ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համահայկական նվագախումբը և Սերգեյ Սմբատյանը ելույթ ունեցան ամենահեղինակավոր «Գրամոֆոն» մրցանակաբաշխության ընթացքում 09/14/2017 20:05 | ԼՐԱՀՈՍ
Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 13-ին ելույթ ունեցավ դասական երաժշտության ամենահայտնի և հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխության ընթացքում: Մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն անցկացվեց Լոնդոնում՝ Նորթամբերլենդ պողոտայի շլացնող հանդիսավայրում: Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախումբը կատարեց Խաչատրյանի, Շոստակովիչի, Շորի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների գործերից: Նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ելույթներն ընդունվում էին մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ:
Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախմբին միացան նաև դասական երաժշտության ամենահայտնի անունները՝ «Գրամոֆոնի» ներկա և նախկին մրցանակակիրները՝ շնորհավորելով այս խոշորամասշտաբ իրադարձության հոբելյանը։ Ի դեպ, նշենք, որ նախորդ տարիներին «Գրամոֆոնի» հանձնման հանդիսավոր երեկոները ղեկավարել են այնպիսի հայտնի դիրիժորներ, ինչպիսիք են սըր Քոլին Դևիսը, սըր Անտոնիո Պապանոն և այլք։ Այս տարի այդ պատիվը վերապահված էր մաեստրո Սերգեյ Սմբատյանին, ով Լոնդոնում ուսանել է հենց սըր Քոլին Դևիսի մոտ։
Երկրորդ տարին անընդմեջ արարողությունն ուղիղ հեռարձակվեց medici.tv-ով. այդպիսով ամբողջ աշխարհի դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեին դիտելու բոլոր կատարումները և մրցանակակիրների ելույթները:
Ավելի վաղ «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշել էր, որ ուրախ են, որ իրենց միանալու է Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որը բաղկացած է աշխարհի լավագույն նվագախմբերի հայ երաժիշտներից։ Արարողության ընթացքում Ջոլին հատուկ շնորհակալություն հայտնեց Սերգեյ Սմբատյանին ու Համահայկական նվագախմբին՝ բրիտանացի կոմպոզիտոր Գուստավ Հոլստի ստեղծագործությունը նույնպես կատարելու համար:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Համահայկական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը medici.tv-ի ուղիղ եթերում հեռարձակված հարցազրույցում տեղեկացրեց, որ Համահայկական նվագախումբն այս տարի ապրիլի 24-ին համերգ է ունեցել Երևանում՝ հանդես գալով մի քանի այլ դիրիժորների ղեկավարությամբ:
«Մենք շատ ուրախ ենք: Մեզ համար մեծ պատիվ էր այստեղ գտնվել: Հայաստանում մենք ունենք դասական երաժշտության հիասքանչ ավանդույթներ: Դուք ամենուր կարող եք տեսնել հիասքանչ հայ երաժիշտների: Գաղափարն այն էր, որպեսզի համախմբենք նրանց բոլորին մեկ տեղում, որպեսզի նրանք ելույթ ունենան միասին»,-նշեց Սերգեյ Սմբատյանը: Մաեստրո Սմբատյանը տեղեկացրեց, որ Համահայկական նվագախմբի երաժիշտները հանդես են գալիս աշխարհի առաջատար նվագախմբերում.նրանք ծնվել ու մեծացել են Հայաստանում, սովորել են միևնույն կոնսերվատորիայում, այսինքն՝ միևնույն ավանդույթների կրող են: Եվ նման նախագծերը հիասքանչ հնարավորություն են՝ ցույց տալու, որ մենք՝ հայերս, կարող ենք միասնական լինել: Մաեստրո Սմբատյանը նաև հույս հայտնեց, որ նվագախումբն ավելի հաճախակի ելույթներ կունենա:
Նշենք, որ «Գրամոֆոնը» դասական երաժշտության ամենանշանակալի մրցանակաբաշխությունն է, ինչպես Օսկարը՝ կինոարվեստի, Նոբելյանը՝ գիտության, Բուկերը՝ գրականության բնագավառներում։ «Գրամոֆոն» ամենամյա մրցանակը տրվում է դասական երաժշտության ասպարեզում տարվա լավագույններին: Ի դեպ, 2017-ը «Գրամոֆոնի» համար հոբելյանական էր. նշվում էր վերջինիս 40-ամյակը։ Այս մասին տեղեկացնում է ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ