ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկին ընդառաջ պատգամավորները հանդես են եկել հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություններով 09/08/2017 11:05 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 14-ը: Ազգային ժողովի կայքում դեռևս տեղադրված չէ քառօրյա նիստի օրակարգը, դեռևս ներկայացված չեն նաև նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունները, սակայն թե պատգամավորների, թե կառավարության կողմից ներկայացվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք քննարկման առարկա կդառնան ԱԺ մեկնարկող նստաշրջանի ընթացքում:
«Արմենպրես» լրատվական գործակալությունն առանձնացրել է առավել հետաքրքրություն ներկայացնող օրենսդրական նախաձեռնությունները: Օրենսդրական հետաքրքիր նախաձեռնություններով է հանդես եկել Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Պատգամավորը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է սահմանել, որ սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու հարցը քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կարող է քննարկել, եթե հանցագործության վերաբերյալ հաղորդման քննարկման արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական գործի հարուցումը մերժելու, հարուցված քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին կամ կայացվել է արդարացման դատավճիռ:
Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ դատական օրենսգրքում: Առաջարկվում է գործերի պատահական բաշխման կարգը կիրառել նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում ներկայացվող միջնորդությունների, դատական հանձնարարությունների և այլ միջնորդությունների նկատմամբ՝ դրանով բացառելով դատարանների նախագահների կողմից կամայական ու ոչ հավասարաչափ բաշխումը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում ներկայացվող միջնորդությունների, դատական հանձնարարությունների ու դատական ակտերի կատարման հետ կապված միջնորդությունների պատահական բաշխման կարգը:
«Ելք» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքում: Շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությամբ խմբակցության պատգամավորներն առաջարկում են դեղերի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից: «Ելք» խմբակցության պատգամավորները կարծում են, որ ԱԱՀ-ից դեղերի ազատումը կհանգեցնի Հայաստանում դեղերի գների նվազման:
«Ելք» խմբակցության պատգամավորները մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկում են փոփոխություններ կատարել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում: Պատգամավորներն առաջարկում են պայմանագրային զինծառայողներին ազատել գույքահարկից:
«Ելք»-ը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում են սահմանել, որ ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցել ցանկացող պատգամավորների տեսակցությունները որևէ պարագայում չի կարելի արգելել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ մեղադրյալի հարցաքննությունը պարտադիր պետք է տեսաձայնագրվի: Նախագծի ընդունումը պայմանավորված է նախաքննության ընթացքում` հարցաքննության ժամանակ, տեսաձայնագրում կատարելու միջոցով բացառելու կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ խոշտանգումը և վատ վերաբերմունքը:
Մեկ այլ նախաձեռնությամբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Պատգամավորներն առաջարկում են շրջանառության հարկի տարեկան 58.35 միլիոն դրամի շեմը, որը գործելու է 2019 թ., դարձնել տարեկան 115 միլիոն դրամ: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության շեմի սահմանման ժամանակաշրջանում ՀՀ-ում տնտեսության վիճակն այլ էր: Տարբեր էին ինչպես իրացման շրջանառությունները, այնպես էլ արտարժույթի փոխարժեքը. այդ ժամանակաշրջանում 58.35 մլն դրամը համարժեք էր շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին, որի ներկայիս արժեքը տատանվում է 100 մլն դրամի շուրջ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանն էլ առաջարկում են փոփոխություններ կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում: Առաջարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը երկարաձգել և 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն տալ սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:
Լուսանկարը՝ ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ