Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Հանրային պաշտպանները կոչ են անում Գասպարիին զերծ մնալ հանրային պաշտպաններին վարկաբեկող հայտարարություններ և գործողություններ կատարելուց 08/30/2017   13:10  |  ԼՐԱՀՈՍ

Հանրային պաշտպանները Վարդգես Գասպարիի գործողությունը կապված փաստաբան Մարինե Թովմասյանի բնակության վայրի մոտ իրականացված բողոքի ակցիայի հետ գնահատում են որպես ապօրինի միջամտություն Մարինե Թովմասյանի փաստաբանական գործունեությանը:

Հանրային պաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի հետ կապված միջադեպի առնչությամբ

Տեղեկացել ենք, որ Վարդգես Գասպարին այցելել է հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի բնակության վայր և բողոքի ակցիա է իրականացրել իր ձեռքին ունենալով Մարինե Թովմասյանի լուսանկարը: Ըստ Գասպարիի, նա ցանկանում է այնպես անել, որպեսզի Մարինե Թովմասյանը չպաշտպանի Ժիրայր Սեֆիլյանին:

Հանրային պաշտպաններս Վարդգես Գասպարիի այս գործողությունն ուղղակիորեն գնահատում ենք, որպես ապօրինի միջամտություն Մարինե Թովմասյանի փաստաբանական գործունեությանը:

Հանրային պաշտպանները գործում են անկախության, օրինապահության, մյուս փաստաբանների հետ իրավահավասարության սկզբունքների հիման վրա, զինված են գիտելիքներով և տիրապետում են փաստաբանական հմտությունների և որևէ մեկի կամակատարը չեն: Նրանց գործունեությունն ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

Հանրային պաշտպաններն ի տարբերություն մասնավոր գործունեությամբ զբաղվող փաստաբանների՝ իրենք չեն ընտրում իրենց վստահորդներին:

ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 3-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ քրեական հանցագործութուն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի իրավունք պաշտպանել իրեն անձամբ կամ իր կողմից ընտրված դատապաշտպանի միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայությունների դիմաց վճարելու համար, ունենալ անվճար նշանակված դատապաշտպան:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք:

ՀՀ քրեական դատավարության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն:
ՀՀ քրեական դատավարության 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Այսինքն, քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը:

Հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործերով հանրային պաշտպան տրամադրում է միայն վարույթն իրականացնող մարմնի (այդ թվում՝ դատարանի) որոշման հիման վրա։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա կամ նույն Օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշումը կամ դիմումը բավարարելու և գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ այն նախատեսված չէ սույն օրենքի 41-րդ հոդվածով:

Վերը նշված իրավանորմերի համակարգված վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ քրեական գործով հանրային պաշտպան տրամադրվում է միայն վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, այլ կերպ ասած հանրային պաշտպանի գրասենյակն ի կատարումն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման, պարտավոր է քրեական գործը հանձնել հանրային պաշտպանին:

Հատկանշական է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը վարույթն իրականացնող մարմնի որոշումը մերժելու հնարավորություն չի նախատեսել և ՀՊԳ-ին որոշման հիման վրա միայն «որոշումը բավարարելու և գործը հանրային պաշտպանին հանձնելու մասին» որոշում կայացնելու լիազորություն է տվել: ՀՊԳ ղեկավարը նույն նորմով լիազորված է մերժել վարույթն իրականացնող մարմնի կամ քաղաքացիների դիմումները (ոչ որոշումները):

Հանրային պաշտպանները ներկայանալով դատարան կատարում են իրենց մասնագիտական պարտականությունը՝ ապահովելով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի 11) ենթակետի համաձայն՝ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է` եթե դատարանը կիրառում է նույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան:

Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձը պաշտպանի կարգավիճակ ձեռք է բերում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությամբ` նրա պաշտպանությունն ստանձնելու պահից:

Պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը և դրա փոխհարաբերությունը մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով կամ անձամբ պաշտպանվելու ինստիտուտների հետ, կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի գ-կետով։

Գտնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը որոշակիորեն չի կարգավորում, թե որ դեպքում է պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու պետության՝ ի դեմս դատարանի պարտականությունը գերակայում մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով անձամբ պաշտպանվելու իրավունքին:

Հանրային պաշտպանների իրենց կողմից պասիվ պաշտպանություն իրականացնելու փորձը համերաշխության ազդակ էր, որպեսզի մասնավոր գործունեությամբ զբաղվող պաշտպանները ետ վերադառնան և պաշտպանեն իրենց պաշտպանյալներին, մինչդեռ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ միջամտություն է իրականացվում հանրային պաշտպանների փաստաբանական գործունեությանը: Ուստի այսուհետ ևս հանրային պաշտպաններն ընտրելու են իրավական ճանապարհը և ակտիվ պաշտպանություն են իրականացնելու:

Այսինքն՝ ծանոթանալու են գործի նյութերին, ներկա են գտնվելու դատարանի դահլիճում և պնդելու են ետ բերել իրենց պաշտպանյալներին դատարանի դահլիճ, միջնորդելու են քննարկել դատարանի դահլիճից ամբաստանյալների հեռացման իրավաչափության հարցը, այն է՝ արդյո՞ք անձամբ պաշտպանվելու իրավունքի իրականացումը կարող է սահմանափակվել դատարանում ամբաստանյալի ոտքի չկանգնելու պատճառով նրան դատարանի դահլիճից հեռացնելով:

Հանրային պաշտպանները հարուցել և հարուցելու են ՝ միջնորդություններ (պահանջներ) քրեական գործի վարույթները կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու պահանջների մասին: Արդյո՞ք ամբաստանյալի դատարանի դահլիճից հեռացված լինելու պարագայում առանց ամբաստանյալի համաձայնության պաշտպանություն ստանձնելը չի հակասում ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքին:

Հանրային պաշտպաններն իրավական ճանապարհով բողոքարկելու են իրենց մասնագիտական գործունեությանը խոչընդոտող գործողությունների դեմ, այդ թվում ապօրինի խուզարկությունների փորձերի դեմ, եթե այդպիսիք կլինեն: Ի դեպ Մարինե Թովմասյանը այն եզակի փաստաբաններից է, ով դատական կարգով բարձրացրել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից փաստաբանների զննությունը խուզարկության վերածելու իրավաչափության հարցը: ՀՀ վարչական դատարանի վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի Մարինե Թովմասյանի՝ ընդդեմ ՀՀ քրեակատարողական վարչության (Գործի համար: ՎԴ/3918/05/17) գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է փաստաբանի գործունեության երաշխիքներ: Ընդ որում, արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

Ակնհայտ է, որ Վարդգես Գասպարին սպառնում է իրականացնել և փաստացի իրականացնում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին հակասող գործողություն, այսինքն միջամտում է Մարինե Թովմասյանի փաստաբանական գործունեությանը:

Կոչ ենք անում Վարդգես Գասպարիին զերծ մնալ հանրային պաշտպաններին վարկաբեկող հայտարարություններ և գործողություններ կատարելուց իսկ նրան սատարող լրատվամիջոցներին, չմոռանալ մասնագիտական պրոֆեսիոնալիզմը և դժգոհությունն ու քննադատությունը հայտնել օրենքով չարգելված միջոցներով:

Հանրային պաշտպանի գրասենյակի

Հանրային պաշտպաններ՝

1. Մելանյա Առուստամյան
2. Լյուդվիգ Դավթյան
3. Էդուարդ Աղաջանյան
4. Արա Դավթյան
5. Թամարա Բաղդասարյան
6. Արմինե Ֆանյան
7. Լիաննա Գասպարյան
8. Անժելիկա Հակոբյան
9. Սյուզաննա Խչեյան
10. Մերի Ալավերդյան
11. Սիրանուշ Հարությունյան
12. Կարեն Մեժլումյան
13. Արամ Ղազարյան
14. Անուշ Մխիթարյան
15. Կարինե Խաչատրյան
16. Անժելա Հոբոսյան
17. Մարինե Թովմասյան
18. Աստղիկ Ղազարյան
19. Լուիզա Հարությունյան
20. Արմեն Սարգսյան
21. Տիգրան Աբրահամյան
22. Արմեն Ներսիսյան
23. Հայկազ Գալստյան
24. Արթուր Սահակյան
25. Արմենուհի Ղանդիլյան
26. Աննա Մեժլումյան
27. Լիաննա Գրիգորյան
28. Ցոլակ Մարգարյան
29. Կարեն Ստեփանյան
30. Գագիկ Ասատրյան
31. Սասուն Մխիթարյան
32. Սեդրակ Մկրտչյան
33. Դավիթ Մնացականյան
34. Մարինե Ֆարմանյան
35. Էմին Բեգլարյան
36. Աննա Ջուվանովա
37. Աշոտ Նուրիջանյան
38. Աշոտ Խլոյան
39. Տաթևիկ Բուջատյան
40. Տաթևիկ Շալջյան
41. Աննա Տոնոյան
42. Նաիրա Համբարձումյան

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]