ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խնջույքից մինչեւ սպանություն. Կոնդի Հարութի սպանության հետքերով 09/02/2017 13:26 | Քրեական խրոնիկոն
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբաստանյալ Արտակ Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությունը, և դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Դատարանը հիմնավորված է համարել, որ ամբաստանյալ Արտակ Հովհաննիսյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 21։00-ի սահմաններում այցելել է իր ծանոթի տուն և մասնակցել նրա որդու ժամկետային զինվորական ծառայությունից կարճաժամկետ արձակուրդ վերադառնալու առթիվ կազմակերպված խնջույքին:
Ժամը 23։00-ի սահմաններում, խնջույքի ընթացքում Արտակ Հովհաննիսյանը և նույն խնջույքի մասնակից, գործով տուժող Հ. Գալստյանը հանգիստ զրուցելով դուրս են եկել Վ. Դավթյանի տնից և փողոցն անցնելով` գնացել «Արամյանց» բժշկական կենտրոնի բակ։ Այդտեղ Ա. Հովհաննիսյանի և Հարութ Գալստյանի (Կոնդի Հարութ) միջև վիճաբանություն, այնուհետև` փոխադարձ քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել, ինչի ընթացքում Հ. Գալստյանը մի քանի անգամ բռունցքով հարվածել է Ա. Հովհաննիսյանի գլխին։ Դրանից հետո Ա. Հովհաննիսյանն իր գրպանից հանելով դանակը` դրանով արվածել է Հ. Գալստյանի կրծքավանդակի ձախ հատվածին և դիմել է փախուստի։
Նոր մանրամասներ՝ Կոնդի Հարութի սպանության գործով
Այդ հարվածի հետևանքով տուժող Հ. Գալստյանին պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, ձախից` կողոսկրի մասնակի վնասում, սրտապարկի, սրտի ձախ փորոքի միջանցիկ վնասումներ` առաջ բերելով հեմոռագիկ և տրավմատիկ շոկ։ Այդ վնասվածքների հետևանքով տուժող Հ. Գալստյանը շուրջ քառասուն րոպե անց հիվանդանոցում մահացել է, այսինքն՝ Ա. Հովհաննիսյանն ապօրինաբար Հ. Գալստյանին դիտավորությամբ զրկել է կյանքից։
Դատարանը գտել է, որ Ա. Հովհաննիսյանի` վերոհիշյալ մեղադրանքը հիմնավորող նախաքննական ցուցմունքները` իր մոտ պահվող դանակով Հ. Գալստյանին հարվածելու և դրանից հետո փախուստի դիմելու մասին, արժանահավատ են, հաստատվում են քրեական գործի քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների համակցությամբ, իսկ ամբաստանյալ Ա. Հովհաննիսյանի ցուցմունքները` Հ. Գալստյանին սպանելու դիտավորություն չունենալու, ինչպես նաև առաջադրված մեղադրանքն այլ պատճառաբանություններով հերքելու վերաբերյալ` իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում:
Դատարանը գտել է նաև, որ ամբաստանյալ Ա. Հովհաննիսյանի կողմից նրա մեղավորությամբ սպանություն կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։
Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ ամբաստանյալը մեկական անգամ դատապարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած, միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների համար և կրկին Հայաստանի Հանրապետության տարածքում առանձնապես ծանր հանցագործություն է կատարել։
Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել ամբաստանյալին վերագրվող արարքը տուժողի հակաօրինական վարքագծով պայմանավորված լինելը, իսկ որպես նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել հանցանք կատարելու առանձնապես վտանգավոր ռեցիդիվը և հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ