ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բլոգեր Լապշին. Ադրբեջանը դեռևս 1988թ. սկսել է հայերի դեմ տեռորը Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում՝ նացիստական սխեմայով 09/16/2017 00:11 | Միջազգային լրահոս
Հայտնի ռուսաստանյան-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինն, ով վերջերս ազատ էր արձակվել Բաքվի բանտից, անդրադարձել է ղարաբաղյան կոնֆլիկտին: Նա նշել է, որ Ադրբեջանը դեռևս 1988թ. սկսել է հայերի դեմ տեռորը Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում նացիստական սխեմայով:
Բլոգերը նշել է, որ իր համար ամոթալի է խոստովանել, սակայն մինչև ազերիական բանտում հայտնվելը ինքն անկեղծորեն կարծում էր, որ ղարաբաղյան կոնֆլիկտը շատ վիճելի է և պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հանդեպ հարգանքը հաշվի առնելով:
«Ինչքա՛ն ապուշ էի ես: Ադրբեջանը դեռևս 1988թ. սկսել է տեռորը հայերի դեմ Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում: «juden frei» նացիստական սխեմայով, սակայն կիրառվել է հայերի և ոչ թե հրեաների նկատմամբ: Թեև Ադրբեջանի հրեաների 95%-ը փախել են երկրից մոտավորապես հենց այն ժամանակահատվածում, երբ և սկսվել է կոնֆլիկտը Ղարաբաղում: Շառից, փորձանքից հեռու, կվերջացնեն հայերի հետ, կանցնեն հրեաներին, գենետիկ հիշողություն է: Այսօր հրեաներին Ադրբեջանում սիրում են, չէ՞ որ նրանք այնտեղ համարյա չեն մնացել, դե, երկու հազարից քիչ են: Նախկինում համարյա 100 հազարից մինչև Միության փլուզումը»,- գրում է բլոգերը Facebook սոցցանցի իր էջում:
Մինչդեռ, ինչպես հիշեցրել է Լապշինը, իր դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի ստորագրությամբ մեղադրական ակտում բառացիորեն գրված է հետևյալը (մեջբերում).
«... մեղադրյալ Լապշինը օկկուպացված Ղարաբաղի շրջանն անվանել է «Արցախ», ինչը ապացուցում է Ֆեյսբուքի նրա ընկեր Սերգեյ Շահվերդյանի հետ միասին նրա անջատողական գործողությունները...»
«Հատկանշական է, որ առավոտից մինչև գիշեր հանդուրժողականության մասին պնդող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանումը՝ Արցախ, անօրինական է համարում: Այսինքն՝ հայոց լեզուն օրենքից դուրս է, մայրենի լեզվով խոսել հայերին չի թույլատրվում, իր հավատն ունենալ նույնպես չի կարելի, և ընդհանրապես, իբր թե (քննիչ Տալիբովի մեջբերումը). «...հայերի ցեղասպանությունը հորինվածքներ են, եթե թուրքերը նրանց կոտորեին, մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք...»: Գեբելսը նյարդային ծխում է»,- նշել է Ալեքսանդր Լապշինը:
«Պինդ մնացեք, հայեր: Այդ մարդիկ ձեզ մահացած են ուզում տեսնել և վերջակետ: Եվ եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքերի թուլացման արդյունքում կորցնեք Ղարաբաղը, իմացեք, նրանք կգան ձեզ կոտորելու: Ինչպես թուրքերը 100 տարի առաջ: Գազանացումն արդեն անցել է բոլոր թույլատրելի սահմանները»,- գրել է բլոգերը:
Լապշինի գրառմանն ուղեկցում է հատկանշական հեշտեգը՝ #azeromarazm: Նախորդ հրապարակման մեջ բլոգերը խոստացել էր հանդես գալ հաջորդական մերկացումներով:
«Հենց որ առողջանամ, ընթերցողներին կուրախացնեմ ԱՄՆ և Ռուսաստանի մակարդակի համաշխարհային պետության ոչնչով չհիմնավորված հավակնություններ ունեցող ադրբեջանական միկրոթագավարության իսկապես խելագար, արտառոց վարմունքներով: Իսկ ըստ էության, մանր և ոչ ամենախելացի»,- գրել է Լապշինը:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել ռուսաստանյան-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին, ով Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից