ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ից շուրջ կես միլիոն դոլարի հափշտակության մեջ մեղադրվողն ազատության մեջ է 09/21/2017 14:58 | Դատական ռեպորտաժներ
Պաշտպանության նախարարությունից շուրջ կես միլիոն դոլարի հափշտակության գործով կասեցված գործի վարույթը վերսկսվել է:
Այսպես, 2015թ. նոյեմբերի 20-ին գործը մակագրվել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանին, ով 2017 թվականի մայիսի 11-ին ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով, ապա նրան մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել է:
Սակայն մինչ այդ՝ դեռևս 2016թ հոկտեմբերի 13-ին, դատավոր Արազյանը Աշոտ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում է կայացրել, ինչը բողոքարկվել է վերաքննիչ դատարան և՛ մեղադրող դատախազի և՛ պաշտպանական կողմից:
Դատախազ Ղազարյանը, վերաքննիչ բողոք բերելով, գտել է, որ առաջին ատյանի դատարանը գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ որոշման հիմքում դրված հիմնավորումները չեն բխում քրեական գործով վարույթը կասեցնելու թույլատրելի հիմքերը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի պահանջներից, որի արդյունքում առաջին ատյանի դատարանը կայացրել է չհիմնավորված և ոչ օրինական դատական ակտ, որի հետևանքով խախտվել են գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքները՝ խոչընդոտ հանդիսանալով գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ հետազոտմանը:
Դատարանի կողմից Աշոտ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով վարույթի կասեցման համար հիմք է հանդիսացել այն, որ ամբաստանյալը ծանր հիվանդ է, սակայն դատախազը գտել է, որ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշման կայացմամբ առաջին ատյանի դատարանը չի իրականացրել և տեսականորեն չէր կարող իրականացնել քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո վարույթն իրականացնող մարմնի օրենքով սահմանված պարտականությունը, այն է՝ միջոցներ ձեռնարկել քրեական գործով վարույթի կասեցման հիմքի վերացման ուղղությամբ, քանի որ դատաբժշկական միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ Աշոտ Սարգսյանի ներկա առողջական վիճակը հանդիսանում է խոչընդոտ՝ Աշոտ Սարգսյանի ինքնուրույն դատական նիստերին մասնակցելու համար, նա գտնվում է անկողնային վիճակում՝ պայմանավորված հիվանդության բնույթով և ընթացքով: Աշոտ Սարգսյանի բուժումները հնարավոր է լիարժեք իրականացնել ստացիոնար պայմաններում՝ մասնագիտացված նյարդաբանական բաժանմունքում, որպիսին հնարավոր չէ իրականացնել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում:
Ի՞նչն է խոչընդոտում ՊՆ-ից շուրջ կես միլիոնի հափշտակության գործի քննությանը
Նման պայմանի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանի կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու որոշման կայացումը խոչընդոտում է քրեական գործի հետագա ընթացքը, միաժամանակ սահմանափակում է մեղադրյալի իրավունքները և օրինական շահերը:
Դատարանը, չգնահատելով քննության առարկա դարձած միջնորդության ճիշտ, օբյեկտիվ և արդարադատության շահից բխող լուծման համար էական նշանակության գրավոր ապացույցները, մասնավորապես՝ ՀՀ ԱՆ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, երբ այն ստացվել էր հենց դատարանի նախաձեռնությամբ՝ գործի հետագա ընթացքը լուծելու նպատակով, ըստ որի՝ Ա.Սարգսյանը չի կարող գտնվել կալանքի տակ, հանդիսանում է ՀՀ Կառավարության 2016 թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման ցանկի հիվանդ, չի կարող բուժվել կալանքի պայմաններում, ԲՍՓ-ի հանձնաժողովով վերափորձաքննության արդյունքում 2-րդ խմբի անժամկետ հաշմանդամությունից դարձել է 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ՝ սահմանելով մշտական խնամք՝ հաստատված աշխատանքային գործունեության անկարողությամբ: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ստացված բոլոր փաստաթղթերը փաստում են վիճակի ծանր, հիվանդությունների քրոնիկ և անբուժելի լինելու մասին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի վարչության աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում թիվ 1 պաշտպանը 2016 թվականի սեպտեմբերի 5-ին գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ հիվանդ Ա.Սարգսյանին անհապաղ նեղ մասնագիտացված նյարդաբանական բուժհաստատություն տեղափոխելու համար՝ արձանագրելով խոշտանգման և վատ վերաբերմունքի ռեալ դրսևորումներ:
Նման պայմաններում դատարանն իրենց կողմից վիճարկվող նույնաբովանդակ որոշումներում, մասնավորապես՝ որպես խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով կամ անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասով դատական ակտում նշել է, թե իբր նախկինում միևնույն հիմքով մերժել են միջնորդությունները, սակայն դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ թեև նախկինում առկա է եղել ծայրահեղ ծանր առողջական վիճակ, ԲՍՓՀ-ով ճանաչվել էր որպես 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ, ՀՀ ԱՆ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրվել է վերոհիշյալ եզրակացությունը: Ավելին՝ դատարանը մերժելու հիմքում, առանց որևէ պատճառաբանության, այլ վերացական և կարծրատիպային մոտեցմամբ դրել է, թե իբր առկա է ողջամիտ ենթադրություն, որ ազատության մեջ մնալով՝ բարձր է նրա կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հավանականությունը և նույն կերպ՝ ընդամենը մեկ նախադասությամբ, մերժել է խափանման միջոց անձնական երաշխավորությունը: Դատարանն իր իսկ նախաձեռնությամբ հրավիրված արտագնա նիստի ընթացքում ականատես է եղել այն փաստական հանգամանքին, որ Ա.Սարգսյանը գամված է անկողնում, գտնվում է թթվածնային շնչառության տակ, զրկված է ինքնուրույն սնվելու, քայլելու և սանհանգույցից օգտվելու հնարավորություններից, ինչի առթիվ գործում առկա են նաև բազմաթիվ բժշկական փաստաթղթեր:
Դատարանի թվով 2 որոշումներին ծանոթանալով՝ տպավորություն է ստեղծվում, որ կասեցման մասին միջնորդությունը բավարարվել է, իսկ խափանման միջոցը փոխարինելունը՝ մերժվել, երբ իրականում այն ըստ էության մեկ միջնորդութուն է, որի հիմնական պահանջը կազմել է խափանման միջոցը փոխարինելը, որպես ածանցյալ պահանջ՝ կասեցնելը՝ մինչև առողջանալը:
Պաշտպանն էլ գտել է, որ դատարանն իրավունք չուներ առանց խափանման միջոցը փոխարինելու կասեցնել վարույթը, երբ սույն դեպքում դատարանը երկարատև ծանր հիվանդության հիմքով՝ մինչև առողջանալը, կասեցնում է վարույթը՝ հիվանդին անորոշ թողնելով կալանքի տակ, երբ քաջատեղյակ լինելով, որ առաջին խմբի անժամկետ հաշմանդամ լինելու պայմաններում էլ ինչ առողջանալու մասին խոսք կարող է գնալ: Կալանքի տակ թողնելով՝ դատարանի գործողությունն ավելի շուտ նման է դատավճռի՝ ռեալ պատժի նշանակմամբ:
Այսպիսով, վերաքննիչ բողոքով պահանջվել էր, բեկանել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 13-ի պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին որոշումը և Աշոտ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխարինել գրավով կամ ընտրել անձնական երաշխավորություն: Ինչպես նաև բեկանել 2016 թվականի հոկտեմբերի 13-ի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
2016 թ . նոյեմբերի 24-ին Վազգեն Ռշտունին բավարարել է և մեղադրող դատախազի և պաշտպանի բողոքները՝ քեական գործի վարույթը կասեցնելու և գրավն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, բեկանել և փոփոխել է կասեցված վարույթը վերացրել, իսկ ամբաստանյալ Աշոտ Սարգսյանի նկատմամբ կիրառել գրավ՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով։
Իսկ այս տարի հուլիսի 25-ին դատարանի որոշմամբ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:
Հիշեցնենք, որ գործը քննվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում եւ մի քանի այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում քննչական կոմիտեին հաջողվել էր ձեռք բերել փաստաթղթերի բնօրինակները, որոնց համաձայն՝ տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում ներկայացվել են ուռճացված գներ, հաշիվ-ապրանքագրերում ներառվել են կեղծ տեղեկություններ, ինչիարդյունքում՝ նախնական տվյալներով հափշտակվել է շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
2013 թվականի օգոստոսի 21-ին «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերությունը ՀՀ ՊՆ-ի հետ ստորագրել է թիվ ԲԸԱՀԱՊՊՁԲ-1-3 պայմանագիրը՝ ՀՀ ԶՈՒ օպերատիվ կառավարման և իրավիճակների վերահսկման կենտրոնի տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը կազմել է 485.831.189 ՀՀ դրամ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել