հրդեհի և դրան հաջորդած հետմարման միջոցառումների 24 օրերը ոչ միայն բոլորի համար լուրջ դաս էր, այլ նաև ոլորտում ի հայտ բերեց հիմնարար բացեր: «Հիմնական բացերից մեկը կապի միջոցների բացակայությունն էր և այդ մասին զեկուցվել է ՀՀ Նախագահի ու վարչապետի մոտ կայացած քննարկումների ընթացքում: ՀՀ Նախագահը հանձնարարել է Հայաստանի կապի օպերատորների հետ քննարկել և հարցին լուծում տալ, ինչին արձագանքել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և ներկայում այնպիսի կապի համակարգ է դիտարկվում, որով արգելոցում նվազագույն միջամտությամբ կապահովվի օդային կապ, ինչն իր հերթին կօգտագործվի ոչ միայն հրդեհների կանխարգելման, այլ նաև մոնիթորինգ իրականացնելու համար»,- նշել է Ա. Մինասյանը և տեղեկացրել, որ նախատեսվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացնել նաև կադրային և կառուցվածքային հիմնարար փոփոխություններ` լուծելու օպերատիվ արձագանքման, արագ գործողություններ իրականացնելու և պահպանության /24 ժամյա/ մակարդակը բարձրացնելու հարցերը: Նախարարն առաջնային է համարել նաև տեխնիկական զինվածության հարցերի լուծումը, ինչի ուղղությամբ բանակցություններ են տարվում գործընկեր պետությունների և դոնոր կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով երկրում ունենալ հրդեհներին հակազդող տեխնիկապես հագեցած համակարգեր: Տեղեկացվել է նաև, որ սեպտեմբերի 19-ին բնապահպանական անդրսահմանային նախագծի մեկնարկը տալու նպատակով Վրաստան կատարած աշխատանքային այցի ժանմանակ դիտարկվել է նաև նման տարածաշրջանային կենտրոնի ձևավորման հեռանկարը:

Հայտնելով իր մտահոգությունը հրդեհի պատճառների հարցով` ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել է, որ ստացված արբանյակային լուսանկարները և ձեռք բերված փաստերը կփոխանցվեն քննչական կոմիտե` լիարժեք քննության համար: Միտումնավոր հրդեհման վարկածի հաստատման դեպքում մեղավորները պետք է խիստ պատժի ենթարկվեն, իսկ ոչ միտումնավոր մարդկային գործոնի հաստատման դեպքում պետք է պարզվեն պատճառները: Ըստ Ա. Մինասյանի, մարդկային գործոնի հավանականությանը նպաստում է նաև արգելոցի կտրտված սահմանները, և այժմ խնդիր է դրված նոր կառավարման պլանով նաև այդ հարցը լուծել` «Խոսրովի անտառ» արգելոցում ներառելով նրա սահմաններ սեպաձև մտած տարածքները` նվազագույնը բուֆերային գոտիների և արգելավայրերի տեսքով: Այս գործողություններն իրականացնելու համար նախարարությունն ակնկալում է հասարակական կազմակերպությունների և հանրության լայն շերտերի աջակցությունը: Թվարկված խնդիրների լուծման համար պահանջվում են զգալի միջոցներ ներգրավել պահպանվող տարածքներում էկոտուրիզմի զարգացումից և «Բնության պահպանություն` պարտքի դիմաց» գործընթացից:

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են նաև մասնակիցների բարձրացրած այլ բնապահպանական հարցեր: Առաջարկություն է եղել դրանցից որոշները դարաձնել հասարակական խորհրդի առաջիկա նիստերի օրակարգային հարցեր, ինչն արժանացելէ հասարակական խորհրդի նախագահի դրական արձագանքին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:36 23/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱԻ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը հրդեհների վերաբերյալ վերլուծություն կիրականացնի
10:08 16/09/2017  |  ՄամուլԻնչո՞ւմ պետք է մեղադրվեր «Հայանտառ»-ի աշխատակիցը. «Ժողովուրդ»
10:17 13/09/2017  |  Բնապահպանական իրավունքԽոսրովի անտառում հրդեհից Կարմիր գրքում գրանցված տեսակներ չեն տուժել. Մասնագետները հուսով են, որ անտառն ինքնուրույն կվերականգնվի
13:36 09/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ անտառային ծառայության թիմը ժամանում է Հայաստան՝ աջակցելու հետհրդեհային աշխատանքներին
10:49 09/09/2017  |  Արտակարգ պատահարներԲյուրականի հրդեհը մեկուսացված է. տարվում են հետմարման աշխատանքներ (տեսանյութ)
09:46 09/09/2017  |  ՄամուլԿառավարության ներսում միմյանց մեղադրում են՝ հրդեհները չկանխելու մեջ. «Ժողովուրդ»
13:30 08/09/2017  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԱԻ նախարարությունը հիշեցնում և հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
10:28 08/09/2017  |  Արտակարգ պատահարներԲյուրականի հրդեհը մեկուսացված է. տարվում է հետմարման աշխատանքներ
21:23 07/09/2017  |  Արտակարգ պատահարներԲյուրականի հրդեհը մեկուսացվեց. սկսվել են հետմարման աշխատանքները
16:28 07/09/2017  |  Արտակարգ պատահարներԲյուրականի մերձակա տարածքի անտառում բռնկված հրդեհը գետնատարած է

Արխիվ

[]