ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պայմանագրի ժամկետից շուտ զորացրվելու դեպքում չծառայած յուրաքանչյուր տարվա դիմաց պարտավոր են վճարել 1 միլիոն ՀՀ դրամ տուգանք 09/05/2017 14:52 | ԼՐԱՀՈՍ
Oգոստոսի 30-ին ՀՀ Նախագահի կողմից հրավիրված անվտանգության խորհրդի նիստի օրակարգում քննության առնվեց «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Հիշյալ նախագծերը կառավարություն է ներկայացվել և հավանության դեպքում կուղարկվի Ազգային Ժողով:
Այս նախագծերի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:
Ըստ փաստաբանի՝ նշված օրենքների նախագծերը բավականին կարևոր են և շոշափում են ՀՀ յուրաքանչյուր ընտանիքի, ինչու չէ՝ նաև յուրաքանչյուր անձի շահերը: Միևնույն ժամանակ կարևոր են նաև պետության անվտանգության և պաշտպանության ապահովման տեսանկյունից:
Այսպիսով, «Պաշտպանության մասին» օրենքով կարգավորվելու է ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով էլ կարգավորվելու է ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:
Նորայր Նորիկյանը ընդգծում է՝ նշված օրենքների ընդունմամբ ուժը կորցնելու են մի շարք օրենքներ, մասնավորապես՝ «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին«, «Պաշտպանության մասին», «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին», Զինապարտության մասին, Զինվորական ծառայություն անցնելու մասին, և Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասի ՀՀ օրենքները:
Նոր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը դառնալու է այն հիմնական գործիքակազմը, որով սահմանվելու է զինվորական ծառայության տեսակները, ժամկետները, զինված ուժերի համալրումը, զինված ուժերից արձակումը, պահեստազորում գտնվող կոնտինգենտի կարգավիճակը, զինծառայողների սոցիալական ապահովման հարցերը և այլն:
Փաստաբանը մատնանշում է, որ նոր իրավակարգավորումներով արմատապես փոխվել է զորակոչային գործընթացն ամբողջությամբ, ինչը ըստ Նորայր Նորիկյանի՝ իր մեջ պարունակում է, որոշ ռիսկային գործոններ:
Այսպիսով, գործող կարգի համեմատ բավականին ծանրացվել է սպայական կազմի զորացրման հնարավորությունը:
Փաստաբանն օրինագծից առանձնացրել է 14 ուշագրավ հարց:
1.Օրինագծով ամրագրվել է, որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը:
Ինչ է նախատեսվում գործող կարգով՝ մինչև 35 տարեկան զինապարտ հանդես են գալիս միայն ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած քաղաքացիները: Առաջարկվող փոփոխությունները, ըստ էության, «Պատիվ ունեմ» ծրագրի օրենսդրական կարգավորման հետևանքն է:
Որո՞նք են ռիսկային գործոնները:
Օրինագծով ամրագրվել է ուշագրավ մի դրույթ, որը մինչ օրս գոյություն չի ունեցել Սահմանվել է, որ Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության, ինչ նշանակում է, որ այն անձինք, ովքեր խուսափել են սահմանված կարգով զինվորական ծառայությունից, չեն կարող անցնել հանրային ծառայության:
Սա ըստ փաստաբանի՝ թեև ողջունելի, սակայն կիսաքայլ է, և կարելի էր ավելի համարձակ լուծում տալ հարցին՝ կոնկրետ սահմանելով, նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն անցնի զինվորական ծառայություն, չեն կարող անցնել հանրային ծառայության:
Նորայր Նորիկյանի խոսքով՝ այսպիսի կարգավորմամբ գրեթե արմատապես լուծում կտրվեր բուհական կոռուպցիային, զինված ուժերում առկա կոռուպցիոն դրսևորումներին, բանակից ամեն գնով ազատելու բառակապակցությունը հնարավորինս դուրս կմղվեր մեր մտածողությունից:
Ուշագրավ փոփոխություն է նախատեսվում ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների զինվորական ծառայության ժամկետի առումով: Եթե գործող կարգով նշված կոնտինգենտի զինվորական ծառայության ժամկետը սահմանված է 20 տարի՝ ներառյալ ուսումնառության ժամկետը, ապա առաջարկվող օրինագծով հետուսումնական զինվորական ծառայությունը սահմանվում է 10 տարի, այսինքն 5 տարով կրճատվում է սպաների զինվորական ծառայության ժամկետը:
Իսկ թե օրինագծի այս դրությունը ինչ արդյունավետություն կգրանցի, պարզ կլինի ժամանակի ընթացքում:
Հատկանշական է, որ օրինագծով ամրագրվել է մի դրույթ ըստ որի՝ զինծառայողը զինվորական կոչումից կարող է զրկվել դատական կարգով, ինչպես նաև սույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքում՝ մինչև շարքային` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Իսկ գործող կարգով՝ միայն դատարանի բացառիկ իրավասությունն է զինվորականին զրկել կոչումից:
Փաստաբանը նաև ներկայացրեց օրինագծի 55-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը՝ ըստ որի՝ այն սպաները, ովքեր հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում, համաձայն չէն նշանակվելու այլ զինվորական պաշտոնի, եթե կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալուց հետո համաձայն չեն նշանակվելու այլ պաշտոնի, եթե մինչև պայմանագրի ժամկետը լրանալը ներկայացնում են զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր կամ ռազմաուսումնական հաստատությունից կամ սպայական կամ սերժանտական դասընթացներից կամ ակադեմիական ուսումնառությունից կամ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունից իր դիմումի համաձայն ազատվելիս կամ անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով հեռացվելիս, եթե ունենան պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ, ապա պաշտպանության նախարարի հրամանով կաստիճանազրկվեն և կուղարկվեն պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու: Սա, ըստ փաստաբանի, կարող է ռումբի էֆեկտ թողնել:
Անձը ենթադրենք ընտրել է 3 տարի սպա դառնալու եղանակով իր զինվորական ծառայությունը կատարելու ուղին, որոշակի ժամանակահատված հանդիսացել է սպա, լեյտենանտ կամ ավագ լեյտենանտ, որից հետո վերը նշված հանգամանքներով զրկվի կոչումից և գնա որևէ զորամաս՝ շարքայինների հետ պարտադիր ժամկետային չծառայած ժամկետը շարունակելու, պատկերացնո՞ւմ եք, թե այդ սպան ինչպիսի հոգեվիճակում կհայտնվի, և ինչպիսի ճնշումների կենթարկվի՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Նորայր Նորիկյանը Պաշտպանության նախարարի ուշադրությունն է հրավիրում նշված հանգամանքի վրա, և հույս հայտնում, որ նշված հանգամանքը մանրակրկիտ քննության կառնվի նաև օրենսդիր մարմնում և առավել լավ լուծում կգտնվի այս հարցին։
Մեկ այլ դրական և շատ կարևոր դրույթի անդրադառնալով փաստաբանը նշեց, որ զինապարտն իրավունք ունի ծանոթանալ իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալ դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնել առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով բողոքարկել իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:
Ինչ վերաբերում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումների տրամադրման գործընթացին, ապա տարկետում տրվում է`առողջական վիճակի պատճառով, ընտանեկան պայմաններից ելնելով, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև նպատակային ուսումնառության համար, իսկ ավելի կոնկրետ
1) ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն` եթե նա ՀՀ ՊՆ հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին:
Այլ կերպ ասած, ՀՀ–ում հավատարմագրված բոլոր բուհերի արական սեռի ուսանողները, անկախ նրանից, թե այդ բուհերը ոչ պետական են, թե պետական, կարող են ՊՆ-ի հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր, ուսումնառության ընթացքում անցնել զինվորական պատրաստություն, իսկ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն:
Փաստաբանը ներկայիս իրավիճակում դժվարացավ գնահատական տալ այս գաղափարի կենսունակությունը:
Բավականին ռիսկային ընթացակարգ է սահմանվել Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում տրամադրելու կարգում.
Սահմանվել է, որ այդ կազմին տարկետում տրվում է հինգ անգամ` 1 տարի ժամանակով: Հինգերորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո նա կամ ճանաչվում է պիտանի և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
Սակայն սա էլ դեռևս ամբողջը չէ: Նշված կոնտինգենտը մինչև 35 տարին լրանալը, 5 տարին մեկ ենթակա է լինելու փորձաքննության, որի արդյունքներով էլ, եթե ճանաչվի պիտանի, ապա անպայման զորակոչվելու է:
Փաստաբանը մտավախություն ունի, որ այս կարգը կարող է կոռուպցիոն դրսևորումների տեղիք տալ: Պատկերացնո՞ւմ եք՝ պահեստազորում գտնվող սպային 5 տարի անընդմեջ կանչել փորձաքննության, և այդ սպան կարող է 5 տարի անընդմեջ որոշակի շահագրգռվածություն ցուցաբերել և փաստորեն ազատվել բանակից:
Նորիկյանը Պաշտպանության նախարարի ուշադրությունը է հրավիրում հատկապես այս դրույթի վրա, և ակնկալում եմ, որ ավելի ռացիոնալ լուծում կգտնվի:
Ինչ է նախատեսվում ընտանեկան դրության բերումով տարկետում տրամադրելու կարգում, նրանում ըստ փաստաբանի՝ խստացում է արձանագրվել այն առումով, որ շարքային կազմի համար ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, ով ունի 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)՝ չունեն այլ զավակ, կամ ունեն այլ զավակ, ով անչափահաս է, կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի վճռով ճանաչված է անգործունակ, կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ:Ստացվում է, որ այս իրավունքից կարող է օգտվել 18 տարեկան այն զինապարտը, ում հայրը 65 տարեկան է, այսինքն իրենից 47 տարով մեծ:
Նորիկյանը նշում է, որ ակնհայտ է, որ այս դրույթից կարող են օգտվել բացառիկ մարդիկ, և ըստ էության, այս դրույթը կիրառության մեջ չի էլ լինելու: Սահմանվել է, թե ով կարող է հանդիսանալ միայնակ ծնող ունեցող զինապարտ:
Շատ կարևոր է, որ հստակ սահմանվել է, որ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի դրանց կայացման օրվանից եռօրյա ժամկետում տրվում են քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին, որոնք կարող են դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում բողոքարկվել դատարան:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ծառայության վայրեր նշանակելու կարգը՝ նշում է փաստաբանը և հավելում, որ հայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինծառայողների ծառայության վայրերի նշանակումն իրականացվելու է կենտրոնացված ձևով` պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով՝ հաշվի առնելով ստացած կրթությունը, զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը, սույն օրենքով սահմանված այլ պայմաններ:
Փաստաբանը ուշադրություն է հրավիրում այն նորամուծության վրա, որ շարքային կազմի այն զինծառայողը, ում ծնողները 63 տարին լրացած են, կամ ունեն հաշմանդամության խումբ, և իրենք հանդիսանում են նրանց միակ զավակը, ում հայրը, մայրը, քույրը կամ եղբայրը մահացել են ՀՀ պաշտպանության ժամանակ, ով ամուսնացած է և ունի մեկ երեխա, ում ծնողները մահացած են, ում ծնողը մահացած է, և այդ զինծառայողն ընտանիքի միակ զավակն է, կամ ընտանիքի մյուս զավակներն անչափահաս են, չի կարող իրականացնել մարտական հերթապահություն, բացառությամբ, եթե նա կամավոր հիմունքներով է ցանկանում ընդգրկվել մարտական հերթապահության մեջ:
Օրենքի նախագծով ներդրվում է զինծառայողների ատեստավորման ինստիտուտը, ինչը ցանկալի է, և այդ գործիքակազմի ճիշտ օգտագործման դեպքում կարելի է ստանալ լավ արդյունք, մասնավորապես՝ հասնելու սպայական կազմի մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
Ինչ վերաբերում է զինվորական ծառայությունից արձակվելու հետ կապված դրույթին, ապա այս դրույթը ըստ փաստաբանի՝ բավականին մտահոգիչ է, սահմանվում է, որ այն կազմը, ով պայմանագրային հիմունքներով է անցնում զինվորական ծառայության, պայմանագրի ժամկետից շուտ զորացրման ցանկության դեպքում յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց պարտավոր է լինելու վճարել 1 միլիոն ՀՀ դրամ տուժանք։
Միևնույն ժամանակ փաստաբանը նշում է, որ մինչև 2017 սկիզբը գործել է այն կարգը, որ արձակման դեպքում սպան վճարում է ուսման հետ կապված ծախսերը, ինչը օրինաչափ է:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ