ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկ տարում ՊԵԿ-ն ավելի քան 1 տրիլիոն 139 մլրդ դրամ եկամուտներ է ապահովել պետբյուջե 09/12/2017 13:12 | ԼՐԱՀՈՍ
Բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՊԵԿ-ը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի համար արմատական 2 փոփոխություն, որից մեկը վերաբերում է ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության հումքի և մեքենասարքավորումների համար մաքսային սահմանին ԱԱՀ չգանձելուն, մյուսը՝ արտահանողներից բացի նաև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ վերադարձնելուն:
«Նախագծերի կյանքի կոչմամբ էականորեն բարելավվելու է երկրի ներդրումային գրավչությունը, և նախադրյալներ են ստեղծվելու՝ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի ապահովման համար, ինչը ռազմավարական ծրագրի առաջնահերթություններից է»,-նշել է Վախթանգ Միրումյանը:
Սահմանին ԱԱՀ չվճարելով տնտեսվարողն ունենում է շրջանառու միջոց, որը կարող է ներդնել տնտեսական գործունեության ընդլայնման համար: Փոխարենը պետությունը ԱԱՀ-ի գումարը կստանա արտադրանքի իրացման փուլում հաշվարկվող հարկի գանձումից: Նախագիծն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 1-ից, սակայն որպեսզի ներդրողներն այդքան չսպասեն, անցումային դրույթ է մշակվել այն տնտեսվարողների համար, ովքեր կառավարության ներդրումային ծրագրով ներկրված մեքենասարքավորումների համար ԱԱՀ-ի վճարումը 3 տարով հետաձգելու արտոնություն են ստանում. «Օրենքի հրապարակումից հետո համապատասխան սարքավորումներ ներկրողները նույնպես հետաձգման փոխարեն կազատվեն ԱԱՀ-ի վճարումից»,-հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Նա տեղեկացրել է նաև, որ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի դեպքում հարկ վճարողներն իրենց ընտրությամբ, կախված տնտեսական գործունեության տեսակից, կարող են շահութահարկի տեսքով կատարվող ներդրումները հետգնել 1 տարվա ընթացքում: Կոմիտեի ներկայացրած մյուս նախագծով, որն ուժի մեջ է մտնելու 2018թ. հուլիսի 1-ից, պետությունը հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին 6 ամիս հետո վերադարձնելու է մատակարարների հետ գործարքներից առաջացած ԱԱՀ-ի գումարը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի դիտարկմամբ, այս համարձակ նախաձեռնությունների համար երաշխիք է ծառայել հարկային եկամուտների աճը. «Արդյունավետ վարչարարության և ստվերի կրճատման շնորհիվ հաջողվել է 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. օգոստոս ամիսներին ապահովել ավելի քան 1 տրիլիոն 139 մլրդ դրամ հարկային և մաքսային եկամուտներ, ինչը շուրջ 6.6%-ով կամ ավելի քան 70.8 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Ընդ որում, առանց ԱԱՀ վերադարձի գումարների եկամուտները կազմել են ավելի քան 1.08 տրիլիոն դրամ, ինչը մոտ 6.2%-ով կամ 62.9 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը»:
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել են նաև պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները և ապառքները՝ համապատասխանաբար շուրջ 6.4 և 7.4 մլրդ դրամով: Իսկ արտահանողներին վերադարձվող ԱԱՀ գերավճարները կազմել են ավելի քան 57.3 մլրդ դրամ, ինչը 7.9 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվանից: Ցուցանիշների աճը Վախթանգ Միրումյանը պայմանավորում է ոչ միայն արտահանման դրական տեմպերով, այլև վարչապետի հանձնարարությամբ կոմիտեի նախաձեռնած մի քանի բարեփոխումներով:
«Մասնավորապես՝ կառավարության որոշմամբ մինչև 20 մլն դրամ ԱԱՀ-ի հայտերի դեպքում գերավճարների վերադարձման ժամկետը սահմանվել է առավելագույնը 4 օր՝ նախկին 90+90 օրվա փոխարեն, 20 մլն դրամից ավելի հայտերի դեպքում ժամկետը կրճատվել է մինչև 77 օր, ինչպես նաև կրկնակի նվազեցվել է օտարերկրյա անձանց ԱԱՀ գումարների վերադարձման սահմանաչափը»:
ՊԵԿ նախագահի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ հարկային եկամուտների աճն արձանագրվել է հարկային ստուգումների 47.8% կրճատման պարագայում. «Ապավինել ենք անհատական վերլուծություններով հսկողական գործիքակազմի կիրառման պրակտիկային և մոնիթորինգի կենտրոնի գործարկմանը»:
Մաքսային բնագավառի բարելավումները, ըստ Վախթանգ Միրումյանի, նույնպես անդրադարձել են վարչարարության վրա. «Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ նվազեցվել է մաքսավոր-հայտարարատու անմիջական շփումը, բարձրացվել մաքսային հսկողության արդյունավետությունը, ազատականացվել է մաքսային հայտարարագրման դաշտը»: Անդրադառնալով ընթացքի մեջ գտնվող նախաձեռնություններին՝ Վախթանգ Միրումյանը կարևորել է մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրումը, ինչպես նաև 2018թ.-ից 1 միասնական գանձապետական հաշվի գործարկումը, որը իրավական հարթությունում վերացնելու է «գերավճար խնդրելու» պրակտիկան, որը խստիվ արգելվում է նաև ՊԵԿ նախագահի հանձնարարականով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից