ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական նիստերը լուսաբանելու սահմանափակման 4 և խոչընդոտման 1 դեպք է արձանագրվել. «Իրավունքի ուժ» 09/04/2017 11:39 | ԼՐԱՀՈՍ
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրե է լրագրողների՝ դռնբաց դատականնիստերը լուսաբանելու սահմանափակման 4 և խոչընդոտման 1 դեպք։ Այս մասին իր վերլուծությունն է ներկայացրել «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն:
«Իրավունքի ուժ»-ը ներկայացնում է արձանագրված դեպքերը՝ ըստ ժամանակագրության։
Մայիսի 17-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործի հերթական նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Ստեփանյանը սահմանափակել է լրագրողների աշխատանքը՝ առանց որևէ հիմնավորման:
Դատավարության սկզբում «Առաջին լրատվական»-իթղթակիցը դիմել է դատավորին՝ նիստը լուսանկարահանելու և տեսանկարահանելու թույլտվության համար: Դատավորը, ըստ օրենքի պահանջի, դիմել է դատավարության կողմերին՝ նրանց կարծիքը պարզելու համար: Դատավարության կողմերը չեն առարկել: Առարկություն է ներկայացրել միայն երրորդ կողմի ներկայացուցիչը, որը, սակայն, որևէ կերպ չի փորձել հիմնավորել իր առարկությունը:
Կողմերին լսելուց հետո դատավոր Ստեփանյանը որոշել է թույլ տալ լուսանկարահանել և տեսանկարահանել դատական նիստը, սակայն սահմանափակ ժամանակով՝ 5 րոպե, որից հետո պահանջել է անջատել տեսախցիկը:
Դատավարության ավարտից հետո «Առաջին լրատվական»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչով էր պայմանավորված դատավորի՝ լրագրողի աշխատանքը սահմանափակելու որոշումը: Դատավոր Տաթևիկ Ստեփանյանը որևէ կերպ չի պարզաբանել իրորոշումը, միայն ընդգծել է, որ դատավորի որոշումները պարտադիր են բոլորի համար:
Լրագրողն այս դեպքով դիմել էր ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել լրագրողների աշխատանքը չհիմնավորված սահմանափակումների խուսափելու ուղղությամբ։ Լրագրողի դիմումը անպատասխան էր մնացել։
Մայիսի 24-ին էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Սարի թաղի գործով դատաքննության ընթացքում սահմանափակել է լրագրողների լուսա/տեսանկարահանում կատարելու ժամանակը՝ սահմանելով 10 րոպե։ Հիշեցնենք, «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը այս տարվա առաջին քառորդում ևս արձանագրել էր դատավոր Դանիբեկյանի կողմից լրագրողների աշխատանքի սահմանափակման դեպք և հանդես էր եկել հայտարարությամբ՝ դատավորին կոչ անելով առավել հանդուրժող գտնվել լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Հայտարարությանը միացել էին մի շարք հասարակական կազմակերպություններ և լրագրողներ։ Աննա Դանիբեկյանը, սակայն, շարունակում է նույն արատավոր պրակտիկան կիրառել։
Հուլիսի 3-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու առթիվ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստի ժամանակ դատավոր Վարդան Գրիգորյանը չի անդրադանձել լրագրողների լուսա/տեսանկարահանում անելու միջնորդությանը՝ փաստացի նրանց զրկելով լուսա/տեսանկարահանում անելու հնարավորությունից։
Հուլիսի 11-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը Նարինե Դանիելյանի սպանության գործով ընթացող դատաքննության ժամանակ արգելել է լրագրողներին տեսա/լուսանկարահանում իրականացնել, թեև դատավարության կողմերից որևէ մեկը չի առարկել։ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը մշտադիտարկել է սույն դատական գործով նիստերը և արձանագրել է, որ դատավոր Ադամյանը շարունակաբար արգելում է լուսա/տեսանկարահանումը՝ պատճառաբանելով, թե իրեն կաշկանդում է տեսախցիկը, և ինքը չի ցանկանում, որ լուսանկարեն:
Հուլիսի 11-ին մեկ այլ դեպք էլ է արձանագրվել, այս անգամ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ ընթացող Դավիթ Դումիկյանի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է Կենտրոն հեռուստաընկերության լրագրողների՝ դատական նիստի լուսաբանման իրավունքը:
Նկարահանող խմբին մինչ դատական նիստի մեկնարկը դահլիճից դուրս են հրավիրել դատական նիստի կարգադրիչները, ընդ որում մինչ դատարանի համապատասխան որոշման հրապարակումը, լրագրողները նույնիսկ չեն հասցրել ներկայացնել միջնորդություն նկարահանում իրականացնելու համար: Դատարանում խոչընդոտվել է լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը:
Նիստի մասնակցող Դավիթ Դումիկյանի պաշտպան Արթուր Խաչիկյանը, հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, ներկայացրել է նոր միջնորդություն և ինքնաբացարկ է հայտնել նիստը վարող դատավոր Վահագն Մելիքյանին, ինչը ևս մերժվել է:
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունն այս դեպքով դիմել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին՝ խնդրելով նախաձեռնել քայլեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունն ապօրինաբար խոչընդոտած կարգադրիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Դեպարտամենտից կազմակերպությանը տեղեկացրել են, որ մեր դիմումի քննությունն ընթացքի մեջ։
«Իրավունք իուժ» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ լրագրողների աշխատանքի սահմանափակումը պայմանավորված է ոչ միայն դատական համակարգում առկա պրակտիկայով, այլև ներպետական օրենսդրության դաշտում առկա բացերով:
ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքն ուղղակիրորեն չի նախատեսում լրագրողների՝ քրեական գործերով նիստերի տեսանկարահանման կամ լուսանկարահանման իրավունքը, այլ յուրաքանչյուր գործով լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու թույլտվությունը տալիս է դատավորը: Սակայն, կան միջազգային փորձից բխող սկզբունքներ և չափանիշներ, որոնցով պետք է առաջնորդվեն և դատավորները, և լրագրողները:
Այսպես, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականով Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն սահմանել է զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի լուսաբանման սկզբունքները: Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություն ներդատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի (իրավապահ մարմինների, դատարանի) գործունեությունը, որը ենթակա է սահմանափակումների միայն Հանձնարարականով նախատեսված սկզբունքների պահպանման համար:
Վերոնշյալ դռնբաց դատական նիստերի տեսա/լուսանկարահանման սահմանափակումները չեն բխում ԵԽ նախարարների կոմիտեի հանձնարարականի սկզբունքներից: Ավելին, սահմանափակումները հաճախ պայմանավորված են լինում նիստը նախագահող դատավորի՝ լրագրողների նկատմամ բսուբյեկտիվ վերաբերմունքով և տեսախցիկներից կաշկանդվելու հանգամանքով:
Հաշվի առնելով, որ տեղի է ունեցե խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը, «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կոչ է անում.
բոլոր դատավորներին՝ ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը,
ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփոխումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը
Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին
դատական կարգադրիչներին՝ հարգել լրագրողների օրինական մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը և զերծ մնալ ինքնագործունեությունից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից