ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զենքը ձեռք է բերվել Քեսաբ ուղարկելու համար. ասվում է Վահան Շիրխանյանի և մյուսների գործով ցուցմունքներում 09/08/2017 19:54 | Դատական ռեպորտաժներ
Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ գործով մեղադրյալի կարգավիճակում հարցաքննված անձանց ցուցմունքներում գերակշռում էր ոչ թե հանցավոր համագործակցության, այլ Քեսաբի թեման:
Այսպես, Մարատ Թադևոսյանն, ով դատարանում հրաժարվեց ցուցմունքներ տալ ու անգամ իր պաշտպանի հարցերին պատասխանել, նախաքննական ցուցմունքում նշել էր, որ ամբաստանյալ Արթուր Վարդանյանի հիմնադրած «Հայոց վահան» կազմակերպությանն երդում է տվել Սիրիա մեկնելու նպատակով: Նա հայտնել է նաև, որ որևէ պլանավորված հանցագործության մասին տեղյակ չի եղել և դրանց մասնակցելու խոստում չի տվել:
Այսօրվա դատական նիստին քրեակատարողական հիմնարկներից դատարան էին ներկայացվել գործից առանձնացված գործերով արդեն դատապարտյալներ Անուշավան Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը՝ առաջինը դատապարտվել է երեք, իսկ մյուս երկուսը երեքուկես տարվա ազատազրկման:
Անուշավան Ավետիսյանը հրաժարվեց ցուցմունք տալ, սակայն պատասխանեց դատավարության կողմերի հարցերին: Դատապարտյալը հայտնեց, որ իրենք «Հայոց վահան»-ին տաքսի ծառայություն են մատուցել, զենքն այլ անձանցից գնվել ու փոխանցվել է Քեսաբ գնալու համար:
Նախաքննական ցուցմունքներում Ա.Ավետիսյանը հայտնել է, որ 750 դոլար իրենց տրվել է ատրճանակի համար, որը չաշխատող լինելու պատճառով վերադարձվել է` 500 դոլարի հետ միասին, իսկ 250 դոլարի դիմաց էլ հետագայում ինքնաձիգ է ձեռք բերվել, որի համար լրացուցիչ ստացել են 900-950 դոլար: 200 հազար դրամ դատապարտյալը ստացել է նռնակների համար, արկղով վաճառված յուրաքանչյուր փամփուշտի համար՝ 300 դրամ:
Մեկ ուրիշ անգամ էլ պայուսակով ինքնաձիգներ է տվել՝ 2300-2400 դոլար ստացել: Գումարները փոխանցվել են այն մարդկանց, ումից որ զենքը ձեռք է բերվել, իսկ Անուշավան Ավետիսյանի շահն եղել է Գյումրիից Երևան տեղափոխելու համար 18 հազար դրամի փոխարեն 20 հազար դրամ ստանալը:
Դատապարտյալ Հակոբ Հակոբյանը նշեց, որ Արթուր Վարդանյանն օգտվում էր իրենց տաքսի ծառայությունից, ասում էր, որ Քեսաբ է գնում, զենք է պետք:
Մասնավորապես, նախաքննական ցուցմունքում դատապարտյալը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ իր և Անուշավան Ավետիսյանի կողմից ձեռք է բերվել զենք 3 հազարից երեքուկես հազար դոլարի սահմաններում՝ հերքելով Արթուր Վարդանյանի նշած գումարի չափը՝ 20 հազար դոլար:
Դատապարտյալը դատարանում հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքում ճիշտ չի վերարտադրվել «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանին զենք փոխանցելու պահը՝ իրականում զենքը փոխանցվել է շորի մեջ փաթաթած, այսինքն՝ Լիլիթ Թորոսյանը չի իմացել զենք փոխանցելու մասին:
Այսօր հարցաքննվեց նաև դատապարտյալ Մկրտիչ Հովհաննիսյանն, ով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ ապօրինի ձեռք է բերել և ընկերոջ, հանցավոր համագործակցության գործով ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս միջոցով տեղափոխել և Արթուր Վարդանյանին ապօրինի իրացրել է տրոտիլային պայթաղյուսներ:
Դատապարտյալը հայտնեց, որ ընկերը՝ Խաչիկ Ավետիսյանը ասել է, որ զենքը պետք է Քեսաբ ուղարկելու համար:
Հաջորդ դատական նիստում կհարցաքննվեն առանձնացված գործով դատապարտված Ստեփան Չիլինգարյանը և Հարություն Հովհաննիսյանը՝ նրանք 1.5 տարվա ազատազրկման ձևով իրենց պատիժն արդեն կրել են, նրանցից մեկն արդեն վերադարձել է Հայաստան, իսկ մյուսը կվերադառնա մոտ օրերս:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից