ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետի սպանության գործ՝ ի՞նչ հիմքերով է վարկ տրամադրվել տուժողի կողմից ստեղծված ՍՊԸ-ին 09/12/2017 19:37 | Դատական ռեպորտաժներ
«Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում հրապարակվեցին գործով երկու վկայի նախաքննական ցուցմունքները, որոնց ներկայությունը ապահովելու միջոցներն, ըստ դատարանի, սպառվել են:
Մասնավորապես, վկա, բանկի աշխատակից Հայկ Գրիգորյանի ցուցմունքի համաձայն, նա իմացել էր, որ Հովհաննես Աթանյանի ավտոմեքենայի մոտ ինչ-որ մեկը կրակել ու սպանել է նրան: Հետագայում իմացել է, որ կրակողը տաքսի մեքենայի վարորդ է եղել: Ըստ վկայի, ինքը տեղյակ չի եղել տուժողն ու ամբաստանյալը հանդիպե՞լ են, թե՞ ոչ, եթե դեպքի օրը հանդիպեին, տուժողն իրեն այդ մասին կասեր: Վկան հայտնել է նաև, որ տուժողն իրեն որևէ բան չի ասել իրեն հետապնդելու մասին:
Արդյոք իրենք մտադի՞ր էին ամբաստանյալի նախկին սեփականությունը՝ «Անգելինա» ռեստորանը, իրենց պահել որպես սեփականություն հարցի կապակցությամբ վկան հայտնել էր, որ եթե իրենք մտադրություն ունենային բիզնեսով զբաղվել դա կարող էին անել առանց բանկի էլ:
Դատարանում հրապարակվեցին նաև բանկի պահնորդ Գևորգյանի ցուցմունքները: Նա հայտնել էր, որ Մկրտիչ Պողոսյանը պրոբլեմային վարկառու է եղել, և նման կլիենտներով զբաղվում էր Հայկ Գրիգորյանի գլխավորած դեպարտամենտը:
Դեպքի օրն էլ Մ.Պողոսյանը եկել էր Հայկ Գրիգորյանի հետ հանդիպելու համար, սակայն վերջինիս ներքին հեռախոսը չէր պատասխանել: Քանի որ արդեն ուշ ժամ էր, պահնորդը խնդրել է այցելուին դրսում սպասել, նա դուրս էր եկել: Հետո վկան իմացել էր, որ Հովհաննես Աթանյանին են խփել, որ նրան տաքսիստ է սպանել:
Ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը միջնորդեց բանկին հարցում ուղարկել, մասնավորապես, այն մասին, թե ի՞նչ հիմքերով է ստեղծվել «Նաիրյան» ՍՊԸ-ն և ի՞նչ հիմքերով է ընկերությանը վարկ տրամադրվել:
Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը և դրան կանդրադառնա գործի գրավոր ապացույցների հետազոտումից և ամբաստանյալի հարցաքննությունից հետո:
Ավելի վաղ դատարանում հարցաքննվել էր Հայկ Գրիգորյանի աները, ով պատմել էր, որ տուժողն ու իր փեսան որոշել էին ՍՊԸ ստեղծել՝ իր՝ բանկի աշխատակցի աներոջ գլխավորությամբ: Ըստ վերջինիս, ՍՊԸ-ի (խոսքը «Նաիրյան» ՍՊԸ-ի մասին է) նպատակն էր աշխատեցնել ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի նախկին սեփականությունը հանդիսացող «Անգելինա» ռեստորանը, որպեսզի օբյեկտը ոտքի կանգնի և որպեսզի հետագայում կարողանան վաճառել այն, անձնական շահագրգռվածություն չեն ունեցել:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 24-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վարդանանց փողոցում որսորդական հրացանից արձակված կրակոցով սպանվել էր «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանը, ում հայրը երկար տարիներ աշխատել է որպես դատավոր։
Սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը, ով բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապակցությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։
2012թ-ի սեպտեմբերին Պողոսյանները վաճառել են Փարաքարում գտնվող, իրենց ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանը, որի ներսում գտնվող գույքը նույն պայմանագրով անհատույց օգտագործման պայմանագրով հանձնվել է ռեստորանի նոր տիրոջը: Նա էլ գրեթե անմիջապես գրավադրել է ռեստորանի անշարժ գույքը «Անելիք բանկ»-ում` դրա դիմաց ստանալով 1.300.000 ԱՄՆ դոլարի վարկ: Սակայն հետագայում վարկային պարտավորությունները չի կատարել, որի պատճառով էլ գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը:
Իմանալով այս մասին՝ Մկրտիչ Պողոսյանը դիմել է բանկ` ռեստորանում մնացած իր գույքի դիմաց բանկից պահանջելով 300.000 ԱՄՆ դոլար:
Բանկը, սակայն, հրաժարվել է վճարել կամ վերադարձնել գույքը` պատճառաբանելով, որ ռեստորանային համալիրում գտնվող շարժական գույքը նույնպես հանդիսացել է գրավի առարկա, որի նկատմամբ բռնագանձում է տարածվել և այն չի կարող վերադարձվել իրեն:
Այս հարցի շուրջ Մկրտիչ Պողոսյանը 2012թ-ից մինչ օրս բազմիցս հանդիպել է բանկի իրավաբան, այնուհետև իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանին, բայց մերժում ստացել:
Մկրտիչ Պողոսյանը նաև դատարան է դիմել` դատական կարգով փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները: Բայց քաղաքացիական գործերի քննությունը դեռևս չավարտված՝ Մկրտիչ Պողոսյանն իմացել է, որ «Անգելինա» ռեստորանը` իրեն պատկանող գույքով, դարձյալ շահագործվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ