ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի հանդեպ արևմուտքի քաղաքականության փոփոխությունն ու ղարաբաղյան կարգավորումը. «Իրազեկ քաղաքացիների միավորում» 09/12/2017 17:14 | ԼՐԱՀՈՍ
2017 օգոստոսի վերջն ու սեպտեմբերի սկիզբը լի են Ադրբեջանի և Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հետաքրքիր նորություններով։ Վերջին շաբաթներին պարբերաբար հետաքրքիր նորություններ են հրապարակվում, որոնք կարծես վկայում են Ադրբեջանի հանդեպ արևմուտքի և հատկապես ԱՄՆ վերաբերմունքի փոփոխության վերաբերյալ։ Այս մասին ծավալուն վերլուծություն է ներկայացնում «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը:
Կոռուպցիայի վերաբերյալ նորություններ
Վերջին երկու շաբաթները հագեցած էին արևմտյան լրատվամիջոցներում Ադրբեջանի վերաբերյալ բազմաթիվ բացասական հրապարակումներով։ Պատճառըադրբեջանական լվացքատուն վերնագիրը կրող հոդվածն էր, որը բացահայտեց Ալիևների կլանի կողմից 3 միլիարդ դոլարի հասնող փողերի լվացման գործարքների մասին։ Այս նորությունը Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա բացասական ազդեցություն թողեց։
ԱՄՆ-ի ճնշումները Բաքվի վրա
Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ սենատոր Դիք Դըրբինն առաջարկեց պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Ըստ այդ առաջարկի՝ պետք է ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ մտցվեին Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիևի անօրինական կալանավորման հետ: Լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին հարկային խնդիրներ ունենալու պատրվակով, իսկ սեպտեմբերի 9-ին, Դըրբինի առաջարկից ուղիղ երկու օր անց, ազատ էրարձակվել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևընաև ներում շնորհեցԻսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով ձերբակալվել էր Բելառուսում և ապա Լուկաշենկոյի կողմից հանձնվել Բաքվին։ Հիշեցնենք, որ ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:
Ալիևի տարօրինակ «բարությունը» միանշանակ ցույց է տալիս, որ արևմուտքի ճնշումները գործում են, և պատժամիջոցները կարող են փոխել Ալիևյան ռեժիմի քաղաքականությունը։
ԵԱՀԿ Մինսկի ֆորմատի հնարավոր փոփոխություն
Վերոնշյալ լուրերի ֆոնին աննկատ մնացին նորությունները ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակի վերաբերյալ։ Նամակը, որը Թիլերսոնն ուղարկել էր սենատոր Բոբ Քորկերին պետքարտուղարությունում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, առաջարկում է լուծարելշուրջ 70ԱՄՆ հատուկ հաստիք՝ այդ թվում նաև ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահի հաստիքը։Թիլերսոնն իր նամակում առաջարկում է նրա լիազորությունները փոխանցել պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյին: Նշվում է, որ պետքարտուղարի օգնականի տեղակալը ամբողջությամբ կստանձնի համանախագահի գործառույթները, իսկ աշխատակազմը կպահպանվի:
Թիլերսոնի առաջարկի հաստատման դեպքում,ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը փաստացի փոխվելու է։ ԵԱՀԿ մինսկի համանախագահների պաշտոնի առկայությունը հնարավորություն էր տալիս հաճախակի հանդիպումներ և քննարկումներ անցկացնել, սակայն այժմ ամերիկյան համանախագահի պաշտոնի վերացումից հետո նրա գործառույթները ստանձնողը կարող է լինել ավելի քիչ մոբիլ։ Մյուս կողմից էլ, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացներն այսուհետ կկարգավորվեն անմիջապես ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից, ինչը կարող է նշանակել՝ ԱՄՆ ավելի հստակ դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Թեև Թիլերսոնի առաջարկը դեռևս չի հաստատվել ու գուցեև չհաստատվի, այդուհանդերձ վերջին երկու շաբաթվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններում հավասարումները փոխվում են՝ ստիպելով Ալիևին գնալ զիջումների։Ինչը միանշանակ կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Աննա Փամբուխչյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ