ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Լոքյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարի գլխավորած պատվիրակությանը 08/30/2017 17:35 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ ՏԿԶ նախարար, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դավիթ Լոքյանն ասել է, որ հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման նախադրյալներ կան սկսած դեռ 2012 թվականից և բավականին ինտենսիվ զարգացումների արդյունքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զգալի ծավալների է հասել:
«Ես հասկանում եմ այն դժվարությունները, որ ունի այսօր Իրաքի ժողովուդը, բայց նաև համոզմունք ունեմ, որ դուք շատ արագ կկարգավորեք այդ խնդիրները: Հեռանկարում մենք մշտապես մտածում ենք մերձավոր Արևելքում զարգացող և բարեկամ երկիր ունենալու մասին և այսօր շատ հաճելի է Ձեր ներկայությունը Հայաստանում»,-ասել է Դավիթ Լոքյանը:
Նախարարի խոսքով, հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստերը հանդիսանում են լավագույն հարթակը երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման և զարգացման համար:
«Ես որպես տարածքային կառավարման և զարգացման նախարար, խիստ շահագրգիռ եմ Իրաքի հետ մեր համագործակցության ուժեղացմամբ, նաև տարածքային կառավարման ձևաչափով, շրջանների ուղիղ կապերի զարգացմամբ: Արտահանման ծավալների սանդղակի համաձայն, Իրաքը 4-րդ երկիրն է ՌԴ-ից, Չինաստանից և Գերմանիայից հետո: Իհարկե, հիմնականում Քրդստանի հետ է առևտրաշրջանառությունը, և ես կցանկանայի, որ ապագայում գտնեինք այն ստանդարտները, որոնք հնարավորություն կտան նաև բուն Իրաքի տարածքում մեր ապրանքների, արտադրանքի իրացման խնդիրները լուծել: Մենք ունենք որակապես և գնային քաղաքականությամբ մրցունակ ապրանքներ, որոնք կհետաքրքրեն Իրաքին, իսկ Հայաստանն էլ Իրաքի համար կարող է ակտիվ գործընկեր լինել Եվրասիական շուկա դուրս գալու հարցում»,-ասել է Դ. Լոքյանը:
Իրաքցի բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն հայտնելով նախարար Լոքյանին ջերմ ընդունելության համար, հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծել է հատկապես կրթական ոլորտում լայն համագործակցության հնարավորությունը: Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի խոսքով, ներքաղաքական իրավիճակը լուրջ ազդեցություն է ունեցել նաև բարձրագույն կրթական համակարգի վրա և Իրաքը գտնվում է ահաբեկչության հետևանքները հաղթահարելու փուլում: Հայաստանի հետ համագործակցության համատեքստում ակնկալում ենք նաև կրթության ոլորտում համագործակցության ակտիվացում: Գտնել համագործակցության ուղիներ, տեսնել, թե ինչ հնարավորություններ ունենք մեր ուսանողներին Հայաստանում կրթելու համար,-ասել է իրաքցի նախարարը, ծավալուն կերպով ներկայացրել իրենց կրթական և գիտական համակարգի առանձնահատկությունները:
Դ. Լոքյանը տեղեկացրել է, որ Հայաստանում այսօր արդեն ուսանում են շուրջ 200 իրաքցի ուսանող, և վստահեցրել, որ որպես հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, աջակցելու է այդ խնդիրների լուծմանը և վստահ է, այն մեծ հեռանկար կարող է ունենալ: Նախարարը ներկայացրել է մեր երկրի կրթական և գիտական համակարգը, համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ, և նկատել, որ ՀՀ-ի և Իրաքի միջև կապերը կարող են զարգանալ ինչպես ֆունդամենտալ գիտությունների, այնպես էլ հողագործության, երկրաբանության, ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված մասնագիտությունների ուսուցման ուղղություններով: Նա կարծիք է հայտնել, որ Իրաքի համար այդ ուղղություններն արդիական են և իր գործընկերներին առաջարկել է հստակ ձևակերպել խնդիրները և ներկայացնել:
Իրաքցի նախարարը համաձայնել է Դավիթ Լոքյանի հետ և հույս հայտնել, որ մոտ ապագայում համագործակցությունը լուրջ արդյունքներ կտան և ավելի շատ իրաքցի երիտասարդներ կարող են կրթություն ստանալ Հայաստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-26-ը՝ Երևանում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը