ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուծումներ փնտրելիս պետք է լինել առավելագույնս ճկուն և նորարար. Կարեն Կարապետյան 09/14/2017 12:47 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի և փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում և´ ակադեմիական աշխարհի, և´ կառավարությունների համար՝ բարեփոխումների ձևակերպման և իրականացման գործընթացում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ դասական տեսություններն ու մոտեցումները երբեմն կարծես լուծումներ չեն տալիս առկա խնդիրներին, և դրանց ադապտացիան իրականության մեջ միշտ չէ, որ տալիս է կանխատեսված արդյունքները։
«Հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի թե´ խոշոր ընկերությունում, թե´ կառավարությունում, հաճախակի բախվում ես իրականությանը և իրական միջավայրին, որտեղ կան գործոններ, որոնց առկայության դեպքում տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն։ Այդպիսի գործոնները շատ կարող են լինել՝ աշխարհաքաղաքական դիրքը, քաղաքական վիճակը, հասարակության վստահության մակարդակը, տնտեսության փակ կամ իզոլացված լինելը և այլն։
Սրան ավելանում է մեկ այլ մարտահրավեր. մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիաները ներթափանցում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, որը սովորաբար կոչում ենք չորրորդ ինդուստրիալ հեղափոխություն։ Այսօր խոսում ենք պլատֆորմային տնտեսությունների, իրերի համացանցի, արհեստական բանականության, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների և մեծ տվյալների մասին։ Այսօր խոսում ենք արհեստական բանականությամբ կառավարվող վերտիկալ այգիների, առողջապահության ոլորտում եռաչափ տպագրության, մեծ տվյալների օգտագործմամբ նոր լուծումներ մշակելու մասին։ Մեծ տվյալների և արհեստական բանականության լուծումների շնորհիվ GOOGLE պլատֆորմը հնարավորություն է տալիս ավելի արագ իմանալ որոշ հիվանդությունների տարածման մասին, քան տալիս են դասական տեխնոլոգիաները։ Այսօր կա մի նվագախումբ, որի բոլոր գործիքները պատրաստված են եռաչափ տպիչների միջոցով», - նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս երևույթները մարտահրավեր են նաև կրթական համակարգի համար։
«Հիսունականներին լավագույն բարձրագույն կրթությունը դասական կրթությունն էր, որտեղ շեշտը դրվում էր տարբեր տեսությունների մանրամասն ուսումնասիրության վրա։ Ութսունականների վերջից կրթությունը ենթարկվեց տրանսֆորմացիայի և ավելի շատ շեշտը դրվեց կոնկրետ խորացված մասնագիտացման վրա։ Այժմ մենք գտնվում ենք այլ իրականության մեջ. այսօր ակտուալ է միջսեկտորային կրթությունը` լրագրություն և թվային տեխնոլոգիաներ, իրավաբանություն և բիզնես, կենսաբանություն և ՏՏ և այլն։ Այսօր գիտելիքները մատուցվում են ոչ միայն դասական տեսություններ ուսումնասիրելով, այլ նաև case study-ների միջոցով։ Այսօր ֆունդամենտալ գիտությունից մենք շատ դեպքերում գնում ենք դեպի այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք հնարավոր է կոմերցիալիզացնել։ Սա մեզ բերում է մի իրականության, որտեղ լուծումներ փնտրելիս պետք է լինել առավելագույնս ճկուն և նորարար։ Պետք է մշտապես մտածել, թե ինչպես թերությունները կամ բացերը կարելի է դարձնել մեր առավելությունը։ Պետք է գիտակցել՝ այն սահմանափակումները, որոնք մենք ունենք, մեզ մղելու են ավելի խելացի վարվելու և ավելի նորարար լուծումներ գտնելու։
Հենց այդ հանգամանքները և իրականությունը հաշվի առնելով՝ մենք մշակել ենք մեր կառավարության ծրագիրը, մշակում ենք մեր Հայաստանի զարգացման ռազմավարությունը, Հայաստանի թվային օրակարգը, ինչպես նաև այլ քաղաքականությունները։ Հենց այս հանգամանքներն ու իրականությունը հաշվի առնելով՝ մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ և խելացի Հայաստան։
Մենք մտածում ենք, որ Հայաստանը, ունենալով հարաբերականորեն փոքր տնտեսություն, ներդրողների համար կարող է լավագույն հարթակ դառնալ Եվրասիական տնտեսական միություն մտնելու համար, որովհետև մենք հանդիսանում ենք այդ ակումբի անդամ, սահմանին ստեղծելով ազատ տնտեսական գոտի՝ մեր հարևան Իրանի շուկաներ մտնելու համար, ունենալով GSP+ ռեժիմ՝ Եվրամիություն մտնելու համար: Ավելին, Եվրամիության հետ նոյեմբերին համաձայնագիրն ստորագրելուց հետո Հայաստանը կլինի միակ երկիրը, որը առևտրի հատուկ ռեժիմ կունենա և´ Եվրամիության, և´ Եվրասիական տնտեսական միության հետ։ Կարծում եմ, որ սա կարող է շատ հետաքրքրական առավելություն լինել մեզ համար, որպեսզի ներդրողներ ներգրավենք։
Մենք մտածում ենք, որ Սփյուռքի հետ մեր հարաբերությունները և Սփյուռքի մասնակցությունն իրենց պատմական հայրենիքի կյանքում դեռ ամբողջությամբ չի օգտագործվել։ Ուզում ենք, որպեսզի Հայաստանը դառնա պլատֆորմ սփյուռքահայերի համար՝ ստեղծագործելու, արարելու, ներդրումներ կատարելու համար։ Մենք էական շեշտ ենք դնելու մեր պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացման վրա, որը հնարավորություն կտա մեր պետական ապարատը և տնտեսությունը դարձնել ավելի արդյունավետ, մրցունակ և թափանցիկ։ Իրականում մեր առավելությունը մեր փոքրությունն է, որը մեզ տալիս է փոփոխություններին արագ արձագանքելու և արդյունավետ լինելու, շատ արագ փոխվելու հնարավորություն», - իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետ Կարապետյանը նկատել է, որ ֆորումը հարմար հարթակ է այս հարցերը քննարկելու համար և տեղեկացրել, որ կառավարությունը մտադիր է 2018 թ. սկսած՝ կանոնավոր կերպով տնտեսական և ներդրումային ֆորումներ կազմակերպել Հայաստանում, որտեղ կքննարկվեն մեր երկրում առկա խնդիրներն ու հեռանկարները: «Ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել ֆորումի մասնակիցներին, հատուկ ողջունել արտասահմանից եկած հյուրերին և մեր երիտասարդ գործընկերներին: Չափազանց հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում, ֆանտաստիկ մեծ հնարավորություններ ունեք: Այսօր աշխարհ փոխելը, երկիր փոխելը շատ հետաքրքիր մարտահրավեր է: Միշտ գիտակցեք, որ դուք ապրում եք ամենահեռանկարային երկրում», - խոսքը եզրափակել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ Հայ-ռուսական համալսարանի կառավարման, բիզնեսի և զբոսաշրջության ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արզիկ Սուվարյանին, Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին և Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի աշխատակազմի ղեկավար Էմմա Եղիազարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից