ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի եւ հակահայկականության վրա». Էդուարդ Շարմազանով 09/22/2017 16:36 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը եւ Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան:
Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, շնորհավորել է նրան ՀՀ Նախագահի կողմից բարձր պարգեւի` Մխիթար Գոշի մեդալի արժանանալու համար եւ ընդգծել, որ մեծ է պարոն Բյոհնիշի անձնական ներդրումը հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում եւ հատկապես 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու հարցում:
«Ձեր նախաձեռնությունը խիզախ, գաղափարական եւ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մարդու նախաձեռնություն էր, ինչն ըստ արժանվույն գնահատվեց մեր երկրի, իշխանությունների եւ ժողովրդի կողմից»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացմանը՝ պարոն Շարմազանովը նշել է, որ դա լավագույն օրինակն է այն փաստի, որ լինելով ԵԱՏՄ կազմում՝ Հայաստանը կարող է զարգացող հարաբերություններ ունենալ ԵՄ անդամ երկրի հետ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս նպաստելու հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը:
«Մեր ուղերձը քաղաքակիրթ աշխարհին հստակ է՝ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի նախապայմանները, ֆուտբոլային դիվանագիտության մեջ նրա քմահաճույքները մեզ համար անընդունելի են: Ի դեմս Էրդողանի՝ մենք տեսնում ենք անհասկանալի եւ ժողովրդավարությունից նահանջող վարչակազմ»,- նշել է պարոն Շարմազանովը եւ հավելել, որ Ադրբեջանը Թուրքիայի գաղափարական գծի շարունակողն է:
Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահի ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը բացահայտ հայատյացություն քարոզող երկիր է, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է ռասիզմի եւ հակահայկականության վրա:
Պարոն Շարմազանովը վերահաստատել է, որ մեր երկիրը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին եւ անշեղորեն գնում է ժողովրդավարության զարգացման ուղիով:
Ռոբին Բյոհնիշը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ:
«Արդեն 10 տարի է՝ ես այցելում եմ Հայաստան եւ շատ սիրեցի ձեր երկիրը: Երեկ ես նկատեցի, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչպիսի փոփոխություններ են եղել, որքան է զարգացել ձեր երկիրը»,-նշել է Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ նա նշել է. «Վերջին տարիների ընթացքում Չեխիայում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումն ավելի ընկալելի է դարձել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ