ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բրիտանիայում պահանջում են հետաքննություն սկսել Ադրբեջանի կողﬕց փողերի լվացման գործով. Բաքուն կրկին մեղադրում է հայերին 09/06/2017 13:09 | Միջազգային լրահոս
Միացյալ Թագավորության ընդդիմության ներկայացուցիչները հորդորել են վարչապետ Թերեզա Մեյին հետաքննություն սկսել՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման գործի և դրանում բրիտանական ընկերությունների ունեցած ներգրավվածության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտնական հեղինակավոր The Guardian պարբերականը:
Ի պատասխան ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչեցված պահանջի՝ Մեյի խոսնակը հայտնել է, որ Հանցագործությունների ազգային գործակալությունը կուսումնասիրի լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունները:
«Գրասենյակը կուսումնասիրի՝ արդյոք կարիք կա հետաքննություն սկսելու»,- ասել է խոսնակը:
«Ժամանակն է հրապարակայնորեն լվանալ կեղտոտ սպիտակեղենը և հստակ պարզել, թե ով է ում վճարել և ինչու: Մենք ամբողջական հետաքննության կարիք ունենք՝ համոզվելու ,որ կեղտոտ փողերը չեն օգտագործվել Միացյալ Թագավորությունում ազդեցություն գնելու նպատակով»,- ասել է Լիբերալ-դեմոկրատների նախկին առաջնորդ Թիմ Ֆարոնը:
Բրիտանիայի խորհրդարանի անդամ Մարգարիտ Հոդջն ընդգծել է, որ քանի դեռ իրենք չգիտեն, թե ովքեր են տնօրինել իրենց երկրում անօրինական գործունեություն ծավալած չորս ընկերությունները, նման անընդունելի փորձառությունը կարող է կրկվել:
Լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Փիթեր Դոուդը նշել է, որ փողերի լվացումը մեծապես վնասում է Միացյալ Թագավորության տնտեսությանը և կոռումպացնում հասարակությունը:
Անգլո-ադրբեջանական հանրության անդամ Ջովդաթ Գուլիևը, ով եղել է անօրինական գումարային փոխանցումների շահառուներից մեկը, այդ մասին բացահայտումից րոպեներ անց հրաժարական է տվել: Նա ստացել է շուրջ 400 հազար ֆունտ ստերլինգ գումար: British Petrolium-ի նախկին աշխատակիցն աշխատում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության համար:
Անգլո-ադրբեջանական հանրության համանախագահ, Լիբերալ-դեմոկրատ Լորդ Գերմանը նշել է, որ Գուլիևը հեռացել է The Guardian-ում արված հրապարակումից 9 րոպե անց: Նա ընդգծել է, որ Գուլիևին արված վճարումներից և ոչ մի գումար չի փոխանցվել հանրությանը:
Գերմանին ուղղված էլեկտրոնային նամակում Գուլիևը չի բացահայտել, թե որտեղից է ստացել գումարը, սակայն ասել է, որ այն օրինական է և «անձնական օգտագործման համար»:
Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքուն Ալիևների ընտանիքի հերթական ապօրինի գործունեության բացահայտմանը շատ բուռն է արձագանքել՝ անմիջապես մեղադրանքներ հղելով The Guardian-ի, հայկական սփյուռքի հասցեին: Առաջին պաշտոնական արձագանքի հեղինակը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը, հայտարարել է, թե Ալիևների ռեժիմը դարձել է «բրիտնական հետախուզության, հայկական սփյուռքի և Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված սկանդալային արշավի զոհը»:
«Ե՞րբ է The Guardian-ը գրել ճշմարտությունն Ադրբեջանի մասին: Այս պարբերականը տասնյակ տարիներ հայտնի է հակաադրբեջանական բնույթով»,- նշել էր Հասանովը՝ հրապարակված զեկույցը «կողմնակալ, անհիմն ու սադրիչ» անվանելով:
Ավելին, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտարարել են, թե բացահայտումների թիկունքում կանգնած են ամերիկացի հայտնի ներդրող և միլիարդատեր Ջորջ Սորոսը և նրա հետ համագործակցող հայկական լոբբիստական ընկերությունները:
«Այն փաստը, որ The Guardian-ում հրապարակված հոդվածի հեղինակներից մեկը հայ Դինա Նահապետյանն է, խոսում է այն մասին, որ այդ մեղադրանքների հետևում հայկական լոբբին է»,- ասվում է նախագահականի հայտարարության մեջ:
Ալիևների կողմից փողերի լվացման մաս լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կայք: Հենց այս նախագիծն էր, որ հրապարակել էր այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած գործի մանրամասները:
«Ադրբեջանական լվացքատուն»-ը գործել է երկու տարի՝ մինչև 2014 թվականը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի զեկույցում նշվում է, որ թեպետ գումարի աղբյուրը հայտնի չի եղել, սակայն կան «բավարար ապացույցներ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապ ունենալու վերաբերյալ»:
Նշվում է, որ գումարի մեծ մասը վճարվել է լոբբիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին: Վճարման սխեման հատկապես հաջող է անցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականին Ադրբեջանի համար խիստ կարևոր զեկույցի քվեարկության ժամանակ: Այդ քվեարկությունը, որը կապված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ, ներկայումս հետաքննության տակ է, դրա հետ կապված զեկույցը պատրաստ կլինի 2017 թվականի վերջին:
Ստվերային գործունեություն ծավալող ընկերությունները, որոնց միջոցով գումարները վճարվել են, գործել են Միացյալ Թագավորությունում՝ երկուսը Անգլիայում, երկուսը՝ Շոտլանդիայում: Դրանք այժմ լուծարված են: Եվրոպական հայտնի բանկերից մեկը՝ դանիական Danske Bank-ը, այդ ընկերություններին վճարումներ է արել Էստոնիայի իր մասնաճյուղի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ