Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Վարչապետը հանձնարարել է պարզել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառները 09/22/2017   15:30  |  ԼՐԱՀՈՍ

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը կառավարության նիստում մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին, նշել է. «Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը։ Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններն ապահովելու և այն արդյունավետ իրագործելու վրա։ Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության  տեղիք են տալիս, և հետևաբար առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։ Սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի և հաշվառելի»։

Այդ նպատակով վարչապետը հանձնարել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և առաջարկել  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին։ Անդրադառնալով ցուցանիշներին՝ վարչապետը նշել է, որ հունվար-օգոստոս ամիսներին  աճ արձանագրվել է բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսության և շինարարության ոլորտներից: Ըստ գործադիրի ղեկավարի՝ շինարարության ոլորտում իրականացված և նախատեսվող քայլերը կնպաստեն ոլորտի զարգացմանը: «Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ 2016-ի հունվար-օգոստոսի համեմատ՝ 75 տոկոս կատարողական»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով  միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

Վարչապետի մյուս հանձնարարականը Հայաստանում 2018 թվականին Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու վերաբերյալ էր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ վերջերս  կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում  ներկայացվել է  Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն։ «Փաստ է, որ մենք ունենք դա առավել հասանելի դարձնելու խնդիր։ Այդ իսկ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,-ասել է Կարեն Կարապետյանը։ Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին մեկշաբաթյա ժամկետում մշակել Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով  միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման կազմակերպչական և հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների կազմակերպման իրականացումը կվերապահվի Հայաստանի զարգացման հիմնադրամին: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել տնտեսական և ներդրումային  հարթակ, որտեղ պարբերաբար կներկայացվեն Հայաստանի զարգացման տեսլականը, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ կքննարկվեն կառավարության մոտեցումներն ու  պատկերացումները, ինչպես նաև կներկայացվեն իրագործվող և նախատեսվող  նախագծերը:

Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը

Կարեն Կարապետյանը նշել է, որ մեկնարկել են  «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները։ «Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորմանը: Այդ գործում մենք ներգրավել ենք փորձառու միջազգային և տեղական մասնագետների։

Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»,-ասել է վարչապետը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում սերտ համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալները։

Կամփոփվեն  տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները

Անդրադառնալով տրված հանձնարարականների կատարման հսկողությանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Կառավարության աշխատակազմի ղեկավարն ինձ զեկուցել է, որ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին իմ կողմից տրվել է թվով շուրջ 260 հանձնարարական։ Հաշվի առնելով հանձնարարականների միջոցով բարձրացված հարցերի և հիմնախնդրների կարևորությունը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ դրանց կատարողականների հսկողությանը և արձանագրված արդյունքներին»։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին 1-շաբաթյա ժամկետում ամփոփել և ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները և նշվածի վերաբերյալ կազմակերպել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն։   ՀՀ մարզպետներին էլ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հանրությանը ներկայացնել հաշվետվություն՝ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության և այլ հայտանիշերի, ինչպես նաև ընթացիկ միջոցառումների վերաբերյալ:

Օպտիմալացման արդյունքում տնտեսված ռեսուրսներն ավելի նպատակային կօգտագործվեն 

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված աշխատանքների շարունակականությունը ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է լուծարել  և միացման ձևով վերակազմակերպել որոշմամբ նախատեսված կազմակերպությունները: Մասնավորապես, «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ դառնալով ինստիտուտի մասնաճյուղը: «Հանգրվան» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Կլուծարվի «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Կազմակերպությունների լուծարման և միացման ձևով վերակազմակերպման արդյունքում՝ պետբյուջեում տարեկան կտնտեսվի շուրջ՝ 56.3 մլն ՀՀ դրամ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տնտեսված միջոցներից նախատեսվում է 4.5 մլն ՀՀ դրամ ուղղել  հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ին՝ կազմակերպության կարողությունների հզորացման և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցման կենտրոնում ծառայությունների մատուցման նպատակով: Բացի այդ, որոշմամբ առաջարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի բնակարաններում բնակվող շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը նվիրատվության կարգով հանձնել բնակարանները զբաղեցրած շահառուներին։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները: Կստեղծվի  «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը: Մնացած 200 մլն ՀՀ դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ 100 մլն ՀՀ դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես՝ հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Արտահանման խրախուսման նպատակով նախատեսվում է  ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում հարկի գումարի վերադարձի ժամկետը չի գերազանցում 1 ամիսը: Այս տեսանկյունից ներդրողների համար ՀՀ գործարար միջավայրը հարկային հարաբերությունների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է կրճատել հարկի գումարի վերադարձի ժամկետը խախտելու դեպքում տույժերի չհաշվարկման ժամկետը` այն մոտարկելով միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին: Եվ այսպես, հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը նախատեսվում է կրճատել 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր:

Գործադիրը հավանություն է տվել ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության պահանջներին: Օրինագծով առաջարկվում է հանել ՀՀ Նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները. ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության իրականացումը փոխարինել  ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության իրականացմամբ:

Կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ևս  հավանության է արժանացել: Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև գույքի հարկադիր իրացման կապակցությամբ հարկերի՝ պետբյուջե մուտքերի պատշաճ ապահովումը: ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ և միասնական ժամկետներ: Մասնավորապես, որպես որոշումների ընդունման միասնական ժամկետ սահմանվել է համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո եռօրյա ժամկետը: Հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները: Մասնավորապես, օրենքում նախատեսվել է առանձին հոդված, որը կարգավորում է պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելու առանձնահատկությունները: Պարտապանի համար հնարավորություն է ստեղծվել միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն այլ գույքի վրա տարածելու, ինչպես նաև հայցագնի չափը գերազանցող գույքն արգելանքից հանելու մասին, որը կնպաստի ինչպես հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության և կանխատեսելության բարձրացմանը, այնպես էլ կնվազեցնի կամ կվերացնի արգելանք կիրառելու արդյունքում պարտապանների տնտեսական կամ այլ վնասներ կրելու կամ բնականոն գործունեությունը խաթարելու հնարավորությունը:  «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով էլ, մասնավորապես, սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու հստակ ժամկետ: Մասնավորապես, նախատեսվել է, որ ծանուցումը պետք է հրապարակվի հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշման մասին պարտապանին և պահանջատիրոջը պատշաճ կարգով ծանուցելուց 3-օրյա ժամկետում:

Սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ

Հավանություն է տրվել նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է արմատապես վերանայել անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցում: Արդյունքում սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, որով մեկնարկում է սոցիալական պաշտպանության քաղաքականության շրջանակում մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը: Օրինագծերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման հասցեականության, իրականացվող ծրագրերի ծախսարդյունավետության մեծացումն է:

Հավանության է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:  Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումները:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած  ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի հիմնավորման համաձայն, առաջարկվում է հստակեցնել իրավիճակը, որի արդյունքում ԱԺ պատգամավորները կկարողանան առանց խոչընդոտների տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Գործադիրն առաջարկում է  օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ: Առաջարկությունը, մասնավորապես, հիմնավորվում է նրանով, որ օրենսդիրն ի սկզբանե նպատակ չի հետապնդել նույնականացնելու քննարկման առարկա երկու՝ «տեսակցություն» և «անարգել մուտք և ելք» հասկացությունների իրավական բովանդակությունը: Թերևս սա է պատճառը, որ գործող օրենքում սահմանվել է միմյանցից տարբեր 2 ռեժիմ՝ տեսակցություն և անարգել մուտք և ելք:

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների»  արտադրությունը

Գործադիրի որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է սկսել նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակների» (Smart Wallet) արտադրություն։ Նախատեսվում է, որ 2018թ.-ին արտահանման ծավալները կկազմեն մոտ 500 000 ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում`  շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Սինգապուր և այլն։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 50 նոր աշխատատեղ:

Այլ որոշումներ

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ տրվող իրավական կարգավորումներով կապահովվի մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում ծառայողի բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում` պետական միջոցների հաշվին, ՀՀ-ից դուրս ծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնախնդիրների լուծումները կնպաստեն քաղաքի հետագա զարգացմանը` վերացնելով տնտեսական, սոցիալական, բնապահպանական և զբասաշրջության ենթակառուցվածքում առկա թերությունները: Որոշմամբ առաջարկվում է Ջերմուկ համայնքում իրականացնել ևս երեք ծրագիր. Շահումյան և  Մյասնիկյան փողոցների մի շարք շենքերի մոտ  հենապատեր և աստիճաններ կկառուցվեն, կփոխարինվի Ձախափնյա թաղամասի թվով 4 բնակելի շենքերի (2-րդ փուլ) տանիքածածկույթը, կբարեկարգվեն այդ թաղամասի բակային տարածքները, կկառուցվի  քաղաքային տնտեսության սպասարկման կայան:

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:06 22/09/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը մտահոգություն ունի գյուղատնտեսության ոլորտում զարգացման տեմպերից
13:37 10/08/2017  |  ԼՐԱՀՈՍԳյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով կառավարությունը կտրամադրի մաքսային արտոնություններ
17:03 09/08/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյան. Ստեղծելու ենք ժամանակակից, շահութաբեր և ինդուստրիալ գյուղատնտեսություն
14:58 10/07/2017  |  ԼՐԱՀՈՍԳյուղնախարարությունը կփոխի գյուղացիական տնտեսություններին մատչելի վարկերի տրամադրման ծրագրի գաղափարը
09:47 21/06/2017  |  ՄամուլՇիրակի մարզում անասնակեր չկա. «Հայկական ժամանակ»
16:21 01/06/2017  |  ԼՐԱՀՈՍ50 համայնքում կիրականացվեն արոտավայրերի բարելավման ծրագրեր
16:05 22/04/2017  |  ԼՐԱՀՈՍ«Պետք է համարձակորեն որակ փոխենք». Վարչապետը հանդիպել է ֆերմերների հետ
18:40 13/04/2017  |  ԼՐԱՀՈՍԱղետներից գյուղատնտեսությունը պաշտպանելու հայեցակարգի մուլտիէֆեկտը լինելու է անկանխատեսելի. Կարեն Կարապետյան
17:47 01/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում կիրականացվի գյուղատնտեսության սուբսիդավորման համակարգված քաղաքականություն
12:52 20/10/2016  |  ԼՐԱՀՈՍԲոլորը պետք է իրենց միջոցները ներդնեն, որպեսզի 18-րդ դարից հասնենք 21-րդ դար. գյուղատնտեսության նախարար

Արխիվ

[]