Թեմաներ
Ուրբաթ 12 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/26/2024   23:59 Թրամփի վարչակազմը կարտաքսի անօրինական միգրանտների ընտանիքներին 12/26/2024   23:49 Թե բա՝ հայրս ինձ այդպես չի դաստիարակել․ Մելիք-Շահնազարյանն արձագանքել է հայր և որդի Ավինյաններին 12/26/2024   23:32 Պուտինը պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ին գազ մատակարարել Լեհաստանի տարածքով 12/26/2024   23:31 Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան. Ռուբեն Մելիքյան 12/26/2024   23:25 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 12/26/2024   22:59 25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել 12/26/2024   22:48 Կրակոցներ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ 12/26/2024   22:33 Բժիշկը նախազգուշացրել է տոներին խումհարի վիճակը վատթարացնող սովորության մասին 12/26/2024   22:22 Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել 12/26/2024   22:11 Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ 12/26/2024   22:07 Բժիշկը վերջակետ է դրել սեքսի նորմալ քանակի հարցում 12/26/2024   21:53 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 12/26/2024   21:34 Հորս պատասխանները խցանման նյարդի հետևանք են եղել․ ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար. դրանք ինձ համար ուղղակի անընդունելի խոսքեր. Տիգրան Ավինյան 12/26/2024   21:21 Թերապևտը թվարկել է ամանորյա առաջին օգնության հիմնական բաղադրիչները դեղարկղիկում 12/26/2024   21:08 Ռուսաստանը կարող է կրկին «Орешник» կիրառել, ասել Է Պուտինը 12/26/2024   20:55 Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը քաղաքական իշխանությունը չի կարող նսեմացնել․ Արման Թաթոյան 12/26/2024   20:47 Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան 12/26/2024   20:35 Մոսկվայի օդանավակայանը տարհանվել է 12/26/2024   20:22 Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ: 12/26/2024   20:04 Ադրբեջանը փորձում է հինգերորդ շարասյուն տեղակայել Հայաստանում. Սուրենյանց (տեսանյութ) 12/26/2024   20:00 Սանայի օդանավակայանում ՑԱԽԱԼ-ի հարձակման պահին գտնվել Է ԱՀԿ ղեկավարը 12/26/2024   19:54 Հայաստանում իրականացված կրթական բարեփոխումները հանգեցրել են՝ անգրագիտության ուղղակի սարսափելի մակարդակի. փորձագետ 12/26/2024   19:39 Երևանում որոշ ավտոբուսների վարորդների աշխատավարձերը հաջորդ տարի կվերանայվեն. Ավինյան 12/26/2024   19:29 Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքին 12/26/2024   19:20 Իրենց չպատկանող արտոնյալ տոմսերով երթևեկող և չվճարող անձինք կտուգանվեն. Ավինյան (տեսանյութ) 12/26/2024   19:12 Իրանը ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակ կստանա 12/26/2024   19:05 Փաշինյանը թվարկել է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առաջնահերթությունները 12/26/2024   18:55 Ավինյանը խոստովանեց, որ երկրպագում է «Ինտեր -Միլան» ակումբին (տեսանյութ) 12/26/2024   18:49 Լուկաշենկոն ցինիկ վարքագիծ դրսեւորեց Փաշինյանի նկատմամբ՝ «գիտենք, որ ոչ միայն սափրել եք մորուքը, նաեւ մի քիչ հիվանդացել». Թեժ զրույց ԵԱՏՄ նիստում 12/26/2024   18:46 Արման Հովհաննիսյանը դարձավ «Թափանցիկ ձեռք» հուշանվերի կրկնակի մրցանակակիր 12/26/2024   18:31 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ 12/26/2024   18:23 Ադրբեջանական կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով. ադրբեջանագետ 12/26/2024   18:18 ՀՀ արդարադատության նախարարի և ԱՄՆ դեսպանի հանդիպմանն արձանագրվել է համատեղ նոր օրակարգեր մշակելու և կյանքի կոչելու պատրաստակամությունը 12/26/2024   18:07 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 12/26/2024   17:57 Հիսուս Քրիստոսի նման արձան ես իմ աչքերով երբեք չեմ տեսել. կարծես, ուշադիր հետևում է իր շուրջը կատարվողին. Պատրին (տեսանյութ) 12/26/2024   17:50 Վլադիմիրովիչ, թե Վովաեւիչ. Պուտինը հեռավար դիմեց Փաշինյանին (տեսանյութ) 12/26/2024   17:37 Գյումրիի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ կեղծ օղիներ են պատրաստելու և իրացրել 12/26/2024   17:33 Թուրքիան կարող է առգրավել ռուսական ինքնաթիռը 12/26/2024   17:32 Տիգրան Ավինյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ուղիղ 12/26/2024   17:00 Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ 12/26/2024   16:56 Փաշինյանը Ստեփան Խաչատրյանին ազատել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 12/26/2024   16:50 Փաշինյանը կադրեր է հրապարակել, թե ինչ է դիմակով պատրաստվում առցանց մասնակցել ԵԱՏՄ նիստին 12/26/2024   16:50 Չի կարելի թույլ տալ, որ Սիրիան քանդվի, ինչը ցանկանում են ոմանք. Լավրով 12/26/2024   16:41 Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը 12/26/2024   16:32 Կասպից ծովում երեք երկրաշարժ է գրանցվել մի քանի ժամվա ընթացքում 12/26/2024   16:22 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 26 -ին 12/26/2024   16:11 Ինքնասպանություն գործող անձանց թիվը շատանում է. ընդ որում՝ այս հուսահատ քայլին դիմում են մեծամասամբ տղամարդիկ 12/26/2024   16:00 Նիկոլ Փաշինյանի կինը՝ համավարակի բռնկման պոտենցիալ աղբյուր 12/26/2024   15:38 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել 12/26/2024   15:31 ՀՀ փոքր ու միջին բիզնեսում աշխատակիցների թվի առյուծի բաժինն ընկնում է առևտրի ոլորտին
12/25/2024   13:09 Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարից հետո 28 մարդու են ողջ գտել. հայտնի են վթարի նախնական պատճառները 12/26/2024   17:50 Վլադիմիրովիչ, թե Վովաեւիչ. Պուտինը հեռավար դիմեց Փաշինյանին (տեսանյութ) 12/26/2024   20:35 Մոսկվայի օդանավակայանը տարհանվել է 12/26/2024   18:49 Լուկաշենկոն ցինիկ վարքագիծ դրսեւորեց Փաշինյանի նկատմամբ՝ «գիտենք, որ ոչ միայն սափրել եք մորուքը, նաեւ մի քիչ հիվանդացել». Թեժ զրույց ԵԱՏՄ նիստում 12/25/2024   08:29 «Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ» 12/25/2024   08:27 Նոր առաջարկներ է ստացել` մտածում է․ «Հրապարակ» 12/26/2024   07:55 Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս վերադասին Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. «Ժողովուրդ» 12/26/2024   21:53 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 12/26/2024   23:31 Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան. Ռուբեն Մելիքյան 12/25/2024   11:42 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում 67 մարդ է եղել, կան ողջ մնացածներ 12/25/2024   18:52 Զինծառայող Պալյան Պողոսյանի կյանքը խլած հրդեհի հանգամանքները 2,5 տարի անց մնում են չբացահայտված․ զինծառայողի ծնողները պաշտոնական վարկածը համարում են «հեքիաթ է՝ ֆանտաստիկայի ժանրից» 12/26/2024   16:00 Նիկոլ Փաշինյանի կինը՝ համավարակի բռնկման պոտենցիալ աղբյուր 12/25/2024   15:15 Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել 12/25/2024   17:30 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25 -ին 12/26/2024   17:33 Թուրքիան կարող է առգրավել ռուսական ինքնաթիռը 12/26/2024   12:50 Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ․ Վանեցյանը մանրամասնում է 12/25/2024   15:54 Մի քանի ժամվա տարբերությամբ՝ Փաշինյանի թեսթի բացասական եզրակացությունը դարձել է դրական 12/25/2024   18:58 «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները 12/25/2024   18:43 Ասադի կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա մահվան եզրին է.The Telegraph 12/25/2024   13:41 Փաշինյանը շտապել է ցավակցել Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին

ՀՀ Նախագահ. Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք՝ Արցախի հանդեպ հավակնություններ կայացնելու համար 09/20/2017   11:32  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում պարոն Միրոսլավ Լայչակին՝ Գլխավոր ասամբլեայի 72-րդնստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:Օգտվելով առիթից՝ կրկին շնորհավորում եմ պարոն Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Մենք Ձեզ հաջողություն ենք մաղթում այդ կարևոր առաքելությունն իրականացնելու գործում: Ձեր հռչակած գերակայություններըվայելում են Հայաստանի աջակցությունը:

2017 թվականը մեզ համար նշանավորվեց Միավորված ազգերի կազմակեր-պությանը Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձով: 1992 թվականի մարտի 2-ին Միավորված ազգերի ընտանիքի այս կենտրոնակայանում ծածանվեց հայոց եռագույնը՝ որպես մեր ժողովրդի կողմից ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացման տրամաբանական և բաղձալի արդյունք:

Անցած տարիների ընթացքում Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ և պատասխանատու անդամ: Մարտահրավերները շատ էին, սակայն մենք պատվով դրանց դիմագրավեցինք: Ամենակարևորն ու դժվարը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր:

Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսելԼեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:

Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:

Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը:

Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:

1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:

2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:

Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:

Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այսօրերին կայանում է Հայաստան-սփյուռք համաժողովը:

Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություններ կայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդպետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:

Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվիե, պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:

Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս կյանքի իրավունքի մասինէ, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքներիմասին է։

Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:

Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:

Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:

Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ևարդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ:

Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:

Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից:

Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով ենիրերը կոչում: Դա իսկապես կարևոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանությաննոր ոճիրների համար:

Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ և պաշտպանել այդ նախաձեռնությունը:

Այսուհանդերձ, մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:

Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում՝ դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:

Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:

Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:

Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով:

Մենք հենց այս հավատամքով ենք առաջնորդվում ամենատարբեր ինտեգրացիոն գործընթացներում մեր մասնակցությունն իրականացնելիս: Հայաստանն այսօր Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է և իր շահագրգիռ մասնակցությամբ փորձում է նպաստել տնտեսական խոշոր այդ տարածքում ապրանքների ու ծառայությունների անարգել տեղաշարժի ճանապարհով մարդկանց համար ավելի շատ բարիք ստեղծելու ջանքերի խթանմանը: Դրական արդյունքներ արդեն իսկ ունենք, ինչն ապագայի լավ հույսեր է ներշնչում: Մենք նաև ծրագրում ենք նոյեմբեր ամսին Եվրամիության հետ ստորագրել Համաձայնագիր համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին, որը, մեր համոզմամբ, կօգնի մեզ նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Ցավոք, շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Մերձավոր Արևելքում առկա անկայունությունը:

Մենք մեծ ցավով ենք հետևում Սիրիայի ճգնաժամին և հումանիտար իրավիճակին, որից տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում նաև՝ այդ երկրի հայ համայնքը: Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է դույզն-ինչ մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները՝ տրամադրելով մարդասիրական օգնություն: Մենք նաև պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը:

Կասկած չունեմ, որ Միավորված ազգերի մեր ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նոր որակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները: Հենց այդ նպատակով է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի մի շարք խաղաղապահ գործողությունների: Ավելին, մենք պատրաստակամ ենք ավելացնելու Լիբանանում՝ ՅՈՒՆԻՖԻԼ և Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում մեր մասնակցությունը:

Հայաստանը, լինելով բարդ տարածաշրջանում տեղակայված, դեպի ծով ելք չունեցող երկիր, ունենալով սակավ բնական պաշարներ, շարունակաբար հայտարարել է, որ իր ամենաարժեքավոր պաշարը մարդն է: Հիրավի, ոչ միայն Հայաստանում, այլև Միավորված ազգերի մեր ամբողջ ընտանիքում ամեն ինչի կենտրոնում պետք է պահել մարդուն, պետք է ձգտել խաղաղության և արժանապատիվ կյանքի բոլորի համար՝ կայուն մոլորակի վրա:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]