ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համոզված ենք՝ գյուղոլորտը Հայաստանում մեծ ապագա ունի. Վարչապետն ընդունել է կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին 09/01/2017 14:17 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերում է մաքսիմալ գործընկերային վերաբերմունք և ներկայացրել այն ծրագրերը, որոնք իրականացնում կամ նախատեսում է իրականացնել գործադիրը: Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ կառավարության սուբսիդավորմամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման լիզինգային ծրագրի, ինտենսիվ այգու հիմնման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային համակարգերի ներդման վարկերը տրամադրվում են 2 տոկոս տոկոսադրույքով: «Մենք բարձրացրել ենք տրամադրվող գյուղատնտեսական վարկերի շեմը՝ սահմանելով 3-10 մլն դրամ, որոնց տոկոսադրույքները սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների շահառուների համար կազմում են 3 տոկոս, իսկ մյուս տարածաշրջանների ներկայացուցիչների համար՝ 5 տոկոս:
Մթերման համար յուրաքանչյուր մթերողին տրամադրում ենք մինչև 150 մլն դրամի վարկ՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Վերամշակող ձեռնարկությունների համար գազի գինը նվազեցվել է 40 տոկոսով: Ես շատ այլ կառավարություններ չգիտեմ, որոնք այսքան թե՛ ֆինանսական, թե՛ այլ տեսակի աջակցություն են ցույց տալիս գյուղոլորտին: Այս ծրագրերն իրականացնում ենք, որովհետև համոզված ենք՝ ոլորտը Հայաստանում ունի մեծ ապագա և մենք ցանկանում ենք ոգևորել մեր գործընկերներին, որպեսզի տնտեսվարողներն ավելի արդյունավետ բիզնես կառուցեն, շահութաբեր լինեն, փոխվի այն կարգավիճակը, որն այսօր կա: Այսօր ձեզնից ակնկալում ենք նմանատիպ գործընկերային վերաբերմունք, որովհետև մենք իրականում համարում ենք, որ ձեր բիզնեսի զարգացման համար այսօրվա մեր կարողություններից ավելի քայլեր ենք իրականացնում», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարի տեղեկացմամբ, նախորդ տարվա ընթացքում ընկերություները մթերել են շուրջ 110 հազար տոննա խաղող, իսկ այս տարի, նախնական տվյալներով, կանխատեսվում է 141 հազար տոննա խաղողի մթերում: Միաժամանակ, Իգնատի Առաքելյանը նշել է, որ ըստ մասնագետների վերլուծության, խաղողի ընդհանուր բերքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ քիչ է լինելու 10 տոկսով՝ ցուրտ ձմռան ու այգեթաղ չկատարելու պատճառով: Նախարարը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործընթացի մեկնարկից առաջ կանոնակարգել արտադրությունն ու պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ՝ խնդիրներից զերծ մնալու նպատակով: Ըստ Իգնատի Առաքելյանի՝ ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրվել է կոնյակի արտահանման մոտ 30 տոկոս աճ:
Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Տնտեսվարողները ողջունել են գյուղոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նրանք ընդգծել են նաև Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ դրական փոփոխությունները և բիզնեսի ազատության աստիճանի բարձրացման փաստը, կարևորել մթերման նպատակով տրամադրվող վարկերի շեմի բարձրացումը:
Վարչապետը նաև շեշտել է, որ առաջին հերթին պետությունն է շահագրգռված հայկական գինու և կոնյակի բրենդը բարձրացնելու հարցում: «Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք՝ այս կամ այլ քայլն անելով, ինչ հետևանք ենք ունենալու: Երբ համոզվենք, որ ցնցումներ չենք առաջացնելու այս ոլորտում, շատ համարձակ գնալու ենք առաջ: Սա է խնդիրը՝ ցնցումներ չլինեն, ռիսկեր ու շուկաների կորուստներ չլինեն, գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև խաղողի այգիների ավելացմանը, գինեգործության ու կոնյակագործության խթանմանը, արտահանման ծավալների հետագա ավելացմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ