ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զորակոչային տարիքի քաղաքացիներ ունեցող ընտանիքներին մտահոգող հարցերում մի շարք վերանայումներ են առաջարկվում. Վիգեն Սարգսյան 08/31/2017 16:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծերին: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս օրենքները պաշտպանության ոլորտում քաղաքականության արտացոլումը պետք է դառնան և լուծում են երեք հիմնական խնդիր:
«Առաջին հերթին դրանք սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր կարգավորումների իրավական ապահովումների պահանջն է: Մինչև տարեվերջ նախարարությունն ինը օրենք պետք է բերի փոփոխությունների, լրացումների տեսքով, որոնցից չորսն ընթացքի մեջ են և ժամկետից մի քանի ամիս առաջ բոլորը կուղարկվեն Ազգային ժողով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա: Ըստ Սարգսյանի, երկրորդ խնդիրը կոնսոլիդացիան էր, և յոթ գործող օրենք միավորվում են այս երկու օրենքի մեջ: Երրորդը նոր քաղաքականության համար իրավական հիմքի առկայությունն է, որի մեջ մտնում է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ զորակոչային տարիքի քաղաքացիներ ունեցող ընտանիքներին մտահոգող հարցերում մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ:
«Այսպիսով` վերացվում է տանից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման և այլ նպատակներով: Քանի որ մենք դա շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ և կայացվածությունը ԶՈւ-ին թույլ է տալիս այդ խնդիրները լուծել զորամասերում, որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չի կարող տանն ավելի մոտ գտնվող և խնդիր լուծող զորամասում ծառայություն անցնել, մենք, հետևաբար, վերացնում ենք դա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հատուկ կատեգորիաների քաղաքացիներին՝ կապված ընտանեկան պայմաններով արտոնություններ տրամադրելուն, ապա նախարարն ասաց, որ այս պահին տրված արտոնությամբ՝ իրենք պետք է 150 կմ շառավիղում ծառայություն անցնեն, իսկ տարիներ առաջ դա 50 կմ էր:
«Դա չգործող և իրականում ոչ մի խնդիր չլուծող արտոնություն է, քանի որ, ենթադրենք, Տավուշի մարզում ապրող քաղաքացին, այդ 150 կմ շառավիղի մեջ հայտնվելով, հաճախ կարող է հայտնվել մարտական հերթապահություն իրականացնող առաջնագծի զորամասում: Եթե խնդիրը նա է, որ մենք իբր թե հեշտացնում ենք տան հետ շփումը, ապա զինվորը ծառայության ընթացքում տուն գնալ-գալու տարբերակ չունի, իսկ ծնողների համար մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների հետ՝ ծնողներին զորամաս հասցնելու համար, հետևաբար այդ ձևական բնույթի արտոնությունը առաջարկում ենք փոխել բովանդակայինի»- ասաց նա և նշեց, որ արտոնություն ունեցող քաղաքացիները մարտական հերթապահության մեջ ներգրավելու են այսուհետև կամավոր ցանկությամբ՝ «Ես եմ» ծրագրով:
«Այսինքն` նրանց առաջին արտոնությունը դառնում է մարտական հերթապահության մեջ չներգրավելը և երկրորդ արտոնությունը դառնում է երկու լրացուցիչ արձակուրդը՝ ծառայության ընթացքում: Այսինքն` եթե սովորական ծառայության մեջ գտնվող զինվորն ունի մեկ արձակուրդի իրավունք, ապա իրենք վեց ամիսը մեկ կարող են ստանալ արձակուրդ և ծառայության ընթացքում երեք անգամ տանը լինել»- ասաց նա և նշեց, որ կարծում է, թե դա շատ ավելի արդյունավետ է:
«Մենք ունենք նաև այլ արհեստական սահմանափակում, ասում ենք, որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, իրենք կարող են նույն զորամասում ծառայություն անցնել: Մենք առաջարկում ենք նույն զորակոչ ձևակերպումը հանել, և եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասը ընտրել, ինչը հեշտացնում է ծնողների այցելությունները և զինվորների համար ծառայություն անցնելու պայմանները»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ զորակոչի պատշաճ իրականացումն ապահովելու ,գործընթացի շրջանակում որոշումների կայացման թափանցիկությունը և պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով վերացվել են տեղական զորակոչային հանձնաժողովները, որոնք չգործող կառույցներ են:
«Դրանք ֆորմալ գոյություն ունեին, բայց պատասխանատվությունը լղոզելու հնարավորություն էին, որը մենք վերացնում ենք, որոշ նորﬔր առաջարկում ենք օրենքից տեղափոխել կառավարության որոշումների դաշտ՝ ճկունություն ունենալու համար»,- ասաց նա և օրինակ բերեց, որ բուժզննումը շատ մանրամասն նկարագրված է օրենքով, և իրենք առաջարկում են թողնել կարգն ու ընթացքը կառավարության որոշումներին, ինչի հետ կապված Առողջապահության նախարարության հետ աշխատում են:
«Որևէ պատճառ չկա, թե ինչու շրջանային պոլիկլինիկան կամ ընտանեկան բժիշկը պետք է ի վիճակի չլինեն հստակ եզրակացություն գրել, թե այս քաղաքացին առողջական խնդիր ունի թե ոչ, իսկ հետո ավելի բարձր մակարդակում փորձագիտական հանձնաժողովը որոշում կայացնի՝ համապատասխանում է, թե ոչ ծառայությանը»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ պայմանագրային ծառայության շրջանակներում ամրագրվել են, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման հիմնական չափանիշները, ընթացակարգերը: «Նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիները գիտեն, որ իրենք պետք է քսան տարով պայմանագիր կնքեն: Իրական կյանքում այդ պայմանագիրը ոչնչով սանկցիաների տեսակետից երաշխավորված չէ և քաղաքացու համար բարդություն է ստեղծելու կողմնորոշվելու ,թե տասնութ տարեկանում արդյոք ինքը պատրա՞ստ է այդքան նվիրել այդ ծառայությանը: Նոր կարգ ենք առաջարկում, ըստ որի պայմանագրի ժամկետը նվազեցվի մինչև տասը տարի, սակայն կուրսանտը, եթե ցանկություն ունի քսան տարով կնքել դա, ևս թույլ ենք տալիս»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագծում հստակեցվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական և իրավական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, բնակարանային ապահովման իրավունքը: «Այս պահին գործող օրենքով շատ լայն պարտավորություններ են ֆիքսված, որոնք իրավական կյանքում շատ թերի են իրականացվում և գրեթե չեն գործում: Մենք գործընկերների, սպայական անձնակազմի հետ խորհրդակցելով՝ փորձում ենք գտնել այն մեխանիզմը, որը կունենա իրատեսական կիրառելի գործնական հնարավորություն»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ օրենքի նախագծերը համապատասխան շահագրգիռ կառույցների հետ քննարկել են, հանրային քննարկման են դրել:
«Այս օրենքները իրենց կարևորությամբ այնպիսին են, որ մինչև վերջնական ընդունումը պետք է շարունակենք քննարկումները»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ