ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք որդեգրել ենք ժողովրդավարության ու կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել` անկախ որեւէ իրավիճակից 09/20/2017 14:29 | Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում:
Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
Նախ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության գալիք տոնի առթիվ: Խորհրդանշական է, որ այս համաժողովն անցկացվեց Հայաստանի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի նախօրյակին:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլորիդ ակտիվ մասնակցության համար: Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է:
Ընդհանրապես, Հայաստան-Սփյուռք համաժողովները կարեւորագույն իրադարձություն են թե՛ Հայաստանում եւ թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցների համար: Այդ է վկայում նաեւ տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը:
Այս համաժողովն ընդգրկուն օրակարգ ուներ, որը ներառում էր մի շարք ուղղություններ` տնտեսականից մինչեւ արտաքին քաղաքականություն, հայապահպանություն եւ ազգային անվտանգություն:
6-րդ համաժողովի կարեւոր քննարկումներից մեկն, անշուշտ, վերաբերում էր Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարին: Համոզված եմ, որ այդ ապագա կառույցն իր ձեւով ու բովանդակությամբ կարող է լիարժեքորեն մասնակից լինել համահայկական, միասնական օրակարգի ձեւավորման աշխատանքներին:
Հայրենիքը սփյուռքի հոգեւոր անվտանգության գլխավոր երաշխավորն է, սփյուռքը` հայրենիքի տարածքային ու տնտեսական անվտանգության ապահովման կարեւորագույն աջակիցը եւ շահառուն:
Այս համատեքստում ցանկանում եմ անդրադառնալ սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնց մի զգալի հատված ապաստանել է հայրենիքում: Հայաստան ներգաղթած սիրիահայերը հարստացնում են մեր երկիրը: Մյուս կողմից, անկախ իր գտնվելու վայրից, սիրիահայությունն այսօր հայրենիքի ու Սփյուռքի համատեղ աջակցության կարիքն ունի: Հայաստանի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում օգնում եւ օգնելու է սիրիահայ մեր հայրենակիցներին Սիրիայում, թե այլուր: Պատահական չէ, որ այս համաժողովը՝ որպես համահայկական կարեւորագույն միջոցառում, առանձին անդրադարձավ նաեւ սիրիահայության խնդիրներին:
Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն:
Մենք կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարով ու նոր հնարավորություններով:
Մենք որդեգրել ենք ժողովրդավարության ու կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել` անկախ որեւէ իրավիճակից:
Ակնհայտ է, որ աշխարհում ստեղծված ներկայիս տնտեսական եւ քաղաքական վիճակը, սրընթաց ծավալվող իրադարձությունները պարտադրում են ավելի ճկուն եւ արագաշարժ լինել, կատարելագործել քաղաքական ու տնտեսական դիվանագիտության գործիքները:
Ձեզնից շատերը, ապրելով տարբեր երկրներում, մասնագիտորեն ներգրավված լինելով տարբեր ոլորտներում, համոզված եմ, շատ լավ գիտեն այդ ամենի արժեքը: Ձեր անձնական մասնակցությունը, նորագույն գիտելիքների, փորձի եւ հմտությունների կիրառումն օգտակար կարող են լինել ոչ միայն ձեր բնակության երկրներում, որտեղ դուք բավականին մեծ հաջողությունների եք հասել, այլեւ հենց Հայաստանում:
Մեզ համար կարեւոր են ձեր ներուժն ու մասնակցությունը: Միասին պետք է համբերատարությամբ ներդնենք բոլոր ջանքերը, քայլ առ քայլ շարժվենք առաջ եւ ավելի համախմբենք հայկական ուժերը` լուծելու հայկական աշխարհի խնդիրները եւ նոր հնարավորություններ ստեղծենք ավելի լավ ապագայի համար:
Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Սփյուռքի այն կառույցների ջանքերը, որոնք աջակցություն են ցուցաբերում հատկապես սփյուռքի երիտասարդությանը` Հայաստանում որպես կամավորներ աշխատելու, լիարժեք աշխատանք գտնելու կամ որեւէ այլ ձեւով իրենց փորձը եւ գիտելիքներն ի նպաստ հայրենիքի ծառայեցնելու գործում: Շնորհակալ ենք այդ կազմակերպություններին եւ անհատներին, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերներին` իրենց հայանպաստ նվիրումի համար:
Համոզված եմ, որ այստեղ ներկաներից շատերն ունեն գաղափարներ ու առաջարկություններ: Հնարավոր է, որ իրականություն դարձնելու համար անհրաժեշտություն կա դրանք ներկայացնել նաեւ խորհրդարանական ձեւաչափում: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դռները բաց են այն բոլոր կառուցողական եւ ողջամիտ առաջարկների համար, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրին ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Ինչպես գիտեք, սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ազգային ժողովի դերն առավել քան առանցքային է դարձել: Խորհրդարանական կառավարման համակարգը լիարժեք իրողություն կդառնա գալիք տարի, երբ ուժի մեջ կմտնեն Սահմանադրության բոլոր համապատասխան դրույթները: Ազգային ժողովը երկրի զարգացմանն ու առաջընթացին միտված իր գործունեությունն իրականացնելու է նոր եռանդով եւ ավելի նպատակաուղղված:
Օրենսդիրներիս ջանքերը պետք է միտված լինեն մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը, օրենքի եւ իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:
Առաջընթացի ու զարգացման տարաբնույթ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ խաղաղության ու անվտանգության բացակայության պայմաններում: Դրանք անսակարկելի արժեքներ են, որոնց ցանկացած զիջում կարող է հանգեցնել անուղղելի ճակատագրական հետեւանքների:
Հայաստանի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Ի դեմս ազատ Արցախի Հանրապետության` ավելի քան քառորդ դար անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում մենք ունենք շատ բարեկամներ, ովքեր կիսում են Արցախի ժողովրդի երազանքները եւ սատարում դրանց: Արցախը նաեւ համահայկական երազանքի մարմնավորումն է:
Բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի հուսալիության եւ մարտական բարձր պատրաստականության, մեր զինվորի ու սպայի ոգու վրա: Մեր բանակն օր-օրի ուժեղանում է նաեւ ձեր աջակցության շնորհիվ, որովհետեւ հայրենիքում անվտանգության խնդիր լինելու պարագայում աշխարհի անգամ ամենահեռու անկյունում գտնվող հայը չի կարող հանգիստ լինել:
Սա է ազգ-բանակ գաղափարի ակնառու դրսեւորումը:
Հետեւաբար, որեւէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին, Արցախի անկախության եւ անվտանգության գաղափարին, խաղաղության գաղափարին: Սա մեր ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները միավորող ելակետ է: Այդ մասին երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից աշխարհի ողջ հայության անունից հստակ բարձրաձայնեց նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում:
Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ կան մեր պետության առջեւ` հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները եւ տարածաշրջանում առկա խնդիրները: Մենք ելնում ենք առաջին հերթին մեր շահերից եւ նպատակներից` դիվանագիտական միջոցներն ու հնարքներն օգտագործելով դրանք պաշտպանելու եւ առաջ մղելու համար: Որովհետեւ ոչ ոք մեզնից ավելի լավ չգիտի մեր կարիքները, երբեէ մեզնից ավելի շատ չի մտածել ու չի էլ մտածելու մեր այսօրվա ու վաղվա մասին: Մյուս կողմից, մենք չենք փորձում որեւէ երկրի կամ կազմակերպության հետ մեր հարաբերությունները կառուցել ի վնաս այլ երկրների կամ կազմակերպությունների: Մենք վստահելիության եւ հուսալիության բավականին բարձր վարկանիշ ունենք Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ամերիկյան եւ ընդհանրապես մեր բոլոր գործընկերների, այդ թվում` Իրանի եւ Չինաստանի հետ հարաբերություններում` ձգտելով ոչ միայն օգուտ ստանալ այդ համագործակցությունից, այլեւ օգտակար լինել:
Խորհրդարանական կառավարման համակարգին անցմանը զուգընթաց` ավելի ենք զարգացնելու խորհրդարանական դիվանագիտության ջանքերը եւ ակտիվությունը: Եւ այդ ճանապարհին մենք Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի, ամբողջ աշխարհում սփռված մեր բարեկամների աջակցության կարիքն ունենք:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ