Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

«Դեմքի՝ նման զզվելի արտահայտությամբ ինձ չնայեք». Լիպարիտ Սիմոնյանը՝ դատարանին 08/29/2017   19:39  |  Դատական ռեպորտաժներ

2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախագահող դատավորն ակնհայտ ոչ դրական վերաբերմունք է դրսևորում պաշտպանական կողմի նկատմամբ:

Խնդիրը նրանում չէ, թե նախագահողը դրական կամ բացասական վերաբերմունք պետք է դրսևորի կողմերի նկատմամբ, այլ նախագահողը պարտավոր է օբյեկտիվ, անկաշկանդ և անաչառ գործի քննություն ապահովել, իսկ կողմերի հավասարության սկզբունքից ելնելով՝ նախագահողն առնվազն զսպվածություն պետք է դրսևորի, ի ցույց չդնի դատավարության մասնակից որևէ անձի նկատմամբ իր անբարյացկամ վերաբերմունքը:

Այսպիսով, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը:

Տուժող կնոջ հարցաքննությունն ընթանում էր ընդմիջումներով՝ պայմանավորված ինքնազգացողության վատացմամբ:

77-ամյա Էմմա Աբրահամյանը, պաշտպանական կողմի հարցերին ի պատասխան, պնդում էր, թե որդուն հարվածել են վեց անձինք, ընդ որում՝ որդին հարված է ստացել բութ գործիքով:

Պաշտպանական կողմի հարցերին, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ բութ գործիքը, երկաթյա էր, պլաստիկե էր, քար էր, փայտ էր, թե՝ հրազեն, կինը որևէ նկարագրություն չէր տալիս:
Ըստ տուժողի՝ պաշտպանական կողմի հնչեցրած հարցերը այդ կապակցությամբ սխալ հարցեր էին, և փաստաբաններն էլ իրեն հունից հանում են:

Թե ի վերջո հանցագործության գործիք հանդիսացած իրը ի՞նչ է եղել, որ տարեց կինը վստահաբար պնդում էր, թե տեսել է, որ դրանով որդուն հարվածել են, տուժողն այդպես էլ հարցին կոնկրետ պատասխան չտվեց:

Տուժող կինն անընդմեջ պնդում էր, որ տեսել է իր որդուն հարվածողներին. «Բոլորը հարվածել են որդուս՝ ոտքերով, ձեռքերով»: Սակայն միևնույն ժամանակ հակասություն կար տուժողի ցուցմունքներում. երբ խոսքը վերաբերում էր ամբաստանյալ Յուրի Հակոբյանին, տուժողը նշում էր, թե մթության մեջ նրան դեմքը չի տեսել, բայց նրա երկար մազերը տեսել է, գործով մյուս ամբաստանյալ Արթուր Զաքարյանի դեմքն էլ չի տեսել, հարվածողների մեջ բարձրահասակ տղա է եղել, ով ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի ընկներ է եղել, նրան էլ այդպես է ճանաչել:

Տուժողի հարցաքննության ընթացքում առանց նախագահողի թույլտվության տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը լքեց դատական նիստերի դահլիճը և ոչ ավել ոչ պակաս գնաց դատարանի արգելված գոտի, որ մասով, որ նախագահողն է ներս մտնում դահլիճ, սակայն այդ ամենին նախագահողը որևէ մեկ չարձագանքեց և միայն Մեյթիխանյանի վերադարձից հետո, ով պատճառաբանեց իր դահլիճը լքելը ինքնազգացողության վատացմամբ՝ դատարանը սանկցիա կիրառեց՝ բավարարվելով նախազգուշացմամբ:

Իսկ երբ ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էր հարցեր ուղղում տուժողին, Մեյթիխանյանը տեղից հայտարարությամբ հանդես եկավ:

Այստեղ էլ դատարանը տուժողի իրավահաջորդին պարզաբանելու փոխարեն, որ նա իրավունք չունի տեղից հայտարարությամբ հանես գալ, երբ պաշտպանը տուժողին հարցեր է տալիս՝ նախագահողը պաշտպանի հարցը հանեց և այդ կապակցությամբ պարզաբանում տալու ժամանակ դեմքի այնպիսի արտահայտությամբ նայեց պաշտպանին, որը, մեղմ ասած, ի ցույց դրեց նրա անբարյացկամ վերաբերմունքը դեպի պաշտպանը:

Ի պատասխան՝ Լիպարիտ Սիմոնյանն էլ, նախագահողին դիմելով, պահանջեց «դեմքի նման զզվելի արտահայտությամբ իրեն չնայել» և ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց՝ նշելով, որ պաշտպանական կողմի հարցերը հանվում են, դատարանը իր վերաբերմունքով ի ցույց է դնում իր տրամադրվածությունը պաշտպանական կողմի նկատմամբ, տուժող կողմը ներս ու դուրս է անում առանց դատարանի թույլտվության, ընդ որում՝ դահլիճից դուրս է գալիս և մտնում նախագահողի աշխատասենյակ, և նախագահողը որևէ կերպ չի կանխում դա, սահմանափակվում է միայն տուժողի իրավահաջորդին նախազգուշացում հայտարարելով:

Ինքնաբացարկի միջնորդությանը միացան գործով մյուս պաշտպանները:

Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նաև նշեց, որ պաշտպանական կողմի հնչեցրած հարցերը դատարանի կողմից անհիմն են հանվում, հարցերը հանելով զրկում է պաշտպանական կողմին իր մարտավարությունն իրականացնել, ինչը նշանակում է, որ դատարանը չի ցանկանում որպեսզի բացահայտվի օբյեկտիվ իրականությունը:

Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ևս, միանալով ինքնաբացարկի միջնորդությանը, նշեց. «Այնպիսի տպավորություն էր, ոնց որ տուժող կողմը իրենց տանը լինի, երբ ուզում են միջամտում են, երբ ուզում են դահլիճը լքում են, շիշ են նետում, և այս ամենը դատարանի պասիվ վարքագծի հետևանքն է, իսկ այն որ հարցաքննության ընթացքում կրքերը անընդհատ բորբոքվում են, դա հենց դատարանի անգործության հետևանքն է»:

Տուժողը կողմը գտավ, որ դատարանին հայտնված ինքնաբացարկի միջնորդությունն անհիմն է:

Մեղադրող դատախազն էլ իր դիրքորոշումը փորձում էր ամրապնդել անկեղծ խոսքով.  անկեղծ ասած՝ իր համար զարմանալի էր և ինքը չէր տեսել, որ կողքին նստած տուժողի իրավահաջորդը մտնի դատարանի աշխատասենյակը:

Իսկ պաշտպան Նադիրյանի կողմից հիշատակված շիշը նետելու դեպքի վերաբերյալ էլ մեղադրողներն այնպես չէ, որ ականատես չեն եղել, սակայն մթնոլորտը շիկացնելու, երկու կողմերի միջև առավել թշնամանք չսերմանելու համար ձեռնպահ են մնացել այլ գործողություններից:

Դատարանին հայտնած ինքնաբացարկը նախագահողը մերժեց:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:40 29/08/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբանի ամուսնու սպանության գործով դատարանում միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ
18:13 01/08/2017  |  Քրեական խրոնիկոնԼեզվաբանի ամուսնու սպանության գործով տուժողի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան և նրան տեղափոխել են
15:44 01/08/2017  |  Քրեական խրոնիկոնԼեզվաբանի ամուսնու սպանության գործով կողմերը վիճաբանեցին. հնչեցին հայհոյանքներ և իրար վրա առարկաներ նետվեցին
19:55 07/06/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբանի ամուսնու սպանության գործով դատական նիստում միջադեպերի թեժ պահին դատավորը լքում է դահլիճը
17:04 07/06/2017  |  Դատական ռեպորտաժներՍպանված Եղիշե Խաչատրյանի մոր համար երկու անգամ շտապօգնություն հրավիրվեց դատարան
19:00 04/05/2017  |  ԼՐԱՀՈՍՍպանության գործով դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովվում. Արա Զոհրաբյան
13:27 04/05/2017  |  Դատական ռեպորտաժներՀարսանյաց արարողությունը խափանվեց, այժմ էլ կանգնած է ԲՈՒՀ-ից դուրս մնալու վտանգի առաջ. Դատարանը մերժեց կալանքը փոփոխելու՝ պաշտպանի միջնորդությունը
18:02 03/05/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբանի ամուսնու սպանության գործն առանց միջադեպերի չի անցնում
15:56 03/05/2017  |  Դատական ռեպորտաժներԼեզվաբան Մեյթիխանյանի նկատմամբ սանկցիայի հարցը կքննարկվի նրա ներկայությամբ. դատարանն արձանագրեց՝ անթույլատրելի միջադեպ է տեղի ունեցել
17:37 25/04/2017  |  Քրեական խրոնիկոնԼեզվաբանի ամուսնու սպանության գործով գաղտնի վկային ով` ինչ ցուցմունք է հարկադրել

Արխիվ

[]