ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայատյացությունն Ադրբեջանում ցեղասպանության մոտիվացիա է. ՄԻՊ 09/18/2017 15:16 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքները, որպես գաղափարախոսություն, որպես երևույթ, ի սկզբանե հանդիսացել են Արցախյան շարժման հենք:
Եվ պատահական չէ, որ հենց սկզբնավորման փուլում շարժումը վայելել է միջազգային իրավապաշտպան համայնքի լայն աջակցությունը: Այսօր՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստի ընթացքում այս մասին խոսեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Մեր հաստատությունը երեք սկզբունքներով է առաջնորդվում: Առաջին, Արցախի քաղաքացիների իրավունքները չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանափակվել նրանց քաղաքացիության կամ բնակության վայրի հիմքով: Երկրորդ, Արցախի վերաբերյալ ազատ խոսքի և դեպի Արցախ ազատ տեղաշարժի իրավունքը պետք է երաշխավորված լինի: Մենք տեսնում ենք ռուս բլոգեր Լապշինի գործի պատմությունը, որը կարծես հանգուցալուծվեց: Այս խնդրի համար պայքար էր, առ այն, որ չի կարող սահմանափակվել ազատ խոսքը Արցախի վերաբերյալ:
Եվ վերջապես երրորդ. Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգություններին պետք է գնահատական տրվի նաև մարդու իրավունքնների դիրքերից»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Արցախի ՄԻՊ-ը:
Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ խորհրդային Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման դեպքերը բազմաթիվ էին, իսկ ահա արդար դատաքննության մասին խոսելն իսկ ավելորդ էր:
«Այս ամենի հիմքում խտրականությունն էր, որը կարմիր թելով հասնում է մինչև մեր օրերը: Վերջին շրջանի ամենակարևոր իրադարձությունը ապրիլյան պատերազմն էր: Որպես նախադրյալ՝մենք դիտարկում ենք հայատյացությունը: Դրա հետևանքներն այսօր դառնում են ավելի ու ավելի վտանգավոր: Հայատյացությունը լրջագույն խնդիր է: Մեր գրասենյակը շատ շուտով՝ բառացիորեն շաբաթներ անց, կհրապարակի Ադրբեջանի կողմից հայատյացությանը վերաբերող հերթական զեկույցը: Մենք կխոսենք ռազմական հանցանքների և մարդու իրավունքների մասին:
Իսկ այն զեկույցում, որ հրապարակեցինք ապրիլյան պատերազմի վերաբերյալ, միայն մեր ընկալած փաստեր չէին պարունակում: Մենք մինչև հիմա էլ շարունակում ենք ադրբեջանական սոցիալական կայքերի մոնիթորինգը, որտեղ մատուցվում են նորանոր ապացույցներ: Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական գրավված դիրքերից մեկում, մասնավորապես, ադրբեջանցի զինծառայողները խոսում են ցեղասպանության մասին: Նրանք երկու անգամ ադրբեջաներենով ասում են՝ «Մենք ձեզ ցեղասպանություն ցույց կտանք: Մենք պետք է սա կարողանանք ներկայացնել միջազգային հանրությանը: Այսիքնն՝ հայատյացությունը ակադեմիական երևույթ չէ, խոսքի ազատության դրսևորում չէ, այլ ցեղասպանության մոտիվացիա»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ