ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական նիստը դռնբաց քննելու իմիտացիա. Իշխան Բարսեղյանի համար շտապօգնություն հրավիրվեց 09/07/2017 19:30 | Դատական ռեպորտաժներ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի համար այսօր դատարան շտապօգնություն հրավիրվեց:
Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նախագահող դատավորին տեղեկացրեց, որ Բարսեղյանի ինքնազգացողությունը վատ է և խնդրեց շտապօգնություն հրավիրել:
Բժշկուհին դատարանում հայտնեց, որ Բարսեղյանի ճնշումը 150-100 է, դեղորայքի միջոցով փորձել են կարգավորել, սակայն նա ունի առողջական խնդիր և պետք է դեղորայքային բուժում ստանա և հետազոտվի: Բժշկուհին նաև առաջարկեց Բարսեղյանին հոսպիտալացնել, սակայն նշեց, որ այս պահին նա կարող է մասնակցել դատական նիստին:
Դատական նիստը շարունակվեց և դատարանը հետազոտեց իրեղեն ապացույցները՝ լազերային սկավառակներ, որպես կաշառք ներկայացվող ԱՄՆ դոլարների լուսանկարներ:
Ձեռնպահ մնալով դատական նիստը գուշակություններով լուսաբանելուց, քանի որ լսելիության խնդիրը այս դատարանում շարունակում է արդիական մնալ՝ միայն նշենք, որ դատարանում հետազոտվող՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ կատարված տեսանյութերի վերաբերյալ պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ դրանք ամբողջական չեն և մոնտաժված են. մոնտաժված չլինելու պարագայում տեսանելի կլիներ, թե այդ գործողության ժամանակ քանի մարդ է ներկա գտնվել:
Այժմ ցանկանում ենք եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 1-ին դահլիճում լսելիության խնդրի վրա։ Նախկինում «Փաստինֆո»-ն մի քանի անգամ խնդրին անդրադարձել է, սակայն ինչպես այսօր եւս համոզվեցինք, որ ՝ ապակիներից այս կողմ դատավարությանը ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքն ուղղակիորեն խոչընդոտվում է:
Տեսականորեն դատական նիստերն ընթանում են դռնբաց, սակայն լրագրողը ներկա գտնվելով նիստերին չի կարող վստահ լինել չի կարող, որ ճիշտ է լսել, քանի որ ապակիներից այն կողմ դատավարության մասնակիցների ցածրաձայն խոսքը չի լսվում, իսկ բարձրաձայնը՝ աղմուկի է վերածվում։
«Փաստինֆո»-ի լրագրողի բարձրացրած հարցը դատական նիստում ներկայացրեց պաշտպան Վարդուհի Էլբակյանը, դատարանը նախագահությամբ՝ Վաչե Մարգարյանի, փորձ արեց լուծել այդ հարցը, սակայն ողջ դատական նիստի ընթացքում խնդիրն այդպես էլ չլուծվեց:
Առնվազն կասկածելի է, թե ինչո՞ւ նախագահողը խնդրի բարձրաձայնելուց հետո ուղղակի դատական նիստերը չի տեղափոխում մեկ այլ դահլիճ, թե ցանկություն չկա իրապես դռնբաց դատական նիստ անցկացնելու, ում է ձեռնտու դատական նիստը դռնբաց քննելու այս իմիտացիան:
Նշենք նաև, որ մինչ Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործի քննությունը՝ նույն դահլիճում քննվում էր Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործը, որը նախագահում է դատավոր Նելլի Բաղդասարյանը։ Վերջինիս ընդհանրապես չհետաքրքրեց հարցը, թե դահլիճում ներկաներին լսելի է, թե ինչ է կատարում կամ ինչ միջնորդություններով են հանդես գալիս կողմերը:
Փոխարենը դահլիճ մտնելուց հետո շտապեց դիտողության անել դահլիճում ներկա անձին ոտքի չկանգնելու համար, ապա դիտողություն արեց նաեւ լրագրողներին, ովքեր պարզապես փորձում էին հասկանալ, թե ինչ միջնորդությամբ է հանդես գալիս պաշտպան Երեմ Սարգսյանը, քանի որ նրա ձայնը լսելի չէր:
Հարկ ենք համարում նշել, որ նշված դատավորները արհեստականորեն լրագրողների համար խնդիրներ են ստեղծում, այդկերպ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությանը:
Եվ այս նույն դատավորները չի բացառվում, որ քննեն լրագրողների աշխատանքները խոչընդոտելու վերաբերյալ գործեր, այն դեպքում, երբ իրենց գործողություններով են խոչընդոտում դատական գործեր լուսաբանող լրագրողների աշխատանքը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
- 01/25/2025 23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում
- 01/25/2025 20:59 Իսակովի պողոտայում «Opel»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե հատվածին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդը տեղում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել