ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանահայ գործարարի սպանության գործով երեքն արդեն դատապարտվել են քսան տարի առաջ, չորրորդը պնդում է, որ գործը պետք է կարճվի 09/05/2017 19:45 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում քննվում է ծանրացուցիչ հանգամանքներում իրանահայ գործարարի սպանության 22 տարվա վաղեմության գործը:
1995 թվականի հունվարի 26-ին տեղի ունեցած սպանության երեք մասնակիցներ ավելի վաղ՝ անցյալ դարի 90-ականներին, դատապարտվել են, իսկ ներկայումս դատարանում քննվող այդ սպանության գործով միակ ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանը ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության և ավազակային հարձակման մեղադրանքներով 20 տարի հետախուզման մեջ է գտնվել:
Նույն` 95 թվականի մայիսի 30-ին նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական, իսկ 99 թվականի նոյեմբերի 30-ին` միջազգային հետախուզում: 2014 թվականի հունվարին ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեորգի Սաֆարյանն ուրիշի անվան տակ բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում, օպերատիվ տեղեկությունը հաստատվել են լուսանկարներով ու մատնահետքերով:
Ըստ դեպքի մասին ոստիկանության հաղորդագրության, նախապես հանցավոր համաձայնության գալով, չորս ընկեր գնացել էին Երևանի Կոմիտասի պողոտա, որտեղ բնակվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ազգությամբ հայ մի քաղաքացի` Հայկ Աբրահամյանը, որի հետ ընկերները մտերմություն էին հաստատել դեռևս 94 թվականին: Տեղեկանալով, որ գործարարն Իրանից վերադարձել է մեծ գումարով և նպատակ ունի ասֆալտի գործարան կառուցել, երեկոյան ութն անց կեսին ընկերներից մեկը մնացել է շենքի մոտ, մյուս երեքը՝ մտել տուն:
Հայկի գարեջրի բաժակում թույն էին խառնել, «բայց գյուղինստիտուտի ուսանող Գեորգի Սաֆարյանի բերած թույնը միայն քնեցրել էր Հայկին»: Տղաները գործի էին դրել պահեստային տարբերակը` երկուսը բռնել էին Հայկին, իսկ Գեորգին, իր հետ բերած մետաղալարով խեղդամահ էր արել նրան: Տնից հափշտակելով միայն թանկարժեք իրեր` հանցախումբը հեռացել էր, նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, ամբաստանյալ Գ.Սաֆարյանը դատարանից խնդրել էր իրեն հանրային պաշտպան տրամադրել, վերջինս չէր ներկայացել դատական նիստին: Այդուհանդերձ, ամբաստանյալը հրապարակեց իր միջնորդությունը ապացույցներն անթույլատրելու ճանաչելու և գործի վարույթը կարճելու մասին, միջնորդության քննարկումն ըստ ամենայնի տեղի կունենա արդեն պաշտպանի մասնակցությամբ:
Դատական նիստի դահլիճից դուրս բերվելու պահին ամբաստանյալը հայտարարեց՝ ռեալ ապացույց տվեք՝ հասկանանք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
- 01/25/2025 23:14 Հրդեհ Միրաքյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել