ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները 08/30/2017 17:37
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի արդյունքները և տեղի է ունեցել հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: Հաղթողներ են դարձել. սեղանի թենիս - աղջիկներ՝ Էլեն Սարգսյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ), սեղանի թենիս – տղաներ՝ Գևորգ Բեգլարյանը (ք. Երևան), շախմատ – աղջիկներ՝ Անահիտ Խալաթյանը (ՀՀ Արագածոտնի մարզ), շախմատ – տղաներ՝ Հակոբ Մարտիրոսյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ), շաշկի – աղջիկներ՝ Անուշ Ասլանյանը (ՀՀ Լոռու մարզ), շաշկի – տղաներ՝ Ռազմիկ Դանիելյանը (ք. Երևան), դարթս – աղջիկներ՝ Մարիաննա Դավթյանը (ՀՀ Սյունիքի մարզ), դարթս – տղաներ՝ Գեղամ Ստեփանյանը (ՀՀ Վայոց Ձորի մարզ), բազկամարտ (70 կգ)՝ Հարություն Մխիթարյանը (ՀՀ Լոռու մարզ), բազկամարտ (+70 կգ)՝ Ռոնիկ Ղալայանը (ՀՀ Լոռու մարզ):
Եռամարտի տարբեր մրցաշարերում ուժերն են չափել լսողական խնդիրներ ունեցող անձինք և մտավոր սահմանափակումներ ունեցող անձինք: Եռամարտում լսողական խնդիրներ ունեցող աղջիկներից լավագույնն է ճանաչվել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արշալույս Կարապետյանը, իսկ տղաներից՝ նույն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը: Մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց միջև անցկացված եռամարտի մրցումներում աղջիկներից հաղթել է Դիանա Դավթյանը, իսկ տղաներից՝ Ալեքսանդր Բայդերելովը, երկուսն էլ «Փրկություն» հասարակական կազմակերպությունից:
Տեսողական խնդիրներ ունեցող անձանց միջև անցկացված շախմատի մրցումներում հաղթել է Յուրի Ալավերդյանը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմը լավագույնն է ճանաչվել բասկետբոլի մրցումներում:
Մրցանակների ընդհանուր հաշվարկով լավագույնը ճանաչվել է ՀՀ Լոռու մարզը, երկրորդը Երևան քաղաքն է, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզը:
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ Նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին հանձնվել են գավաթներ և շնորհակալագրեր:
Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը, և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Գևորգյանը:
Նշենք, որ մրցմանը մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից