ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական կոմիտեն սերտացնում է համագործակցությունը ամերիկացի գործընկերների հետ՝ քրեական գործերով փոխօգնության բնագավառում 09/19/2017 19:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի հետ համատեղ սեպտեմբերի 18-19-ը ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել վերապատրաստման դասընթաց՝ «Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» թեմայով: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
Դասընթացին մասնակցել են ինչպես ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները, այնպես էլ` ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության «Ինտերպոլ»-ի ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շահագրգիռ ներկայացուցիչները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, ընդգծել է վերապատրաստման գործնական կարևորությունը՝ փաստելով, որ վերջին տարիներին նկատվում է Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ԱՄՆ իրավապահ մարմիններին ներկայացված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների աճ։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի գործընկերներին ու անձամբ ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդ տիկին Քեթլին Քեննինգին՝ միջոցառման կազմակերպման հարցում ներդրած անձնական մեծ ջանքների համար:
Դասընթացի շրջանակներում, ժամանակակից հանցավորության զարգացման միտումներով պայմանավորված, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբանները ներկայացրել են ԱՄՆ իրավապահ մարմիններին հասցեագրման ենթակա քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներին ԱՄՆ օրենսդրությամբ առաջադրվող պահանջների շրջանակը, քննարկվել իրավական օգնությունն ապահովելու նպատակով իրականացվող վարույթային և այլ գործողությունների օպերատիվ կատարմանն առնչվող պրակտիկ խնդիրներ, այդ թվում՝ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հարցումների կատարման ժամկետները հնարավորինս կրճատելու հարցը: Արդյունքում` պայմանավորվածություն է ձեռք բերվել` ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի արտաքին կապերի գրասենյակի (OIA) միջև անհրաժեշտ դեպքերում անմիջական հաղորդակցություն իրականացնելու վերաբերյալ:
Միջոցառման ավարտին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի անունից մասնակիցներին հանձնվել են համապատասխան հավաստագրեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ