Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

23.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտ 09/11/2017   16:05  |  Քրեական խրոնիկոն

Պետական ծառայության դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են տարաբնույթ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ, որոնցում ներգրավված է եղել 13 անձ, այդ թվում դատական իշխանության երկու ներկայացուցիչ` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, նույն դատարանի դատավորը, ինչպես նաև մարզի դատախազության դատախազը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո և Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար, խմբով, առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել: Մասնավորապես, Զ. Գրիգորյանի ամուսինը` Ռոբերտ Գրիգորյանը, փաստաբան էդվարդ Չինարյանի միջնորդությամբ հիշյալ դատարանի նախագահին և դատավորին տվել է 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վանիկ Վարդանյանը կայացրել է նախապես պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը: Ավելին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանն ու Վրույր Վարդանյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու դատարանի կողմից ակնհայտ անհիմն որոշում կայացնելու համար դատարանի նախագահին ու դատավորին վերջիններիս պահանջով տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք դրվել են որոշման հիմքում:

Ի դեպ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության դեպք, որում դարձյալ ներգրավված են եղել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանն ու նրա ընկերը` նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Լիպարիտ Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու համար նույն հիմնարկի պաշտոնատար անձը` Լաուրա Մարտիրոսյանը, Կ. Մարտիկյանի միջոցով Հ. Կարապետյանից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 45.000 ՀՀ դրամ, ապա` օգտագործելով իր ծառայողական դիրքը, կալանավորին տեղաբաշխել այլ խուց:

            Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

1.   Աղվան Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ),

2.   Վանիկ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի    4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով,

3.     Սևակ Շհոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով,

4.   Կարեն Մարտիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),

5.   Հայկ Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով,

6.   Մելանյա Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի     3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),

7.   Կամո Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),

8.   Էդվարդ Չինարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի   1-ին մասով,

9.   Ռոբերտ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,

10. Խաչատուր Դադոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի    1-ին մասով,

11.  Արմեն Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,

12. Վրույր Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի     1-ին մասով,

13.  Լաուրա Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինիս վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանի և նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:32 01/08/2017  |  Քրեական խրոնիկոնԴատավորին կաշառք տալու մասին բողոք է ներկայացվել
10:55 29/07/2017  |  Քրեական խրոնիկոնՍիս գյուղի դպրոցի ուսուցչուհուն աշխատանքից չազատելու դիմաց տնօրենը կաշառք է պահանջել
15:42 25/07/2017  |  Քրեական խրոնիկոնՆախկին պաշտոնյան աշխատանքից ազատվելուց հետո էլ շարունակել է «պաշտոնավարել» եւ գումար հափշտակել
10:54 12/05/2017  |  Քրեական խրոնիկոնՊաշտոնյային մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու համար
19:11 23/03/2017  |  Քրեական խրոնիկոն8000 ԱՄՆ դոլար՝ պատժից խուսափելու համար
15:51 17/03/2017  |  Քրեական խրոնիկոնԴպրոցի տնօրեն նշանակվելու համար և՛ կաշառք, և՛ մրցույթ
11:55 04/12/2016  |  Քրեական խրոնիկոնՔաղաքացուց գումար են պահանջել «Վիվա Սելլ»-ում աշխատանքի ընդունվելու միջնորդության համար
12:57 10/09/2016  |  Քրեական խրոնիկոնՀաղորդում է ներկայացվել Լոռու մարզի դատարանի դատավորի դեմ
12:19 21/06/2016  |  Քրեական խրոնիկոնՓորձել է կաշառել պաշտոնատար անձանց՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար
20:09 17/12/2015  |  Քրեական խրոնիկոնԿաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Քանաքեռ-Զեյթունի սոցապ բաժնի պետը

Արխիվ

[]