ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կնոջ եւ դստեր սպանության մեջ մեղադրվող հայ գործարարն ազատ է արձակվել և դաղստանյան պարտք 09/18/2017 15:20 | Քրեական խրոնիկոն
Ռուսաստանյան մամուլն անդրադարձել է մոսկվաբնակ հայ գործարար Խորեն Ղազարյանի կնոջ ու երեխայի սպանության գործի զարգացումներին:
Երկուսուկես տարի առաջ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող փենտհաուսում դաժանորեն սպանվել էին Վիկտորիա Կալագուլյանն ու նրա 9-ամյա դուստր Նինեն: Կասկածի տակ էր հայտնվել զոհի քաղաքացիական ամուսին Խորեն Ղազարյանը: Նա մոտ մեկ տարի անց էր կացրել քննչական մեկուսարանում, սակայն քննիչներին այդպես էլ չէր հաջողվել ապացուցվել նրա մեղքը:
Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունն օրերս կարճել է Խորեն Ղազարյանի դեմ գործի վարույթը:
Սակայն պատմությունն այսպիսով չի ավարտվել. ազգականների միջև ընտանեկան դրաման չի հանդարտվում: Կարլ Կարագուլյանը՝ սպանված կնոջ հայրը, մեղադրում է ազատություն դուրս եկած նախկին փեսային երրորդ անձանց միջոցով գույքն, այդ թվում՝ Կրեմլի տեսարանով եռահարկ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել արյունոտ դրաման, զավթելու մեջ:
Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը կարճել է Խորեն Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը՝ նրա մեղքը ապացուցված չլինելու հիմքով:
Դաժան սպանությունը Մոսկվայի Շաբոլովկա փողոցի թիվ 23 եռահարկ փենտհաուսում տեղի էր ունեցել 2015թ. փետրվարի լույս 14-ի գիշերը, 51-ամյա Խորեն Ղազարյանը այդ օրը տուն էր վերադարձել միայն առավոտյան, սակայն չէր կարողացել տուն մտնել, դուռը ներսից կողպված էր, իսկ կինը չէր արձագանքում ամուսնու զանգերին:
Կարծելով, որ կինը դուռը չի բացում ժամանակին տուն գալու փոխարեն թղթախաղի գնալու պատճառով, Ղազարյանը մնացել է քնելու մեքենայում:
Առավոտյան բնակարանում հայտնաբերվել էին տանտիրուհու ու դստեր դիակները՝ դանակի՝ համապատասխանաբար 22 և 18 վնասվածքներով: Քանի որ ոստիկանություն ինքը՝ Ղազարյանն, էր կանչել, կասկածի տակ հենց նա էլ հայտնվել էր, նա կալանավորվել էր:
Քննչական մեկուսարանում տասն ամիս մնալուց հետո կասկածյալի խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքի:
Հարազատները վրդովված են ռուսական ԶԼՄ-ների մեկնաբանություններից և պնդում, որ հայազգի գործարարը սառնասիրտ մարդասպան չէ
Դատախազությունը նախաքննության ընթացքում մի քանի անգամ անցել էր Ղազարյանի կողմը: Պատճառները բավարար էին՝ նրա հագուստի վրա արյան հետքեր չէին հայտնաբերվել, հանցագործության գործիք մկրատի, որով հարվածներ էին հասցվել աղջնակին, փորձաքննությունը համոզիչ չէր եղել, արյան հետքը չէր համապատասխանում Ղազարյանի կոշիկի չափին: 2016թ. օգոստոսին տղամարդուն ստորագրությամբ ազատ էին արձակել, իսկ հետագայում ընդհանրապես հանել մեղադրանքները:
Նախաքննության ընթացքում դադարել էին Ղազարյանի ու նրա քաղաքացիական կնոջ ընտանիքների միջև հարաբերությունները: Բացի այդ ԴՆԹ փորձաքննությունը հաստատել էր, որ Ղազարյանն աղջկա կենսաբանական հայրը չէ, ում հայրությունը նա ճանաչել էր:
Նախկին աները համոզմունք էր հայտնել, որ փեսան ինչ-որ բան գիտի դստեր ու թոռան սպանության մասին: Ըստ նրա, սպանության շարժառիթ կարող էին դառնալ թղթախաղերն ու բիզնեսը:
2017թ. սկզբին Կարլ Կարագուլյանն իմացել է, որ Դաղստանի դատարանի որոշմամբ իր ամբողջ անշարժ գույքի վրա կալանք է դրված:
Հայցով դատարան էր դիմել նախկինում Կարագուլյաններին անհայտ, թմրանյութերի համար դատապարտված Թիմուր Ամիրալիևը: Նա պահանջում էր բռնագանձել 2 մլն 352 հազար դոլար: Ըստ նրա, 2008թ. օգոստոսի 26-ին, երբ ինքը 25 տարեկան էր, Կարլը և Լյուդմիլան իրենից 1 մլն 200 հազար դոլար են պարտք վերցրել, որը նրանք այդպես էլ չեն տվել: Վազանցիկ տոկոսներով հայցվորը պահանջում էր իբրև թե պարտք տված գումարի համարյա կրկնապատիկը:
Կարլ և Լյուդմիլա Կարագուլյանները պնդում են, որ հայցվորին երբեք չեն տեսել, նրանից պարտքով գումար երբեք չեն վերցրել: Դաղստան դատի գնալ մարդիկ վախենում են՝ վստահ են այնտեղից ողջ չեն վերադառնա: Փոստով սկսել են Դաղստան միջնորդություններ ուղարկել: Սկզբից դատարանը նշանակել էր ձեռագրաբանական փորձաքննություն, խնդրել ստորագրությունների օրինակները, իսկ փետրվարի 22-ի դատական նիստի օրը իրավաբաններից մեկը, փաստաբան Խոջա Գերիկանով, ժամանելով Մոսկվա, առանց վստահորդների՝ Կարագուլյան ամուսինների, կամքի, վերավստահել է գործը վարելու իրավունքը դաղստանցի գործընկերոջը՝ Նաիդա Ալիբուտաևային: Նրան նույնպես Կարլ և Լյուդմիլա Կարագուլյանները երբեք չեն տեսել:
Նույն օրը Ալիբուտաևան ստորագրել է հաշտարար համաձայնագիր, ըստ որի ամուսիններն իբրև թե ճանաչել են փոխառության կեղծ պայմանագիրը, իսկ պարտքի դիմաց տվել են իրենց ողջ ունեցվածքը: Կարևոր է նշել, որ ամբողջի կադաստրային արժեքը կազմում է 100 մլն ռուբլուց ավելի, ինչը հնարավոր չէ համադրել 1,2 մլն ԱՄՆ դոլարի պարտքի հետ: Ըստ ռուսական լրատվամիջոցի, այդ մասին հայտարարել է փաստաբան Ֆյոդոր Տրուսովը, ով ներկայումս ներկայացնում է Կարլ Կարագուլյանի շահերը:
Ֆ.Տրուսովն ու փաստաբանների բյուրոյից նրա գործընկեր Անդրեյ Սոկոլովը տեղի ունեցածը համարում են ռեյդերական զավթման դասական օրինակ: Նրանք առայժմ չգիտեն, թե դրան մասնակի՞ց է Խորեն Ղազարյանը, թե՞ ոչ, սակայն վստահ են, որ ամեն ինչ կպարզեն:
Հասկանալի է, որ փոխառության պայմանագիրը ֆիկտիվ է, ինչը նշանակում է որ իրավաբանական ուժ չունի, գործում կան շատ անհամապատասխանություններ, իսկ գլխավորն այն է, որ ոչ Կարլ, ոչ էլ Լյուդմիլա Կարագուլյանները չեն ստորագրել փոխառության պայմանագիրը:
Այժմ Կարագուլյանը փորձում է հասնել դաղստանյան դատարանի որոշման վերացմանը: Հաշտարար համաձայնագրի հաստատման մասին որոշման դեմ բողոքը կքննի Դաղստանի գերագույն դատարանը, օրը դեռևս չի նշանակված:
Բացի այդ Չեչնիայի և Դաղստանի փաստաբանական պալատները պետք է գնահատական տան իրենց անդամ փաստաբաններ Գերիխանովի և Ալիբուտաևայի գործողություններին: Այստեղ ոչ պարզապես փաստաբանական էթիկայի խախտում է, այլ հանցագործության մասնակցություն: 2018թ. սեպտեմբերի 28-ին Մոսկվայի Կուզմինսկի դատարանը կքննի Կարլ Կարագուլյանի բողոքը փոխառության պայմանագրի դեմ, բացի այդ Մոսկվայի դատախազություն բողոք կներկայացվի Խորեն Ղազարյանի վերաբերյալ գործը կարճելու որոշման դեմ: Իսկ ունեցվածքի հափշտակության փաստերով Ֆյոդոր Տրուսովի վստահորդը դիմել է ոստիկանություն:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը