ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալավերդու հեղինակություն Վահագնի խնդիրն օրենքով գողերի հե՞տ է. Ալավերդին տագնապում է. Hraparak.am 09/16/2017 11:10 | Մամուլ
Hraparak.am-ը գրում է, որ Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14-ին հնչած կրակոցները մեզ կտրուկ տեղափոխեցին 90-ականների սկիզբ, երբ Երեւանի փողոցներով զինյալներ էին շրջում, եւ երեկոյան 8-ից հետո մարդիկ աշխատում էին տնից դուրս չգալ։ Նմանատիպ խոսակցություններ այսօր կարելի է լսել ամենուր։ Թվում է՝ բոլորն զբաղված են վերջին կրակոցների վերլուծությամբ, իսկ հիմնական վարկածը, քննիչներին հերթ չտալով, առաջ է քաշել մամուլը՝ Վերնիսաժի դեպքերն Ալավերդու վենդետայի շարունակությունն են։ Իրականում սա ավելին էր, քան պարզ վենդետան։ Դեպքերը հայտնի են, քննված, դատաքննված, բայց, չգիտես ինչու, հանցագործությունների շղթան չի ընդհատվում։
Ո՞վ է Վահագն Աբգարյանը
Վահագն Աբգարյանին ճանաչողներն ասում են, որ մինչեւ 7-8-րդ դասարանը նա գերազանցիկ է եղել, բայց գայթակղվել է փողոցային բարքերով, շրջապատ է ընկել։ Բավականին երկար տարիներ բացակայել է Հայաստանից։ Լավատեղյակներն ասում են, որ Ուկրաինայում զբաղվել է հանքարդյունաբերությամբ եւ հայրենիք վերադարձել է որպես մեծ հարստության տեր։ Վերադառնալուց հետո Երեւանում էր բնակվում, բայց ընտանիքը՝ կինը, երեխան, ծնողները, ապրում էին Ալավերդիում։ Նա գնել է քաղաքի հյուրանոցի մի մասը, կարգի բերել եւ բարձրակարգ հյուրանոց դարձրել։ Ասում են, թե նաեւ ավտոմեքենաների լվացման եւ այլ օբյեկտներ ունի։ Ուկրաինայից հետո Վահագն Աբգարյանը հայտնվել է քրեական դաշտում։ Խոսակցությունների համաձայն, նրա կենսագրության մեջ մեծ դեր է խաղացել այն, որ նա դարձել է մայրաքաղաքի գողերից մեկի սանիկը, որն էլ նրան թեւեր է տվել։ Ալավերդու բնակիչները հարգում են Վահագն Աբգարյանին, նրա մեջ քաղաքն անտերության մատնած իշխանությանն այլընտրանք են տեսնում։ Ասում են՝ Քարինջ գյուղում փորձել է հանքի տիրանալ։ Այս հանքի համար «ռազբորկաներ» են եղել այդ կողմերում։ Հենց այս ժամանակ էլ Վահագնի շուրջը ջահելներից կրիմինալ խմբեր են ստեղծվել: Մի 7-8 տարի առաջ Ռուսաստանից մի գողական է փախել-վերադարձել Ալավերդի։ Սոխ Կարեն էին ասում նրան։ Նա խնդիրներ էր ունեցել Կալուգայում ապրող գող Արման Կալուժսկու (Ջանինյանի) հետ։ Վահագն Աբգարյանը թեւի տակ է առել Սոխ Կարենին։ Բայց վերջինս սպանվել է։ Դրանից հետո սկսվել է սպանությունների շարքը։ Այս ամենը պարզապես շրջանառվող լուրեր են, որոնց իսկությունը, հասկանալի պատճառներով, ճշտելը բարդ է։ Պատմում են նաեւ, որ Վահագնը բարդ հարաբերություններ է ունեցել մարզի իշխանությունների, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, բայց մշտապես փորձել է հարաբերությունները հարթել։ Վերջինս խուսափել է։
Վահագնի հետեվից ընկած են․ երեք մահափորձ եվ ոչ մի պատվիրատու
Պետք է ընդունել, որ Վահագն Աբգարյանը, ինչպես ռուսներն են ասում, վերնաշապիկով է ծնվել։ 2015 թվականին, քաղաքապետի ընտրությունների ժամանակ, նա մեկ այլ քրեական հերոսի՝ Վարդան Փիրուզյանին ծեծել էր նրա տան շքամուտքի մոտ։ Մի քանի ամիս հետո Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ էր «կազմակերպվել» Վահագնի զրահապատ մեքենայի՝ «Համերի» ուղղությամբ։ Վահագնը մեքենայի մեջ չէր եղել, ղեկին թիկնապահ Էդուարդ Պողոսյանն էր եղել։ Ոչ ոք չէր տուժել, բայց Էդուարդ Պողոսյանը մահացավ 2016 թվականի մայիսի միջադեպի արդյունքում։ Կեսգիշերին Վարդան Փիրուզյանը կրակել ու սպանել էր Աբգարյանի թիկնապահներին՝ Վարդան Ավագյանին եւ Էդուարդ Պողոսյանին։ Աբգարյանը կրկին կենդանի էր մնացել, իսկ Փիրուզյանը մինչ օրս հետախուզման մեջ է։ Այնպես որ՝ սեպտեմբերի 14-ին արդեն երրորդ անգամ նրա բախտը բերեց։ Կասկածյալների անունները հրապարակվեցին երեկ՝ 16-րդ թաղամասի բնակիչ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյան, Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ 35-ամյա Ալբերտ Բլբուլյան եւ Ալավերդի քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 33-ամյա Արմեն Կարադավիդով։ Մեր տեղեկություններով, Ալբերտ Բլբուլյանը քաղաքապետի պարտված թեկնածու Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի մանկության ընկերն ու մերձավորն է։ Իսկ Արմեն Կարադավիդովը, որը երկրորդ ալավերդցի կասկածյալն է, անցել է «Համերի» ուղղությամբ կրակոցների գործով, սակայն քննության ընթացքում որեւէ կարգավիճակ չի ստացել։
Ի՞նչ են արել իրավապահներն այս երեք դեպքերով։ Արդյոք, եթե բացահայտումները լիարժեք լինեին, սպանությունները կշարունակվեի՞ն։
Թե ում եւ ինչի համար է Վահագն Աբգարյանը ծեծել Վարդան Փիրուզյանին, իրավապահները լռում են։ Որեւէ միջադեպ, որում Վարդան Փիրուզյանը հանդես գա որպես տուժող, չի գրանցվել։ Այս միջադեպի մասին «Համերի» վրա կրակոցների գործը բացահայտվել է։ Կրակողը, ըստ դատախազության, Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Անտոնյանն է եղել, որը քաղաքապետի պարտված թեկնածու Արթուր Աբգարյանի թիմից է։ Նրան մեղադրանք է առաջադրված սպանության փորձի եւ ապօրինի զենք կրել-օգտագործելու համար։ Ով էր պատվիրատուն, ում էր ձեռնտու Վահագն Աբգարյանի մահը, քննությունը չբացահայտեց։ Գործը դեռ դատաքննության փուլում է, բայց կարելի է ասել, որ գլխավոր դերակատարների անուններ մեղադրականում չկան։ Նրանք մնացին կուլիսներում, ազատության մեջ ու շարունակեցին սեւ գործը։ 2016 թվականի մայիսի 19-ի գիշերը՝ ժամը 4:30-ին, Վարդան Փիրուզյանի հրազենային կրակոցներից սպանվեցին Վահագն Աբգարյանի թիկնապահներ Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը։ Փիրուզյանի հարազատները պատմում էին, որ Վահագնի մարդիկ Վարդանին ճնշել են, հարձակումներ գործել նրա վրա, ծեծել, բայց, ինչպես արդեն հայտնեցինք, որեւէ միջադեպ գրանցված չի եղել։ Այս գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, Վարդան Փիրուզյանը փախուստի մեջ է։ Նրա փաստաբանները մինչ օրս պնդում են, որ Փիրուզյանն ինքնապաշտպանվել է իր վրա հարձակում գործած թիկնապահներից։ Այս գործի լիարժեք բացահայտման հույսեր չկան։ Ալավերդիում սպասում են նոր կրակոցների։ «Առողջացավ Վահագը, նորից է սկսվելու, նրա եւ նրան ուղեկցողների մեքենաներում ինչ զենք ասես կա։ Նա նախկին միլպետներից մեկին համբուրելով է հանդիպում ու բաժանվում, ոչ մեկը չէր ասում՝ մի հատ արի, էս ի՞նչ զենքեր են։ Ինչքան հանցագործներ կային, բոլորի հետ քեֆ-ուրախություն էր»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
Հեղինակ՝ Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից