ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից. Հայաստանի շանսը. «Ժամանակ» 09/21/2017 10:43 | Մամուլ
«Ժամանակ»-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում իր ելույթի առյուծի բաժինը նվիրել է ղարաբաղյան խնդրին՝ սպառնալով վերստին ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
«Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ուշագրավ է, որ Ալիևն անցած տարվա պատերազմը հաղթական է համարում Բաքվի համար` նշելով, որ «ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»:
«Եվ եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016 թվականի ապրիլին»,- հավելել է Ալիևը:
Սակայն Ադրբեջանի նախագահի շանտաժն ավելի շատ հասցեագրված է եղել միջազգային հանրությանը:
«Առաջատար միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չորս բանաձև են ընդունել՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հայաստանը արդեն 22 տարի է՝ անտեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ բանաձևերը, և, ցավոք սրտի, չի պատժվում դրա համար: Որոշ դեպքերում Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործումն օրերի հարց է դառնում, մեր դեպքում՝ արդեն 22 տարի ոչինչ չի փոխվում: Սա անընդունելի է»,- ասել է նա:
Եթե անգամ հպանցիկ հայացք նետենք ՄԱԿ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին, ապա անզեն աչքով անգամ տեսանելի է, որ նրանց խոսքում բացակայում է բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը, և շեշտը դրվում է միջազգային հանրությանը սեփական փաստարկի ճշմարտացիությունը համոզելու վրա: Իհարկե, Ալիևը դա անում է ագրեսիվ հռետորաբանությամբ` օրակարգ բերելով պատերազմի սպառնալիքը:
«Ամբողջ խնդիրն այն է, որ հայ-ադրբեջանական փոխադարձ մեղադրանքները միջազգային ատյանների համար դարձել են ձանձրալի, որովհետև, ի վերջո, քսան-երեսուն տարի հնարավոր չէ լսել գրեթե նույն փաստարկները, ընդ որում, երբ կողմերից յուրաքանչյուրն իր դիրքորոշումը ներկայացնում է «միակ ճշմարտության» մակարդակում: Ալիևի իշխանությունն իր ավտորիտար հակումների, կոռուպցիոն սկանդալների պատճառով գտնվում է միջազգային մեկուսացման ճանապարհին: Սա, իհարկե, բացառիկ շանս է Հայաստանի համար, որովհետև Բաքվի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնպես կորցնում են իրենց միջազգային քաղաքական լեգիտիմությունը:
Սակայն մեր իշխանական և քաղաքական շրջանակներում թյուր կարծիք կա ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի միջազգային պրոբլեմներն ինքնաբերաբար չեն ենթադրում Հայաստանի դիրքերի ուժեղացում, որովհետև եթե Երևանում ցանկանում են, որպեսզի աշխարհը ԼՂ խնդրում կանգնի քաղաքակրթական ընտրության առաջ, ապա առնվազն անհրաժեշտ է նոր որակի պետության կայացում: Սերժ Սարգսյանի թեկուզև միանգամայն արդարացի և դիպուկ ձևակերպումները ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում չեն կարող ունենալ քաղաքական կշիռ, լեգիտիմություն, եթե պետության զարգացման մեր ընթացքը հակոտնյա է համաշխարհային համատեքստին կամ արտաքին քաղաքականությունն ընկալելի չէ` ինքնաբավ և ինքնուրույն չլինելու պատճառով: Երեկ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի իր ելույթում փորձել է Սփյուռքի գործոնով ուժեղացնել Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը` դրան հաղորդելով համազգային բնույթ:
Եթե Սարգսյանն արդյունավետ պետության բացը փորձում է լրացնել Սփյուռքի գործոնով, ապա դրա դիվիդենտները կարճաժամկետ են և անցողիկ, որովհետև Սփյուռքը Հայաստանի և աշխարհի հաղորդակցության կարևոր խողովակներից մեկն է, որն Արցախի խնդրում կարող է կարևոր դերակատարություն ունենալ, եթե ներկայացնում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ և վստահություն ներշնչող ու կանխատեսելի արտաքին քաղաքականություն ունեցող Հայաստանի տեսակետները: Որևէ պարագայում չի կարելի պետության որակի բացը լրացնել բաղադրիչով, որը կենսունակ կարող է լինել միայն պետության արդյունավետ քաղաքականության պարագայում»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի 21.09.17թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ