Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   14:42 Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին 01/21/2025   14:41 Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել Հարավային Կովկասի բոլոր հաղորդակցությունները ․ Միրզոյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   14:19 Հույս ունենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից․ Միրզոյան 01/21/2025   14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են 01/21/2025   13:45 Հայաստանը Ռուսաստանի Դաշնության բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը. Լավրով 01/21/2025   13:36 Օպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել.լրագրողն ահազանգում է 01/21/2025   13:30 Մի բան է հարձակվել ՀԱՊԿ անդամի վրա, մի այլ բան՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրի. Սիմոնյան 01/21/2025   13:28 ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյան 01/21/2025   13:04 Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը 01/21/2025   13:00 «Բոլորն էլ սխալվում են»․ Ալեն Սիմոնյանը «սխալմամբ» ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ» 01/21/2025   12:55 Վիճաբանություն՝ Հայկ Գրիգորյանի ու Վահան Ավագյանի միջեւ. «Դո՞գն ա տենց քեզ ասել» 01/21/2025   12:34 Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում ԼՂ-ի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարությանը 01/21/2025   11:56 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ 01/21/2025   11:27 Վերադառնալ, մարդուն ասել՝ էն ժամանակ սխալ ենք հաշվել, բեր հիմա 25 անգամ ավել գույքահարկ վճարի, անարդարացի է. Ավետիսյան 01/21/2025   11:23 Բաքվում շարունակվում է Արցախի ռազմական-քաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը 01/21/2025   11:19 ՔՊ-ն չի մասնակցում Երևանու ավագանու արտահերթ նիստին. ներկա էր ավագանու 26 անդամ 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   10:56 Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է ստվերի չափերը. ասուլիսը՝ ուղիղ 01/21/2025   10:44 Ընդամենը պարզ ասեք՝ ժողովուրդ ջան, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են, թե չէ սիրուն բառակույտեր եք ասում. Ղազարյան 01/21/2025   10:41 Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի ու գովել թանկացում ենթադրող նոր տոմսային համակարգը 01/21/2025   10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com 01/21/2025   10:27 Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ 01/21/2025   10:21 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 01/21/2025   10:18 Կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ 01/21/2025   10:15 Ուշադրություն՝ 36 ժամով ջուր չի լինի 01/21/2025   08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ» 01/21/2025   08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» 01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)

Նախագահ ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին 09/15/2017   15:52  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանրապետության Նախագահը հոբելյանի կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին և մաղթել հաջողություններ:

Սերժ Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է պետական բարձր պարգևներով:

«Իր հիմնադրման առաջին իսկ տարիներից համալսարանը դարձել է մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում լավագույններից մեկը: Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք այսօր մեկ անգամ ևս հիշել համալսարանի առաջին ռեկտոր, երջանկահիշատակ Լևոն Մկրտչյանին, ով հսկայական վաստակ ունի նորագույն ժամանակաշրջանում հայ-ռուսական բարեկամությունը ամուր պահելու շնորհակալ գործում: Նա ոչ միայն ջատագովն էր, այլ նաև մշակն էր այդ գաղափարի, և կարծում եմ, որ նրա գործունեության պսակը դարձավ հենց Հայ-ռուսական համալսարանի հիմնադրումը: 

Ուրախ եմ, որ համալսարանը տարիների ընթացքում ամրացավ, առնականացավ և այսօր էլ շարունակում է մնալ մեր լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում: Ուրախ եմ, որ այսօր համալսարանում առկա է գիտելիքի կարոտ և գիտելիքը գնահատող ուսանողություն, բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ և հմուտ ու մեծ մասնագիտական և քաղաքական ուղի անցած ղեկավարություն: Դահլիճում նստած շատ-շատերի հետ ես աշխատել եմ և ներսից գիտեմ այն դժվարությունները, որ ժամանակի ընթացքում հաջողվել է հաղթահարել: 

Գիտեք, իմ կարծիքով, բարձրագույն ուսումնական հաստատության գնահատականը ունի առնվազն երեք բաղադրիչ. դրանցից մեկը, իհարկե այն է, թե ի՞նչ որակի քաղաքացի է շարունակում դաստիարակել բուհը, և նրա շրջանավարտը ի՞նչ որակի քաղաքացի է դառնում, ինչքանո՞վ է կապված իր հայրենիքին, որքանո՞վ ունի ժամանակակից մտածելակերպ: Երկրորդ բաղադրիչը, իմ կարծիքով, այն է, թե համալսարանի շրջանավարտը այնուհետև ինչպիսի մասնագիտական գործունեություն է ծավալում: Նա խնդիր ունի՞ աշխատանք գտնելու, թե՞ նրա գիտելիքները բավարար են այսօրվա պայմաններում գտնելու իրեն գոհացնող աշխատանք: Եվ երրորդ բաղադրիչը, բնականաբար, այն է, թե պրոֆեսորադասախոսական կազմը ինչպիսի՞ գիտական գործունեություն է ծավալում:

Ես կարծում եմ, որ այս երեք բաղադրիչներն էլ համալսարանում առկա են՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համալսարանը մի յուրահատկություն ունի, և այդ յուրահատկությունը, որը միգուցե առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ՝ հայապահպանության այն գործն է, որ համալսարանն իրականացնում է: Տարօրինակ է, չէ՞, շատերի համար՝ Հայ-ռուսական համալսարան, բայց նշում եմ հայապահպանության գործոնը: Ես սա ասում եմ, որովհետև այն ուսանողները, մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Ռուսաստանում և ամեն տարի 200-ից ավելի գալիս, ուսանում են այս համալսարանում, վստահաբար կարող եմ ասել, որ նրանց մեծ մասը կապվում է Հայաստանին, շատ-շատերը վերհիշում են իրենց արմատները և այնուհետև ողջ կյանքի ընթացքում իրենց զգում են Ռուսաստանի լիարժեք քաղաքացի ու նաև հայ: Սա չափազանց կարևոր առաքելություն է համալսարանի համար: 

Ուզում եմ մեկ անգամ ևս սրտանց շնորհավորել բոլորիդ և հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի համալսարանը հետագա տարիներին ևս լինի լավագույնների շարքում, և եթե մենք բոլորս միասին նշելիս լինենք Հայ-ռուսական համալսարանի 50-ամյակը, ապա ասենք, որ 20-30 տարի առաջ մենք փոքր էինք, թույլ էինք, իսկ այսօր հզոր ենք, լավն ենք և բոլորս միասին աշխատում ենք ոչ միայն քաղաքացի դաստիարակելու, գիտելիք տարածելու, այլ նաև հայ-ռուսական բարեկամության օգտին, որովհետև այս համալսարանը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության լավագույն օրինակներից մեկը»,- իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախքան գիտական խորհրդի հանդիսավոր նիստի մեկնարկը Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի, կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայ-ռուսական համալսարանում, ծանոթացել ժամանակակից և որակյալ կրթության ապահովման նպատակով բուհում ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահին ներկայացվել են նաև Հայ-ռուսական համալսարանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքն ու համալսարանի «Ուսմունք» հենակետային դպրոցը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:16 14/09/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ի նոր մասնաշենքի բացմանը
16:28 28/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը
16:02 17/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող «Սոֆտկոնստրակտ» և «Պիկսարտ» ընկերություններ
13:42 05/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել Պոլիտեխնիկական համալսարանում Գերազանցության կենտրոնի բացմանը
16:11 30/05/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյան. Սիրելի՛ ուսուցիչներ, որ դուք վերջնականապես կնքեցիք այն պարզ ճշմարտությունը, որ մեր կրթական համակարգը չի փլուզվել
14:09 20/03/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել Երևանի նոր ՋԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը
15:14 03/12/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն ներկա է գտնվել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը
13:09 23/11/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Քվանտ» վարժարան
13:48 12/11/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացմանը
15:56 08/11/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել Արյունաբանական արդիականացված կենտրոնի և հիմնանորոգված տուն-թանգարանի բացմանը

Արխիվ

[]