Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյան. Անկայուն իրավիճակը մեր սահմաններին նախևառաջ մեզ ստիպում է ավելի աչալուրջ լինել արտաքին վտանգների նկատմամբ 09/18/2017   11:47  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը: Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին լիագումար նիստում հանդես է եկել ելույթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջին լիագումար նիստում

 

Ուրախ եմ բոլորիդ ողջունելու համայն հայության մայրաքաղաք Երևանում՝ Հայաստան-սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում: Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանի, Արցախի և սփյուռքի համայնքների և կառույցների այս ներկայացուցչական համաժողովի պարբերաբար անցկացումը մայր հայրենիքում, որի ընթացքում բոլորս միասին քննարկում ենք իրականաց-վող ծրագրերի ընթացքը և նախանշում նոր նախաձեռնությունների մեկնարկը տարբեր ուղղություններով:

Ձեզանից շատերը հեռվից երկար ճանապարհ են կտրել դեպի քաղաքամայր Երևան: Ոմանց անգամ պետք է եղել երեք-չորս ինքնաթիռ փոխել՝ այսօր այստեղ գտնվելու համար, իրենց համայնքի պատգամը, հույզերն ու հարցադրումները բերելու համար: Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ և բարի գալուստ եմ մաղթում մայր Հայաստան:

Համաժողովի երկու օրերի ընթացքում այստեղ, անշուշտ, կքննարկվեն կարևոր մարտահրավերներ և կնախանշվեն նոր հնարավորություններ Հայաստան աշխարհի և հայ ժողովրդի ապագայի համար: Վստահ եմ, որ քննարկումների առանցքում պահելու եք մեր հայրենիքի շենացման և արդար, զարգացած ու համերաշխ երկիր կառուցելու բոլորիս ընդհանուր տեսլականը:

Արագ զարգացող աշխարհում փոխվում ենք նաև մենք՝ ողջ հայ ժողովուրդը: Փոխվում են սփյուռքի համայնքները, եկեղեցին, համայնքային և համահայկական կառույցները և, հետևաբար, փոխվում է նաև մեր օրակարգը: Հայաստան-սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար: 

Նախորդ համաժողովին լսվեցին շատ կարծիքներ, եղան մի շարք արժեքավոր առաջարկություններ, որոնց մի մասն արդեն վերածվել է ընթացիկ ծրագրերի: Նախորդ համաժողովի ընթացքում, օրինակ, հավանության արժանացավ Համահայկական խորհուրդ ձևավորելու գաղափարը, ի մի բերվեցին Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման վերաբերյալ իրավական մի քանի թղթածրարներ և այլն:

Իհարկե, լավ գաղափարները դառնում են նախաձեռնություններ, իսկ դրանք արդեն պետք է վերածվեն ծրագրերի և գործողությունների: Սովորաբար գաղափարներ ու նախաձեռնություններ հնչեցնելը շատ ավելի հեշտ է, քան դրանք իրականացնելը:

Այժմ, անշուշտ, հասունացել է մեր անցած ճանապարհն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրելու պահը: Դրան զուգահեռ առաջարկում եմ այս համաժողովն օգտագործել որպես Հայաստան-սփյուռք ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ միասնականության և բազմակարծության ոգով անցկացվող քննարկումների արդյունքում կծնվեն ապագային միտված նոր գործողությունների ծրագրեր՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի համայնքների զարգացման ու հզորացման համար:

Կասկածից վեր է, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունն անհամեմատ ուժեղ է սփյուռքի ավանդական կառույցների միջազգային համայնքում ինտեգրված մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում բոլորիդ և յուրաքանչյուրիդ ներդրումը: Հայաստանում և Արցախում այսօր գոյություն ունեն բոլոր հնարավորությունները առաջին հերթին մեր հայրենակիցների ինքնադրսևորման, հանրային, հասարակական կամ մասնավոր ոլորտներում հաջողություններ գրանցելու և, ի վերջո, ավելի լավ երկիր կառուցելու մեր ջանքերին կոնկրետ աշխատանքով կամ բարի խորհրդով օժանդակելու ձեր մղումը կյանքի կոչելու համար:

Որքան էլ մենք գնահատենք ավանդական կառույցների և փորձառու նվիրյալների ջանքերը, կուզեի հիշեցնել բոլորիս, որ առանց երիտասարդության, առանց նոր սերնդի կառուցողական ներգրավման մեր ջանքերը լիարժեք չեն լինելու: Ուստի, խոսքս այս պահին ուղղում եմ մեր պայծառ երիտասարդությանը:

Սփյուռքի տարբեր համայնքներում, պայմանավորված գլոբալացվող աշխարհի միտումներով, հատկապես երիտասարդության շրջանում ստվարանում են իրենց բազմաէթնիկ բնորոշող անհատների շարքերը: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այս միտումներին և նոր ծրագրեր մշակենք մեր երիտասարդության մշակութային և մասնագիտական զարգացումը ապահովելու, նրանց ինքնությունը հարստացնելու համար:

Այս առումով հատուկ դրվատանքի են արժանի սփյուռքի նվիրյալների ջանքերով Հայաստանում մասնագիտական փորձաշրջաններ, երիտասարդական հավաքների հնարավորություններ ընձեռող կազմակերպությունները: Մենք պետք է հարստացնենք մեր կյանքը թե՛ Հայաստանում ու Արցախում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում՝ երիտասարդների համար՝ հենց իրենց իսկ ուժերով:

Կարևոր եմ համարում ընդգծել ևս մեկ, հաճախ թյուրընկալվող հանգա-մանք. մեր պապերից ժառանգած միասնականության պատգամը երբեք չի նշանակել միակարծություն կամ մեծամասնության կարծիքը անհատի մտքի նկատմամբ գերադասելու անհրաժեշտություն: Թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար:

Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության կոչը չպետք է դիտվի որպես ինքնուրույնության հականիշ: Ընդհակառակը, համագործակցաբար, ուս ուսի տված և միայն տարբեր մոտեցումների համադրմամբ մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է:

Յուրաքանչյուր արտասահմանյան ուղևորության ժամանակ ես բաց չեմ թողնում տեղում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթը: Բոլոր այդ հանդիպումներն առանձնացել են հատուկ ջերմությամբ, և մեծ հպարտություն եմ զգացել՝ տեսնելով մեր քույրերի ու եղբայրների հաջողությունները: Ամեն տեղ ես տեսել եմ հպարտ հայեր, ովքեր պահպանել են իրենց ազգային դիմագիծը և ամեն ինչ անում են մեր ընդհանուր հարուստ ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցելու համար:

Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես տեսել եմ, որ ամեն համայնք ունի իր հատուկ դիմագիծը: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես դիմել եմ ձեզ և խնդրել պահպանել հայկական ինքնությունը և միաժամանակ լինել ձեր երկրի լավագույն քաղաքացին, մերժել ուծացումը, բայց միևնույն ժամանակ լավագույնս ինտեգրվել:
Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի համար ընտրված քննարկումների չորս ուղղությունները լավ հարթակ են մեր ընդգրկուն օրակարգի խնդիրները վերհանելու, լուծումներ քննարկելու, տարբեր պետական, հասարակական և համահայկական կառույցների ջանքերը համադրելու ու սերտ գործակցության նոր ուղղություններ հաստատելու առումով:

Նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի կյանքում տեղի են ունեցել նշանակալի իրադարձություններ: Այժմ գտնվում ենք լիարժեք խորհրդարանական կառավարման անցնելու ճանապարհին: Սա նշանակում է, որ նոր հնարավորություններ են ստեղծվում երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու և ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու առումով:
Կոչս առաջին հերթին ուղղված է մեր այն հայրենակիցներին, ովքեր տարիներ ի վեր ճանապարհներ են փնտրել զարգացման և բարեփոխումների իրենց գաղափարները Հայաստանում լսելի դարձնելու համար: Հիմա եկել է գաղափարները կյանքի կոչելու ժամանակը:

Ինչպես գիտեք, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում համապետական հանրաքվեով ընդունվեցին Սահմանադրության փոփոխությունները, որոնք հեղափոխական բարեփոխումների հիմք են դարձել մեր պետական կառավարման, հանրային կյանքի և քաղաքական բնագավառներում: Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար:

Փոխվում են նաև մեր քաղաքացին, քաղաքական և հասարակական կյանքը՝ դառնալով ավելի օրինապաշտ և կազմակերպված: Ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության, իշխանությունների պատասխանատվության, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հասունության իրողություններն են, որ պետք է անընդհատ կատարելագործենք:

2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք անցան աննախադեպ թափանցիկության, և միջազգային մասնագիտական կառույցների բարձր գնահատականներ ստացած նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: Միջազգային և տեղական դիտորդները բարձր գնահատեցին ժողովրդավարության կառուցման ճանապարհին այս ձեռքբերումը, որը, իհարկե, հնարավոր չէր լինի առանց հասուն քաղաքացու, իրենց պատասխանատվությունը գիտակցող քաղաքական ուժերի, արմատավորվող երկխոսության մշակույթի և միջազգային մեր գործընկերների քաղաքական և ֆինանսական աջակցության:
Միս ու արյուն ստացող սահմանադրական նոր կարգը լավ հիմք է քաղաքական երկխոսության մշակույթը ամրացնելու, քաղաքական ուժեղ կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը ուժեղացնելու և օրինականության հանդեպ հարգանքը մեր երկրում խորացնելու և անշրջելիորեն արմատավորելու համար: Կարևոր է նաև, որպեսզի մենք պայմաններ ստեղծենք բոլոր հնարավոր ժամանակակից միջոցներով սփյուռքի մեր եղբայրներին և քույրերին Հայաստանի իրական կյանքին ծանոթացնելու համար` անկախ նրանց կուսակցական կամ քաղաքական նախասիրություններից։ Միայն օբյեկտիվ իրականությունը և միմյանց կարիքները հասկանալով մենք կարող ենք ստեղծել ներառական և իրական օրակարգ։

Ամփոփելով անկախության քսանհինգ տարիների ձեռքբերումներն ու բացթողումները՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում մենք հրապարակեցինք գալիք 25 տարիների հիմնական գերակայությունների մասին մեր պատկերացումները։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը հիմնական շեշտադրումներից մեկն էր այդտեղ։

Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։ 

Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք ՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում։ 

Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման։ Մինչև հաջորդ համաժողով մենք կավարտենք բոլորիս անելիքների քարտեզագրումը, կբյուրեղացնենք ինչպես մեր միասնական քայլերի տրամաբանությունը, այնպես էլ սփյուռքի յուրաքանչյուր համայնքին բաժին ընկնող նպատակների ու անելիքների համալիրը։

Հաջորդ Հայաստան-սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։ Սա պայմանավորվում ենք հենց հիմա այստեղ:

Հայաստանյան և համահայկական կառույցները արդեն երկար ժամանակ համակարգված աշխատանք են տանում սփյուռքի համայնքներից դեպի հայաստանյան կյանք երիտասարդ մասնագետների, գործարարների հայրենա-դարձությանը օժանդակելու համար, ինչի համար մենք երախտապարտ ենք նրանց։ Կարծում եմ, որ մենք հասունացել ենք հայրենադարձության կազմակերպման հարցի շուրջ լրջորեն քննարկում ծավալելու համար։

Ցավոք, անցած երեք տարիներին շարունակվեց լարվածությունը մեր տարածաշրջանում:

2016-ի ապրիլին մեր ժողովրդին նորից պարտադրվեց պատերազմ, և մենք նորից պատվով դիմագրավեցինք հակառակորդի կողմից նախնադարյան մտածողության արգասիք վայրագությանը: Այսօր մենք պետք է դրվատենք մեր զինվորների և սպաների անձնվիրությունը, հերոսությունը և մարտական ոգին, բայց պետք է չմոռանանք, որ կարճատև պատերազմում մենք ունեցանք նաև կորուստներ: Փա՛ռք ու պատիվ մեր զինված ուժերին:

2016-ի ապրիլին մենք կրկին ցույց տվեցինք աշխարհին մեր միասնականությունը և հայի անկոտրում ոգու ուժը: Մենք համախմբվեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպեսզի այնուհետև ամրագրենք մեր շահերը բանակցությունների սեղանի շուրջ: Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ միջազգային դատարանները, համոզված եմ, դեռ իրենց վճիռները կկայացնեն:

Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, և համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները: Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը՝ իրականության հետ կապը կորցրած հարևան երկրի իշխանությունների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում և այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը:
Չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ: Մենք համոզված ենք, որ միջազգային խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման համար կարևոր է մարդու իրավունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների իրացումը, քանի որ գրեթե բոլոր դեպքերում այդ իրավունքի սահմանափակումը առաջացնում է քաղաքական ճգնաժամ և ապա՝ պատերազմ:

Վերջին տասնամյակում, ինչո՞ւ ոչ՝ անգամ 1994-ի մայիսից շատ է խոսվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, կարգավորման տարրերի և սկզբունքների մասին: Դուք էլ այս համաժողովի ընթացքում անկասկած կքննարկեք խնդիրը՝ դիտարկելով այն բոլոր հնարավոր տեսանկյուններից:

Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ պետության դիրքորոշումը մնացել է նույնը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, և պարբերաբար անցկացվող հերթական ընտրություններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ ու հայրենասեր քաղաքացիների ջանքերով ամեն օր իրացնում է իր այդ իրավունքը:

Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է: Մնացյալ հարցերը կարելի է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Տարիների ընթացքում, չնայած բոլոր տեսակի քաղաքական առասպելներին մենք ապացուցել ենք, այս ուղուց մեզ շեղել հնարավոր չէ:

Անկայուն իրավիճակը մեր սահմաններին նախևառաջ մեզ ստիպում է ավելի աչալուրջ լինել արտաքին վտանգների նկատմամբ և ինքնակազմակերպվել մեր երկրում՝ կառուցելով ավելի արդյունավետ պետական կառավարման համակարգ, շարունակելով ուժեղացնել ժողովրդավարական ինստիտուտները, ամրապնդելով և զարգացնելով տնտեսությունը: Այս բարդ տարածաշրջանում մենք դեռ պարտադրված ենք ապրելու շրջափակման մեջ:

Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված քաղաքական խիզախությանը՝ Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009 թվականին ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները: Ավելին, փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելը այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում:

2015 թվականի փետրվարի 16-ին ես հետ կանչեցի ստորագրված արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից: Նույն տարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ես արդեն հայտարարել եմ այս հարցի առնչությամբ Հայաստանի վերջին խոսքը և այդ իմ դիրքորոշումը չի փոխվել:

Տեսնելով Թուրքիայի շարունակական ուրացումը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին դարձավ պարզապես արհամարհանք ժամանակակից քաղաքակրթության արժեքների նկատմամբ, կարծում եմ, միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության:

Աշխարհի շատ առաջատար երկրներ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտությամբ հռչակել իրենց հաղթանակը, և այդ հպարտությամբ կարող ենք աշխատել այդ երկրների հետ նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ:

Արդի աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր սփյուռքի «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտության կարողությունները՝ պաշտոնական դիվանագիտությունը առավել զորացնելու համար: Հայաստանի նորընտիր Ազգային ժողովին ուղղված իմ ուղերձում արդեն ներկայացրել եմ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրման կարևորությունը, որը, անշուշտ, ավելի զորեղ կդառնա սփյուռքի անհատների և կառույցների աջակցությամբ:

Վստահ եմ, որ սփյուռքի և հայրենիքի ներուժի շարունակական բացահայտման ջանքերը նոր լիցք կստանան Համահայկական խորհրդի ձևավորմամբ: Այս համաժողովը նշանավորվում է նաև այդ Խորհրդի ձևավորմանն ուղղված ևս մեկ որոշիչ քայլով: Այսօր մենք ի մի կբերենք նախորդ երկու տարիներին կատարված նախապատրաստական աշխատանքները և 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում կընդունենք վերջնական որոշում:

Սփյուռքի բոլոր շերտերի հետ փոխադարձ ներգրավվածությունը քաջալերելը, սփյուռքում հայապահպանությանն աջակցելը, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին, հատկապես սիրիահայությանը հնարավորինս աջակցության տրամադրելը և համակարգումը եղել է պետական քաղաքականության առանցքում: Անկախության 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նվիրատվություններ և բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Ներդրումներ են արվել նաև մեր լուսավոր ապագայի մեջ՝ ի դեմս «Թումո», «Սմարթ կենտրոնների» և այլն:

Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան դարձնենք նաև սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և ի վերջո՝ հայրենադարձությանը: Այդպիսի ոգևորիչ բազմաթիվ օրինակներ մենք արդեն ունենք այսօր:

Դրա համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և ներդրումային միջավայրը: Սփյուռքահայ մեր քույրերի ու եղբայրների ներգրավումը թույլ կտա նաև հարստացնել ու զարգացնել մեր հայաստանյան գործարար մշակույթը, կբարձրացնի երկրի գրավչությունը արտաքին շուկաների համար, ընկալելիությունը աշխարհում, կբազմապատկի մեր հարստությունը: Կառավարությունը բոլոր բիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծավալից, ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնառություն է ստանձնել:
Ոտքերի վրա ամուր կանգնած մեր հայրենիքը այսօր ուժ և կամք ունի վերջապես մշակելու Հայաստան-սփյուռք հարաբերությունների ռազմավարական զարգացման հայեցակարգը: 
Այն դաշտը, որի վրա մենք պետք է կառուցենք հայրենիք-սփյուռք համագործակցությունը՝ ուժեղ և զարգացած Հայաստան, անկախ և անվտանգ Արցախ, սփյուռքի կազմակերպված համայնքներ ունենալու տեսլականն է՝ հայկականության ոգով, եռանդով և հային բնորոշ մտքի թռիչքով:

Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից: Մենք ճանաչում և արժևորում ենք սփյուռքն իր բազմաշերտ էության մեջ: Վերջին տարիներին տարբեր առիթներով ես հանդիպել եմ մեծ հաջողությունների հասած կամ դեռ այդ ճանապարհին գտնվող բազմաթիվ երիտասարդների, տեսնում եմ նրանց ավյունը իրենց հայրենիքին օգտակար լինելու հարցում: Մենք պետք է նոր ուղիներ գտնենք նրանց ներգրավվածությունը ապահովելու համար:
Մեր սփյուռքի գաղթօջախները բազմազան են և ոչ միատարր՝ կախված նրանից, թե երբ և ինչ պատճառներով են ձևավորվել: Միատարր չեն թե՛ իրենց պատմական փորձով, և թե՛ քաղաքական հայացքներով: Յուրօրինակ լինելով՝ ցանցերը միմյանց հետ պետք է շաղկապվեն և համագործակցեն թե՛ իրենց հյուրընկալ երկրներում հաջողության հասնելու, թե՛ մայր Հայաստանի ապագան կառուցելու նպատակով:

Խոսելով սփյուռքի ապագայի, տարբեր համայնքներում ինքնության պահպանման, մշակութային զարգացման և օտար հասարակություններում ներգրավվելու ու հաջողության հասնելու մասին, անշուշտ պետք է նկատի ունենանք աշխարհում տեղի ունեցող կարևոր փոփոխությունները և քայլենք ժամանակին համընթաց: 

Գլոբալ միգրացիոն միտումները վերաբերում են նաև Հայաստանին ու աշխարհասփյուռ հայ համայքներին: Տեղի է ունենում մարդկանց մեծ խմբերի միգրացիա ոչ միայն նախկին սոցիալիստական ճամբարի երկրներից դեպի ավելի հրապուրիչ աշխատաշուկա ունեցող երկրներ, այլև Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Կանադա, Միացյալ Նահանգներ ու Եվրոպա: 
Մենք այսօր ականատես ենք, թե ինչպես է փոխվում հենց սփյուռքի կայացած համայնքների կառուցվածքը: Այո՛, մենք տեսնում ենք, որ Հայաստանը և հայկական տարբեր համայնքներ դարձել ենք հաղորդակից անոթներ: Մեր խնդիրն է, որ այդ շփումները և հաղորդակցությունը գան զարգացնելու և զորացնելու ինչպես Հայաստանը, այնպես էլ աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայ համայնքը:

Մենք անխուսափելիորեն քննության առարկա պետք է դարձնենք հայի ինքնության հետ կապված հարցերը: Ուրախ եմ, որ այս հարցադրումը տեղ է գտել այս համաժողովի օրակարգում: Համոզված եմ, որ հայրենիքից դուրս հայի ինքնության պահպանման կարևորագույն գրավականը հզոր, զարգացող ու արդար Հայաստանն է:

Սա է այն ձգողական և կենսատու ուժը, որը առավել հզորացնում է մեր քույրերին և եղբայրներին իրենց բնակության երկրներում: Իհարկե, ինչպես եզրակացրել էին «Գյուլբենկյան» հիմնադրամի հովանու ներքո իրականացված մի հետազոտության հեղինակները, այս ընթացքում մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք և մշտական հոգածություն ներքո պահենք գոյություն ունեցող համահայկական և համայնքային կառույցների զարգացումը և ներառական բնույթի նախաձեռնությունների իրականացումը:

Պետք է նկատենք, որ անկախության հռչակումից հետո փոխվել է նաև հայրենիք-սփյուռք հարաբերությունների տրամաբանությունը և դինամիկան: Նախորդ 26 տարիների ընթացքում մենք դեռ յուրացնում էինք անկախ պետականություն ունենալուց բխող բոլոր հնարավորությունները և բացա-հայտում գործակցության նոր հորիզոններ:

Հայաստանը լինելու է աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր: Սա է մեր տեսլականը:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ այս եռօրյա քննարկումներում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:32 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան պատերազմի ընթացքում Սփյուռքի մասնակցությունը և բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու կարևոր. Արտակ Զաքարյան
11:27 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի հայատյաց քաղաքականությունը ստիպում է հայ հասարակությանն ավելի կարծրացնել փոխզիջումների պատրաստ իր դիրքորոշումը. ՀՀ Նախագահ
11:14 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀայկական սփյուռքը կարող է մեծ դերակատարում ունենալ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում. Պարգև Սրբազան
11:10 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին առաջին անգամ մասնակցում են Եթովպիայի, Սուդանի եւ Մալայզիայի պատվիրակությունները
11:06 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՍփյուռքի հայ գործարարները վերջին շրջանում Հայաստանում ակտիվ ներդրումներ են իրականացրել. Սուրեն Կարայան
10:36 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը
10:08 18/09/2017  |  ԼՐԱՀՈՍՈւրախ եմ, որ Հայաստանում եմ. Կարո Փայլանը մասնակցում է Հայաստան-Սփյուռք համաժողովին
15:35 18/08/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահի մոտ կայացել է խորհրդակցությանը. քննարկվել են Համահայկական խորհրդի ձևավորմանը վերաբերող հարցեր
19:03 16/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի նախապատրաստմանը

Արխիվ

[]