ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայցը բավարարելն իրավաչափ չէ. Վերաքննիչ դատարան 09/16/2017 14:21 | Քաղաքացիական իրավունք
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել ու փոփոխել է առաջին ատյանի դատարանի վճիռը և կարճել ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լուսինե Հովսեփյանի հայցի գործով վարույթը:
Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Լուսինե Հովսեփյանի 200,000 ՀՀ դրամ՝ որպես ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, բռնագանձելու պահանջով հայցը:
Հիշյալ վճռի դեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ոստիկանության, կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որը և բավարարվել էր:
Վերաքննիչ դատարանի եզրակացության համաձայն, բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի չկիրառման հիմքով հիմնավոր է: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքի սույն հիմքի քննության իրավական հարցադրումը կայանում է հետևյալում. արդյո՞ք վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման պահանջը ենթակա է դատարանում քննության, այն դեպքում, երբ վնասի հատուցման պահանջը չի ներկայացվել այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա:
Այսպես, ընդդեմ Լուսինե Հովսեփյանի ոստիկանության հայցն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և Լուսինե Հովսեփյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ Լուսինե Հովսեփյանի մասնակցությամբ հավաքի կապակցությամբ իրականացված ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին 09.07.2015 թվականի վճռով Վարչական դատարանը որոշել է. «ՀՀ ոստիկանության հայցը բավարարվել է` Լուսինե Հովսեփյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով։
Լուսինե Հովսեփյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ Լուսինե Հովսեփյանի մասնակցությամբ հավաքի կապակցությամբ իրականացված ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, բավարարել մասնակի.
ոչ իրավաչափ ճանաչել Լուսինե Հովսեփյանին վարչական ձերբակալման ռեժիմում երեք ժամից ավելի պահելուն ուղղված ՀՀ ոստիկանության գործողությունները։ Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել»:
Վերը նշված օրինական ուժի մեջ մտած վճռով Վարչական դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Լուսինե Հովսեփյանին ՀՀ ոստիկանության կողմից ոստիկանական բաժանմունքում օրենքի պահանջների խախտմամբ անազատության մեջ 3 ժամից ավելի են պահել։
Սույն գործով Լուսինե Հովսեփյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան և հիմքում դնելով վերը նշվածները՝ խնդրել է Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն բռնագանձել 200,000 ՀՀ դրամ գումար՝ որպես ՀՀ ոստիկանության կողմից հայցվորին անազատության մեջ ապօրինի պահելու հետևանքով վերջինիս պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, ընդ որում, ըստ Վերաքննիչ դատարանի, չվիճարկելով այն փաստը, որ վնասի հատուցման պահանջը չի ներկայացրել այն վարչական մարմին` տվյալ դեպքում ՀՀ ոստիկանությանը, որի վարչարարության հետևանքով պատճառվել է վնասը:
Պատասխանողը վերը նշվածի հիմքով դատարանին խնդրել է կարճել սույն քաղաքացիական գործի վարույթը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Դատարանը հայցը բավարարել է, ընդ որում չանդրադառնալով պատասխանողի` գործի վարույթը կարճման ենթակա լինելու վերաբերյալ փաստարկին:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաu հաuցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը (ինչը տվյալ դեպքում առկա է), որից հետո անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վնասը պահանջել դատական կարգով:
Դրա հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործի վարույթը ենթակա էր կարճման, մինչդեռ դատարանը պատասխանողի` այս առումով փաստարկներն առհասարակ քննության առարկա չդարձնելու արդյունքում եկել է սխալ եզրահանգման և գտել է, որ հայցը ենթակա է բավարարման, ինչն էլ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ իրավաչափ չէ:
Հայցվոր կողմի՝ դատարան դիմելու մատչելիության իրավունքի մասին փաստարկների առնչությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարան դիմելու իրավունքը բացարձակ իրավունք չէ: Այն կարող է անուղղակիորեն ենթարկվել սահմանափակումների, քանզի դատարան դիմելու իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է:
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի իրացման կարգը սահմանում է օրենսդիրը, ինչը ենթադրում է, որ շահագրգիռ անձինք իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դատարան պետք է դիմեն օրենքով սահմանված կարգով: Դատարան դիմելու իրավունքն իրացնելու համար անձինք պարտադիր պետք է պահպանեն օրենսդրի կողմից նախատեսված դատարան դիմելու կարգը և պայմանները: Սա նշանակում է նաև, որ Դատարան դիմելիս անձինք պարտավոր են պահպանել նաև արտադատարանական կարգը:
Ըստ Վերաքննիչ դատարանի, նման սահմանումն ինքնին չի հանդիսանում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ, ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, երբեք չի կարելի բացառել, որ կարող են լինել դեպքեր, երբ արդարադատության շահերից ելնելով անհրաժեշտ լինի սահմանափակումներ նախատեսել անհատի դատարան դիմելու իրավունքի նկատմամբ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաժամանակ արտահայտել է այնպիսի իրավական դիրքորոշում, համաձայն որի` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները չեն կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն»:
Այսպիսով` սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման, հետևաբար դատական ակտը պետք է բեկանել և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասով սահմանված Վերաքննիչ դատարանի լիազորությունից քաղաքացիական գործի վարույթը կարճել:
Հայցվորի ներկայացուցիչներն արդեն բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ