ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ ընտրել են փաստաբանները, ինձ կարող են միայն փաստաբանները «ճնշել». Արա Զոհրաբյան 09/13/2017 15:54 | ԼՐԱՀՈՍ
Ինչ իրականացվել է, զննություն է, որովհետև խուզարկության դեպքում խուզարկողն ինքն է խոչընդոտը վերացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց խնդրի շուրջ քննարկմանը մասնակցած Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա պարզաբանեց, որ երբ կարգադրիչն ասում է՝ պայուսակդ բաց արա, եթե չի բացում, ստիպողաբար բացում ու հանում է պայուսակի պարունակությունը, դա է խուզարկությունը:
«Ես այդպիսի դեպքի ականատես չեմ եղել և փաստաբաններն էլ այդպիսի դեպքի մասին վկայություն չեն տվել: Եթե կլինի խուզարկության փորձ, այո, դա վտանգավոր երևույթ է, և դրա դեմ ամբողջությամբ պետք է պայքարել»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ զննության հետ կապված էլ խնդիրներ կան, ՓՊ-ն այդ մասին խոսել է, դրա մասին ահազանգել է ու դիմել դատական համակարգին:
«Փաստաբանների պալատը ծայրահեղ միջոցների չի գնում, բայց հավասարակշռված, քայլ առ քայլ մենք փորձում ենք հարցը կարգավորել: Օրինակ, չկար արգելված իրերի ցանկ, հիմա կա արգելված իրերի ցանկ, հիմա որքանով է այդ ցանկը հաջող, որքանով է անհաջող, ես չեմ դատողը: Առնվազն գիտենք, որ կա ցանկ և չկա կարգադրիչի կամայական քմահաճույքը, որովհետև կարող է հանկարծ մի օր էլ կարգադրիչը ասել, որ փողկապը չեմ թույլատրում, որովհետև փողկապով կարելի է մարդ խեղդել»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Լրագրողներից մեկի հարցին՝ թե ինչպես է ՓՊ նախագահն ընդունում իրեն հասցեագրված փաստաբան Մուշեղ Շուշանյանի հայտարարությանը՝ «Դուք և Պալատը գործիք եք դարձել կոնկրետ խնդիր լուծելու համար», Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ դա հորինված, չհիմնավորված հայտարարություն է:
ՓՊ նախագահը հիշեցրեց, որ Մուշեղ Շուշանյանը 2013թ. օգոստոս ամսին, երբ Պալատի նախագահի նախորդ ընտրություններն էին, և առաջադրվել էր իր մոտ ընկեր Տիգրան Աթանեսյանը, նա այն ժամանակ նույն ջանասիրությամբ պնդում էր, որ ՓՊ-ն ընդհանրապես որևէ փաստաբանի չի օգնում: Հիմա Մ.Շուշանյանը ասում է՝ նախկինում Պալատը օգնում էր, հիմա չի օգնում:
«Պրն. Շուշանյանը, կարծեմ, ազնվություն պետք է ունենար և նշեր, որ երբ որ քրեակատարողական հիմնարկում խուզարկության փորձ էին կատարում իր նկատմամբ, ես ինքս անձամբ զանգահարեցի նրան, խնդրեցի պատմել ոնց է եղել, խնդրեցինք, որ մեզ ուղարկի որոշումը նրա մուտքն արգելելու մասին և իր առիթով եմ ես հանդիպումները կազմակերպել ու գնացել առաջ: Հիմա պրն. Շուշանյանը դա չի տեսնում կամ չի ուզում տեսնել, միևնույն է, անկախ իր մոտեցումներից՝ մենք մեր գործն անելու ենք»,- ասաց ՓՊ նախագահը:
Արա Զոհրաբյանը միաժամանակ հայտարարեց,որ չի կարող որևիցե մեկն իրեն քաղաքական պատվեր տալ: «Ինձ ընտրել են փաստաբանները, ինձ կարող են միայն փաստաբանները «ճնշել», ես փաստաբանների շահերի դեմ քայլ անել չեմ կարող և չի կարող որևիցե քաղաքական ուժ ինձ ճնշել»,- ասաց նա:
Ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ ՓՊ նախագահը նշեց՝ եթե կողքից գործընթացը նվաստացուցիչ է երևում, ուրեմն դա հենց այդպես է, դա ուղղակի չի կարելի թույլ տալ: «Փաստաբանն ի վերջո գրագետ մասնագետ է, առանց որի արդարադատության անիվը չի կարող պտտվել, և փաստաբանին հավուր պատշաճի վերաբերմունք պետք է դրսևորվի: Կոնտակտը պետք է ճիշտ կազմակերպել, վստահ եմ, որ կարգադրիչների մեծ մասը միջնակարգ կրթությամբ մարդիկ են, եթե փաստաբանի հետ բանավեճ է տեղի ունենում, արդեն անհավասար բանավեճ է լինում, մյուս կողմը կարող է արդեն ուժ կիրառել՝ փաստարկ բերելու փոխարեն ասել, որ չի թույլատրում և վերջ, դրանք իհարկե պետք է բացառել»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ե՞րբ է պատրաստվում ՓՊ նախագահը հանդես գալ խոստացված համերաշխության կոչով, Ա.Զոհրաբյանը պատասխանեց՝ մոտ օրերս: Նա նաև հավելեց, որ «ես այստեղ եկա նաև որպես համերաշխության քայլ»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից