ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին 09/07/2017 14:46 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Որջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են եւ ավելի խորանում:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը տարիներ շարունակ Հայաստանին աջակցելու, մեր երկրում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:
Արա Բաբլոյանն իր երախտագիտությունն է հայտնել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այն դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ բարձր գնահատելով Գերմանիայի քայլերը Հայաստանի համար կարեւոր հարցերի շուրջ:
ՀՀ Աժ նախագահը նշել է, որ որպես խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկիր՝ Հայաստանը ուշիուշով հետեւում է խորհրդարանական կառավարման փորձ ունեցող Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններին:
Խոսելով տարածաշրջանի խնդիրների մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները եւ նշել. «Եվրոպական արժեքները կրող եւ այդ արժեքները չճանաչող երկրները չեն կարող գտնվել նույն հարթության վրա: Իսկ Հայաստանը, ի տարբերություն հարեւան որոշ երկրների, ժողովրդավարության հարցերում լուրջ առաջընթաց ունի. այդ մասին վկայում են մեր երկրում քաղաքական հետապնդման բացակայությունը, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, խոսքի ազատությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մոտեցումները»:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը եւ իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին դեսպանին, ով տարիներ առաջ մեծապես նպաստել է մեր երկրում մանկական արյունաբանության զարգացմանը:
Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ ԱԺ նախագահին հավաստիացրել, որ կշարունակի նպաստել բարեկամ երկրների կապերի զարգացմանը եւ առավել խորացմանը:
Պարոն Քիսլերը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունը ու հատկապես ընդգծել Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, որի դրական արդյունքն ակնհայտ է:
Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հույս է հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը նույնչափ արդյունավետ կհամագործակցի գերմանացի գործընկերների հետ:
Անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այն դատապարտող բանաձեւ ընդունմանը՝ դեսպանը նշել է. «Այդ բանաձեւի ընդունմամբ Բունդեսթագը կարեւոր քայլ կատարեց, եւ ես զգում եմ հայ ժողովրդի վերաբերմունքն այդ քայլի նկատմամբ»:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերը փաստել է, որ Գերմանիան բացառում է հակամարտության ռազմական լուծումը:
Դեսպանն Արա Բաբլոյանին է ներկայացրել իր դիտարկումները վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ եւ նշել, որ ակնհայտ է առաջընթացը՝ ի տարբերություն հետխորհրդային մյուս երկրների: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում քաղաքական գործիչները պատրաստ են զարգացնելու երկիրը բարեփոխումների միջոցով:
Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորմանը եւ գործունեության աշխուժացմանը վերաբերող հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ