ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կրասնոդարում ձերբակալվել է «օրենքով գող» Գեորգի Մանուկյանը 09/11/2017 21:29 | Քրեական խրոնիկոն
Կրասնոդարում ձերբակալվել է «օրենքով գող» Գեորգի Մանուկյանը՝ Ժորա Թբիլիսկի մականվամբ:
Քրեական առաջնորդը մասնակցում էր Կրասնոդարի բնակչից մեկ մլն ռուբլու շորթման մեջ: «Օրենքով գող»-ից բացի, ձերբակալվել են նաև նրա հանցավոր խմբավորման երեք անդամներ, որոնց մոտից առգրավել են հրազեն և 10-ից ավելի բջջային հեռախոսներ:
Ինքը՝ Գեորգի Մանուկյանը, հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Կրասնոդարի Օկտյաբրսկի շրջանային դատարանը՝ հաշվի առնելով քննության դիրքորոշումն և այն, որ կասկածյալը «հանցավոր աշխարհում բարձրագույն դիրք է զբաղեցնում», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Ժորա Թբիլիսսկին Կրասնոդարի երկրամասի տարածքում գտնվում է արդեն 20 տարուց ավելի: Նախկինում նա բնակվել է հենց Կրասնոդարում, սակայն հետո հաստատվել է Գելենջիկում:
Որպես «օրենքով գող» թագադրվել է դեռևս 1993թ. այնպիսի հեղինակավոր գողերի կողմից, ինչպիսիք են Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան), ինչպես նաև Վլադիմիր Վոլկովը (Վոլչոկ): Գողական կլանի ներսում հերթական կոնֆլիկտի ժամանակ Մանուկյանին փորձում էր թագազրկել Արմեն Հարությունյանը (Արմեն Կանևսկոյ, Պուխլի), նույնպես Դեդ Հասանի դրածոն:
Սակայն ազդեցիկ Ուսոյանի միջամտությունը հարցը լուծել էր հօգուտ Մանուկյանի, և նա իրեն էր պահել գողական կարգավիճակը:
Վերջին անգամ Ժորա Թբիլիսսկին կամ ինչպես նրան անվանում են նաև՝ Չինկան, ձերբակալվել է Նովոռոսսիյսկում 2010թ., նրա մոտ հերոին էր հայտնաբերվել: 2011թ. դատարանը նրան դատապարտել էր 3 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում:
Ժորա Թբիլիսսկին նշանավոր Վլադիմիրսկի ցենտրալից ազատություն դուրս է եկել 2013թ., որից հետո նորից ժամանել էր Կրասնոդարի երկրամաս, որտեղ նրա բացակայության ընթացքում ոչ մեծ վերաբաժանում էր սկսվել:
Մեծ հակասությունների մեջ չմտնելով կազմակերպված հանցավոր խմբավորումների ներկայացուցիչների հետ, Ժորա Թբիլիսսկին շարունակել է իր գործը, և ընթացիկ տարվա սեպտեմբերի 8-ին նրան հաջողվել էր ձերբակալել շորթման համար:
Ընդ որում երեք հանցակիցները ձերբակալվել էին դեռևս գարնանը՝ տուժողի կողմից նրանց փող փոխանցելու պահին: Ինչպես ասել են օպերատիվ աշխատողները, 2017թ. ապրիլի սկզբին իրենք իմացել են, որ Կրասնոդարի երկրամասի բնակչին ֆիզիկական հաշվեհարդարով են սպառնում ու նրանից մեկ մլն ռուբլի պահանջում: Փողի փոխանցումը տեղի է ունեցել ուժայինների աչալուրջ հսկողության տակ: Երբ շորթողներին ձերբակալել են, նրանց մեջ չի եղել կազմակերպիչը՝ Ժորա Թբիլիսսկին: Այդ պատճառով «օրենքով գողի» նկատմամբ հայտարարվել էր օպերատիվ հետախուզում: Նա չէր մեկնել տարածաշրջանից, այդ պատճառով օպերատիվ միջոցառումների շնորհիվ նա ձերբակալվել էր Կրասնոդարում:
Ներկա դրությամբ ձերբակալվածին շորթման մեղադրանք է առաջադրված, կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ