ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԻՆ 9 տարիների աշխատանքի ամենակարևոր ձեռքբերումը հանրության վստահությունն է. փոխնախարար 09/02/2017 15:22 | ԼՐԱՀՈՍ
ԱԻՆ-ն այս տարի իր մասնագիտական տոնը դիմավորում է բավականին մեծ մարտահրավերներ հաղթահարած. վերջին 20 օրվա ընթացքում 3 խոշոր հրդեհաշիջում է իրականացվել աշխատակազմի կատարած աշխատանքների շնորհիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, նման մասշտաբի և հաճախականության հրդեհներ, արտակարգ դեպքեր Հայաստանում արդեն երկար ժամանակ չէին գրանցվել։
«ԱԻՆ-ը որպես նախարարություն ստեղծվել է 2008 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբից։ Այս 9-ը տարիների ընթացքում մեզ հաջողվել է ստեղծել համակարգ, որը հանրությանը մատուցում է բազմապիսի ծառայություններ՝ սկսած փրկարար աշխատանքներից մինչև սեյսմիկ ռիսկերի գնահատում և դիտարկում»,- նշեց փոխնախարրը։
Նրա խոսքով՝ ԱԻՆ համակարգի աշխատակիցների աշխատանքի շնորհիվ նախարարությունն այսօր վայելում է հանրության վստահությունը։ Սա, նրա կարծիքով, նախարարության ամենակարևոր ձեռքբերումն է։ 911 ծառայությունը տարեկան ընդունում է միլիոնավոր զանգեր. 2017 հունվար-օգոստոս ամիսներին ստացվել է 1.239.372 զանգ, որից 7751-ը եղել են արտակարգ, 5026-ը կենցաղային բնույթի դեպքեր։
«Փրկարարական ստորաբաժանումներն իրականացրել են 12515 ելք. նախորդ տարվա համեմատ 15.1 տոկոսով աճ է գրանցվել։ Հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են ճգնաժամային կառավարման կենտրոններ, ինչի արդյունքում 911 ահազանգերի ստացումը ապակենտրոնացվել է՝ բարձրացնելով արձագանքման օպերատիվությունը»,- ասաց փոխնախարարը և հավելեց, որ Տավուշի մարզում ստեղծվել է քաղպաշտպանության 10 հենակետ՝ Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարի գյուղ, Բերդավան և Կոթի սահմանամերձ համայնքներում։
Դավիթ Կարապետյանը նշեց, որ քաղպաշտպանության հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի, հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածների հայտնաբերման, տարհանման և առաջին բուժօգնության ցուցաբերման համար։
Փոխնախար Կարապետյանը նախարարության համար կարևոր ձեռքբերում է համարում նաև ԱԻՆ հոգեբանական կենտրոնի ստեղծումը։
«Կենտրոնի աշխատակիցները սպասարկում են ոչ միայն 911 ահազանգերը և ծառայությունն իրականացնում արտակարգ դեպքերի վայրերում, այլև աշխատանքներ են տանում արտակարգ իրավիճակներում, դժվար պայմաններում հայտնված փրկարարների հետ։ Անշուշտ, շատ կարևոր է նաև, որ մեր նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձինք են աշխատում։ ԱԻՆ-ում այսօր աշխատում է 36 սայլակով մարդ, ում աշխատանքային պայմանները շարունակաբար բարելավում են, իրագործվում են ներառական ծրագրեր։ Նրանց համար ստեղծված են սպորտային հարմարություններ, ստեղծվել է սայլակավոր հաշմանդամների բասկետբոլային թիմ»,- ասաց Կարապետյանը։
ՀՀ ԱԻ նախարարի տեղակալն ասաց, որ նախարարությունն ունի 7 գերակա խնդիր, որոնցից հատկապես առանձնացրեց հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի իրականացումը։ Նրա պնդմամբ՝ այս համակարգը կիրառում են աշխարհի զարգացած երկրներում։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ արդիականացվել է Արագածոտնի մարզում տեղակայված ռադիոլոկացիոն կայանը։
Իրականացվել են հրթիռային ներգործության աշխատանքներում ներգրավվելիք անձնակազմի ուսուցում, համապատասխան հրթիռային պահեստները վերանորոգվել և կահավորվել են։ Քաղավիացիայի գլխավոր վարչության հետ մշակվել է գործակցության կարգ՝ սահմանելով հրթիռային ներգործության համար քաղավիացիայի կողմից թույլտվությունների կարգը։
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Արմավիրի և Արագածոտնի մարզերում կտեղադրվի հրթիռային 3 կայան, որոնք պաշտպանության տակ կառնեն շուրջ 45 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք»,- ընդգծեց Դավիթ Կարապետյանը։
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից