ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Պետրոսյան. Այն ֆուտբոլիստը, ով չի ուզում խաղալ ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականին 08/30/2017 01:14 | Մարզական
Օրեր առաջ Գյումրիի «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը հայտարարել էր, որ այս պահին չի ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
Քանի որ ինչպես երկրպագուների, այնպես էլ լրագրողների և, առհասարակ, ֆուտբոլային հասարակության մեջ այս նորությունը տարաբնույթ քննարկումների առարկա դարձավ, հավաքականի՝ այսօր տեղի ունեցած մարզումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ Արթուր Պետրոսյանի հետ՝ փորձելով պարզել նրա տեսակետը ստեղծված իրավիճակի շուրջ:
«Նախևառաջ կցանկանայի նշել, որ իմ՝ հավաքականը գլխավորելու առաջին իսկ օրվանից ինձ համար կարևոր է եղել խաղային տարբեր օղակներում, այդ թվում՝ դարպասապահի դիրքում մրցակցությունը: Այդ առումով Մոնտենեգրոյի հետ նոյեմբերին կայացած հանդիպումից առաջ մեր մարզչական շտաբը հաճելի գլխացավանքի մեջ էր. մեր տրամադրության տակ եղած բոլոր դարպասապահներն էլ լավ մարզավիճակում էին:
Պետք է խոստովանեմ, որ Անատոլի Այվազովն ունեցել է բոլոր շանսերը Մոնտենեգրոյի հետ խաղում հանդես գալ հավաքականի հիմնական կազմում, սակայն խաղից 2 օր առաջ Այվազովը մոտեցավ ինձ և նշեց, որ պատրաստ չէ խաղալու հիմնական կազմում: Ղազախստանի հետ խաղից առաջ Այվազովը կրկին լավ մարզավիճակում էր, սակայն Արսեն Բեգլարյանը ևս բավականին վստահ տեսք ուներ: Բացի դրանից, որոշեցինք չփոխել Մոնտենեգրոյի խաղի հաղթական կազմը և վստահեցինք Արսենին:
Սենթ-Քիթսի և Նևիսի հետ հանդիպումից առաջ կայացրել էինք հստակ որոշում, որ խաղակեսերից մեկում պետք է խաղա Արսեն Բեգլարյանը, մյուսում՝ Անատոլի Այվազովը, սակայն խաղից առաջ Այվազովը կրկին դիմեց մեզ՝ նշելով, որ չի կարող միանալ հավաքականին, քննություններ ունի հանձնելու, ինչն իր համար շատ կարևոր է: Մենք կրկին ընդառաջեցինք նրան, մինչդեռ Սենթ-Քիթսի հետ իրեն լավ դրսևորելու դեպքում բոլոր հնարավորություններն ուներ Մոնտենեգրոյի հետ արտագնա խաղում հայտնվել հիմնական կազմում: Վերջապես, Հայաստանի՝ նոր մեկնարկած առաջնությունում Այվազովը հուսալի և կայուն խաղ է ցուցադրում՝ կրկին լավ շանսեր ստանալով վերջապես նշել իր նորամուտն ազգային հավաքականում:
Սակայն հանդիպումից մի քանի օր առաջ Այվազովը մեզ տեղեկացրեց, որ չի ուզում հանդես գալ Հայաստանի հավաքականում, քանի որ առաջարկ ունի ինչ-որ ռուսական թիմից: Այվազովը նշեց նաև, որ իրեն հրահանգել են չխաղալ Հայաստանի հավաքականում, քանի որ այդ դեպքում Ռուսաստանում կհամարվի լեգիոներ: Ես անձամբ հեռախոսազրույց ունեցա իր հետ, փորձեցի բացատրել, որ իր կայացրած որոշումը սխալ է, որ Ռուսաստանում խաղալու երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ, իսկ հավաքականում հաջող ելույթների դեպքում ավելի լավ թիմ տեղափոխվելու հավանականությունն ավելի մեծ կլինի, սակայն Այվազովն իր որոշումը չփոխեց:
Անցավ մի քանի օր, Այվազովը մինչ օրս էլ չի տեղափոխվել որևէ ակումբ, իսկ օրեր առաջ էլ եղավ հարցազրույց կայքերից մեկում, որտեղ նա ևս մեկ անգամ հաստատեց հավաքականում չխաղալու իր մտադրությունը: Ֆուտբոլային կարիերայիս մեծ մասը նվիրել եմ Հայաստանի ազգային հավաքականին, սկզբում՝ որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա՝ որպես գլխավոր մարզիչ: Այս ընթացքում իմ հիշողությամբ չի եղել մի դեպք, երբ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու դեպքում ֆուտբոլիստի կարիերան հաջող դասավորվի:
Օրինակները շատ-շատ են, բայց կան նաև հակառակ օրինակները, որոնք ավելի ցայտուն են: Մենք ունենք նույնպես Ռուսաստանում ծնված Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, ովքեր ժամանակին չեն վախեցել լեգիոներ դառնալուց, սիրով եկել են հավաքական և ներդրել են իրենց ողջ ուժերը հավաքականում՝ հաճախ խաղալով նաև ցավազրկումներով: Այժմ նրանց միացել է նաև Արմեն Համբարձումյանը: Ես կարծում եմ, որ 21-ամյա դարպասապահը, որը այդքան շանսեր է ստանում, որքան Այվազովը, պետք է երջանիկ լիներ դրա համար և ոչ թե ամեն անգամ մի պատճառ փնտրեր՝ հավաքականում չխաղալու համար:
Կարծում եմ նաև, որ այն ֆուտբոլիստը, ով պատրաստ չէ անկախ ամեն ինչից հանդես գալու իր երկրի ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականում խաղալուն: Ես շատ հպարտ եմ, որ հիմա հավաքականում ձևավորվել է այնպիսի ջերմ մթնոլորտ և հավաքվել են այնպիսի տղաներ, որոնց համար հավաքականում հանդես գալը վեր է ամեն ինչից: Կարծում եմ, որ ինչպես ցանկացած մարզչի, այդ թվում՝ իմ համար երազանք է եղել գլխավորել հավաքականը, այնպես էլ ցանկացած ֆուտբոլիստի համար պետք է երազանք լիներ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից