ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկվել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ոլորտների զարգացմանը միտված հարցեր 09/07/2017 18:14 | ԼՐԱՀՈՍ
«Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների զբոսաշրջության զարգացմանը նվիրված հանդիպում-քննարկում:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովը: Կլոր սեղան ձևաչափով անցկացված քննարկմանը, որին հրավիրված էին Սանկտ Պետերբուրգի թանգարանների, զբոսաշրջային ընկերությունների, ռուսական տպագիր և էլեկտրոնային զբոսաշրջային պարբերականների ներկայացուցիչներ, մասնակցել են նաև երևանյան «Թրավելոն», «Արմենիա Թրավել +Մ» և «Յունայթեդ Թրավել» զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետի կողմից մեծ ուշադրություն է դարձվում Երևան քաղաքի զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու այդ տեսանկյունից կարևորում ենք Երևանի քույր և գործընկերներ քաղաքների միջև առկա համագործակցության ընդլայնումը: Սանկտ Պետերբուրգը, լինելով զբոսաշրջային լավագույն արդյունք ունեցող ՌԴ քաղաքներից առաջատարը, այս առումով Երևանի համար համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում:
Նախորդ 3 տարիների ընթացքում Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի հետ ունեցած սերտ համագործակցության արդյունքում ձևավորվել է արդյունավետ աշխատանքային ծրագիր, որի շրջանակում երկու քաղաքների միջև իրականացվել է սոցիալական գովազդի փոխանակում, կազմակերպվել են համատեղ փոխայցելություններ: Սակայն այս ամենով չենք բավարարվում և մեր առջև դնում ենք նոր խնդիրներ: Մասնավորապես, եկել է ժամանակը, որ երկու քաղաքների զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները սկսեն ակտիվ համագործակցել իրար հետ»,-նշել է Մարիա Բարաղամյանը:
Հանդիպման ընթացքում Գևորգ Օրբելյանն էլ ներկայացրել է Երևանի զբոսաշրջային ներուժը՝ կլոր սեղանի մասնակիցներին հրավիրելով հաջորդ տարի այցելել Երևան և մասնակցել Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:
«Երևանն այսօր հանդես է գալիս նորովի, ժամանակակից զբոսաշրջային արդյունքով, արագ զարգացող ենթակառուցվածքներով, զբոսաշրջային փառատոներով: Առիթից օգտվելով՝ Սանկտ Պետերբուրգի մեր գործընկերներին սիրով հրավիրում ենք հաջորդ տարի այցելել Երևան և դառնալ մեր սիրելի քաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված միջոցառումների մասնակիցը», -նշել է Գևորգ Օրբելյանը:
Երևանից ժամանած զբոսաշրջային տուրօպերատորներն իրենց հերթին ռուսական արտագնա զբոսաշրջային ընկերություններին են ներկայացրել Հայաստանի գրավչությունն ու առաջարկվող զբոսաշրջային փաթեթները:
Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովն էլ իր հերթին առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի ընդլայնումը` ընդգծել է, որ առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ:
«Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության լայն հեռանկարներ կան: Անչափ կարևոր է, որ երկու քաղաքներն այսօր սերտորեն համագործակցում են, ինչն իր հերթին նպաստում է նաև այս ոլորտում փոխշահավետ գործակցություն ծավալելուն: Շահագրգռված ենք զարգացնելու ուղիղ ավիաչվերթները և ինչու ոչ՝ Պետերբուրգը ներկայացնող գրասենյակ ունենալ Երևանում»,- նշել է Անդրեյ Մուշկարյովը:
Հանդիպում-քննարկման շրջանակում նախանշվել է նաև Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեի 2017-2019թթ. աշխատանքային ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից