Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Հայցը բավարարելն իրավաչափ չէ. Վերաքննիչ դատարան 09/16/2017   14:21  |  Քաղաքացիական իրավունք

ՀՀ  վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել ու փոփոխել է առաջին ատյանի դատարանի վճիռը և  կարճել ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լուսինե Հովսեփյանի հայցի գործով վարույթը:

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Լուսինե Հովսեփյանի   200,000  ՀՀ դրամ՝ որպես ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, բռնագանձելու պահանջով հայցը:

Հիշյալ  վճռի դեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ոստիկանության,  կողմից  ներկայացվել էր  վերաքննիչ բողոք, որը և բավարարվել էր:

Վերաքննիչ  դատարանի եզրակացության համաձայն,  բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի չկիրառման հիմքով հիմնավոր է: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Վերաքննիչ դատարանը գտել  է, որ բողոքի սույն հիմքի քննության իրավական հարցադրումը կայանում է հետևյալում. արդյո՞ք վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման պահանջը ենթակա է դատարանում քննության, այն դեպքում, երբ վնասի հատուցման պահանջը չի ներկայացվել այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա:

Այսպես,  ընդդեմ Լուսինե Հովսեփյանի ոստիկանության հայցն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և  Լուսինե Հովսեփյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ Լուսինե Հովսեփյանի մասնակցությամբ հավաքի կապակցությամբ իրականացված ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին 09.07.2015 թվականի վճռով Վարչական դատարանը որոշել է. «ՀՀ ոստիկանության հայցը բավարարվել է`  Լուսինե Հովսեփյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով։

Լուսինե Հովսեփյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ Լուսինե Հովսեփյանի մասնակցությամբ հավաքի կապակցությամբ իրականացված ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, բավարարել մասնակի.

ոչ իրավաչափ ճանաչել Լուսինե Հովսեփյանին վարչական ձերբակալման ռեժիմում երեք ժամից ավելի պահելուն ուղղված ՀՀ ոստիկանության գործողությունները։ Հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել»:

Վերը նշված օրինական ուժի մեջ մտած վճռով Վարչական դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Լուսինե Հովսեփյանին ՀՀ ոստիկանության կողմից ոստիկանական բաժանմունքում օրենքի պահանջների խախտմամբ անազատության մեջ 3 ժամից ավելի են պահել։

Սույն գործով Լուսինե Հովսեփյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան և հիմքում դնելով վերը նշվածները՝ խնդրել է Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն բռնագանձել 200,000  ՀՀ դրամ գումար՝ որպես ՀՀ ոստիկանության կողմից հայցվորին անազատության մեջ ապօրինի պահելու հետևանքով վերջինիս պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, ընդ որում, ըստ Վերաքննիչ դատարանի, չվիճարկելով այն փաստը, որ վնասի հատուցման պահանջը չի ներկայացրել այն վարչական մարմին` տվյալ դեպքում ՀՀ ոստիկանությանը, որի վարչարարության հետևանքով պատճառվել է վնասը:

Պատասխանողը վերը նշվածի հիմքով դատարանին խնդրել է կարճել սույն քաղաքացիական գործի վարույթը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Դատարանը հայցը բավարարել է, ընդ որում չանդրադառնալով պատասխանողի` գործի վարույթը կարճման ենթակա լինելու վերաբերյալ փաստարկին:

Վերաքննիչ դատարանն արձանագրել  է, որ  վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաu հաuցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը (ինչը տվյալ դեպքում առկա է), որից հետո անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վնասը պահանջել դատական կարգով:

Դրա հիման վրա Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործի վարույթը ենթակա էր կարճման, մինչդեռ  դատարանը պատասխանողի` այս առումով փաստարկներն առհասարակ քննության առարկա չդարձնելու արդյունքում եկել է սխալ եզրահանգման և գտել է, որ հայցը ենթակա է բավարարման, ինչն էլ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ իրավաչափ չէ:

Հայցվոր կողմի՝  դատարան դիմելու մատչելիության իրավունքի մասին փաստարկների առնչությամբ  Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարան դիմելու իրավունքը բացարձակ իրավունք չէ: Այն կարող է անուղղակիորեն  ենթարկվել սահմանափակումների, քանզի դատարան դիմելու իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է:

ՀՀ Սահմանադրությամբ  երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի իրացման կարգը սահմանում է օրենսդիրը, ինչը ենթադրում է, որ շահագրգիռ անձինք իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար դատարան պետք է դիմեն օրենքով սահմանված կարգով: Դատարան դիմելու իրավունքն իրացնելու համար անձինք պարտադիր պետք է պահպանեն օրենսդրի կողմից նախատեսված դատարան դիմելու կարգը և պայմանները: Սա նշանակում է նաև, որ Դատարան դիմելիս անձինք պարտավոր են պահպանել նաև արտադատարանական կարգը:

Ըստ Վերաքննիչ դատարանի, նման սահմանումն ինքնին չի հանդիսանում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ, ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, երբեք չի կարելի բացառել, որ կարող են լինել դեպքեր, երբ արդարադատության շահերից ելնելով անհրաժեշտ լինի սահմանափակումներ նախատեսել անհատի դատարան դիմելու իրավունքի նկատմամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաժամանակ արտահայտել է այնպիսի իրավական դիրքորոշում, համաձայն որի` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները չեն կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն»:

Այսպիսով` սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման, հետևաբար դատական ակտը պետք է բեկանել և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասով սահմանված Վերաքննիչ դատարանի լիազորությունից  քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Հայցվորի ներկայացուցիչներն արդեն բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ:

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:53 09/09/2017  |  Քաղաքացիական իրավունքՊատճառված ոչ նյութական վնասի չափը գնահատվել է ողջամիտ, արդարացի և համաչափ. Վերաքննիչ դատարան
17:36 18/05/2017  |  Քրեական խրոնիկոնՇուրջ 7 ամիս անազատության մեջ գտնվողի խափանման միջոցը վերաքննիչ դատարանը փոփարինել է գրավով
17:36 07/04/2017  |  Քաղաքացիական իրավունքՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի անօրինական և չպատճառաբանված որոշմամբ խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը. Զ. Հայրապետյան
13:59 01/02/2017  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ դատարանը բեկանել է 14 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու գործով դատական ակտը
13:23 05/07/2016  |  Արդարացման դատավճիռներԳեղարքունիքի մարզի դատարանը արդարացման դատավճիռ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ. Վերաքննիչ դատարան
09:25 30/05/2015  |  ՄամուլՎերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորի թափուր հաստիք կա, բայց թեկնածու չկա. «Հրապարակ»
18:05 12/02/2013  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը բողոքում է. վերաքննիչ բողոքները չեն բավարարվում

Արխիվ

[]