ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Պետրոսյան. Սովորաբար Մխիթարյանից 3 գոլային փոխանցում, 2 գոլ ենք սպասում, բայց սա թիմային խաղ է 09/03/2017 22:28 | Մարզական
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Դանիայի հետ անցկացնելիք խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ:
Հիշեցնենք` հանդիպումը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 4-ին, և կմեկնարկի ժամը 20:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում.
- Ռումինիայի հետ խաղի վերջին վայրկյաններին ցավալի գոլ բաց թողեցինք ու վերջնականապես կորցրինք հույսերը ԱԱ-2018-ում որակավորվելու համար: Վաղն ինչի՞ համար ենք դուրս գալու խաղադաշտ:
- Հաղթելու:
- Պարոն Պետրոսյան, ի՞նչ տվեց Ձեզ պաշտպանությունում այդ փորձարկումները: Հաջորդ խաղում նաև Տարոն Ոսկանյանը կբացակայի, այդ ամենն ինչպե՞ս եք փոխհատուցելու:
- Մինչև կարմիր քարտը մեզ մոտ լավ էր ստացվում: Կարողանում էինք և՛ լավ պաշտպանվել, և՛ գրոհներ ձեռնարկել: Կարմիր քարտից հետո փոխեցինք մեր խաղային տակտիկան: Տարոն Ոսկանյանի բացակայությունը մեծ հարված է մեզ համար, հատկապես երբ Մկոյանը բացակայում է: Կփորձենք ելք գտնել: Հուսամ՝ կստացվի:
- Ցավոք, առաջին անգամը չէ, երբ մեր թիմերը վերջին վայրկյաններին գոլ են բաց թողնում: Նշել եք, որ Ռումինիայի հետ խաղում այդ գոլն ընդունելու պատճառը հոգնածությունն էր: Ի՞նչ պետք է անել նման խնդիրներից խուսափելու համար:
- Մոտ 40 րոպե ճնշում էր մեր դարպասին, մոտ 40 րոպե խաղում էինք 10 հոգով: Ինչպես տեսաք պաշտպան չմտցրեցի խաղադաշտ 10 հոգով մնալուց հետո: Փոխարինումներով նախ իմ թիմին էի ուզում ցույց տալ, որ դաշտ դուրս ենք եկել հաղթելու համար: Պետք է թիմը հասկանար, որ նույնիսկ 10 հոգով մենք դեռ շանսեր ունենք: Անտանելի ճնշումն ու հոգնածությունն էր պատճառը, որ կորցրինք կենտրոնացումը: Կարծում եմ՝ դա հոգեբանության հարց է: Կարծում եմ՝ ֆիզիկական պատրաստվածության խնդիր չէր, այլ՝ հոգեբանական:
- Ձեր օրոք մենք հավաքականում տեսանք Գրիգոր Մելիքսեթյանին և Սարգիս Ադամյանին: Ի՞նչ կասեք նրանց մասին: Նաև կցանկանայի խոսեիք Ռումինիայի հետ խաղում բավականին ակտիվ Տիգրան Բարսեղյանի մասին:
- Մելիքսեթյանի համար շատ ուրախ եմ, բարձր մակարդակի խաղ անցկացրեց: Հուսավ՝ նույն կերպ կշարունակի: Տիգրանը շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց: Եթե փոխարինման հնարավորության ունենայինք, նրան կփոխարինեինք, որպեսզի հանգստանար, բայց Մալաքյան Գոռն առողջական խնդիրներ ուներ, և ստիպված էինք նրան փոխարինել:
- Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:
- Մկանային խնդիրների: Չգիտեմ՝ արդյոք նա կկարողանա վերականգնվել մինչև վաղը, բայց ես կարծում եմ՝ չի մասնակցի հանդիպմանը:
- Արտակ Գրիգորյանի բացակայությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ մեր թիմի խաղում, և ի՞նչ կասեք Գաելի մասին: Ինչու՞ նա խաղադաշտ դուրս չեկավ, երբ Տարոն Ոսկանյանը հեռացվեց խաղադաշտից:
- Արտակ մեծ ուժ է մեզ համար՝ իր աշխատասիրության, նվիրվածության շնորհիվ: Իսկ Գաելը երկար ժամանակ չի խաղացել, հիմա արդեն 10 օր է՝ մեզ հետ մարզվում է, կարծում եմ՝ եթե կարիքը լինի, կմտածենք այդ մասին:
- Բոլորի սպասումները մեծ են Հենրիխ Մխիթարյանից: Բայց շատ երկրպագուների կարծիքով նա հավաքականում չի ցուցադրում այն խաղը, որը՝ նրանից սպասում են: Ինչպե՞ս կմեկնաբանեք Մխիթարյանի խաղը:
- Հենրիխը հիանալի խաղ ցուցադրեց, ահռելի աշխատանք կատարեց թիմի համար: Եթե նայեք Ռումինիայի հետ խաղի վիճակագրությունը, ապա կտեսնեք, որ բոլոր ցուցանիշներով նա առջևում է: Մենք ամեն խաղում Հենրիխից 3 գոլային փոխանցում ենք սպասում և երկու գոլ, բայց ֆուտբոլը թիմային խաղ է: Թիմը պետք է նրան օգնի, ինքն էլ՝ թիմին: Հենրիխն ահռելի աշխատանք կատարեց թիմի համար:
- Վաղը որքանո՞վ ենք պատրաստ պրեսինգով խաղալ:
- Ճիշտն ասած՝ հիմա չեմ կարող պատասխանել այդ հարցին: Չեմ կարող ասել, թե ինչ մարտավարություն ենք ընտրելու: Կարծում եմ՝ ծանր պարտությունից հետո հոգեբանորեն ամբողջովին վերականգնվել են:
- Դանիայի մոտիվացիան վաղվա խաղում շատ մեծ է: Մենք ի՞նչ շանսեր ենք պահպանում:
- Տանն ենք խաղում, փորձելու ենք ձգտել հաղթանակի: Իրենք 4:0-ից հետո հոգեբանորեն ավելի լավ վիճակով են մոտենում խաղին: Բայց Դանիան Հայաստանում հեշտ խաղեր չի ունենում:
- Կենտրոնական պաշտպանի խնդիր ունենք: Առաջիկայում այդ հարցն ինչպե՞ս կարող ենք լուծել:
- Այս պահին լուծում չունեմ այդ հարցին: Հուսով եմ՝ մի բան կստացվի, մի լավ երիտասարդ կաճի ու կկարողանա մեզ օգնել:
- Ռումինիայի հետ խաղից հետո նշեցիք, որ ունենք Ձեր նպատակները; Որքանո՞վ եք երկարաժամկետ դրանք: Ինչպե՞ս եք տեսնում մեր հավաքականը 3, 6 կամ 1 տարի անց, այն դեպքում, երբ հիմա ոչնչի համար չենք պայքարում:
- Իմ պայմանագիրը նախատեսված է մինչև հոկտեմբեր, բայց ֆեդերացիայի նախագահն ինձ երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել ի սկզբանե: Դեռ ժամանակ ունենք Ֆեդերացիայի նախագահի հետ այդ մասին խոսելու: Նպատակները վերաբերում են մեր մյուս ընտրական փուլին: Պետք է այնքան ուժեղ լինենք, որ վերջին րոպեներին ցավալի գոլեր չընդունենք, հուսով եմ՝ կհասնենք այդ նպատակին: Պետք է բոլոր օղակներում բալանսավորված խաղ լինի:
- Ի՞նչ կոչ կանեք երկրպագուներին:
- Որ գան մարզադաշտ և դրական լիցք հաղորդեն մեր թիմին: Մենք միշտ տեսնում ենք ու ստանում ենք այդ աջակցությունը: Ռումինիայում շատ հաճելի էր նման աջակցություն տեսնելը: Կցանկանամ վաղը լեփ-լեցուն տրիբունաներ տեսնել;
- Արդյոք հավաքականի դռները փակվելու՞ են Անատոլի Այվազովի համար:
- Իհարկե, ոչ: Ես որպես մարզիչ՝ չեմ կարող նման բան ասել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ