ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարտված «հեղափոխականները» իրենց ռազմագերի են հռչակել, իսկ հանրային պաշտպանին էլ՝ թիրախավորել 08/28/2017 23:39 | ԼՐԱՀՈՍ
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատարանը որոշեց ամբաստանյալներ Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան գործին ներգրավվել Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Թովմասյանին:
Հանրային պաշտպանի գործին ներգրավման անհրաժշտությունը բխեց այն բանից հետո, երբ նրանց պաշտպանները դատական նիստի ընթացքում լքեցին նիստերի դահլիճը, իսկ երբ դատարանը պաշտպաններին հորդորեց չլքել՝ պաշտպաններ Արա Զաքարյանը և Նինա Կարապետյանցը հայտարարեցին, թե իրենց պաշտպանյալներից հստակ ցուցում ունեն, որ իրենց՝ դահլիճում չգտնվելու դեպքում որևէ գործողության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեն, ուստիև այդ պայմաններում չեն պատրաստվում մնալ դահլիճում:
Սակայն Սեֆիլյանի և Ներսիսյանի պաշտպանությունն իրականացնում են նաև այլ փաստաբաններ՝ Տիգրան Հայրապետյանը և Արայիկ Պապիկյանը, նրանք էլ կամ չեն ներկայանում դատական նիստերին կամ էլ դատարան մուտք գործելիս զննությունը որակում են խուզարկություն, ինչի շուրջ երկար բանավեճից հետո այդպես էլ նիստերի դահլիճ չեն հասնում:
Գործով մի շարք ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաներ են կիրառված և նրանք դատարանում չեն գտնվում, փաստաբաններն էլ հրաժարվում են ներկայանալ՝ դատարանը ամբաստանյալների պաշտպանության իրավունքն ապահովելու տեսանկյունից դիմել է հանրային պաշտպանի գրասենյակին:
Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի ներգրավվելուց հետո էլ փաստաբանը հայտնվել է ճնշումների թիրախում. Վարդգես Գասպարին որոշել է՝ Մարինե Թովմասյանը չպետք է մասնակցի դատավարությանը, քանի որ Սեֆիլյանը և Պողոսյանը այլ պաշտպաններ ունեն, ուստիև փաստաբանի բնակության վայրում ակցիա է իրականացնում:
Այսպիսով, նախօրեին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հարցի առնչությամբ ֆեյսբուքում գրառում էր կատարել, որում մասնավորապես ասվում էր, որ այն ինչ կատարվում է փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ (բնակության վայրում պիկետ, պատիվն արատավորող լուսանկարների տարածում), անթույլատրելի է բոլոր տեսակետներից: Չի կարելի թույլ տալ, որ փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ճնշման ենթարկեն և կապ չունի ճնշումը պետական մարմինների կողմից է, թե՝ հասարակության որոշ հատվածների:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է փաստաբանի գործունեության երաշխիքներ: Ընդ որում, արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:
Փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշման նախաձեռության հեղինակների ետևից գործող, կամ այս ճնշումներից հաճույք ստացող որոշ փաստաբաններ լավ չեն պատկերացնում, որ այս վատ նախադեպից առաջինը իրենք են տուժելու: Վաղը կարող են ձեր գործերով հակառակորդ կողմի հարազատները բողոքի ակցիաներ կազմակերպել ձեր բնակավայրերում և ձեզ վարկաբեկել, ինչը մեր մասնագիտությունը կդարձնի խոցելի:
Եթե փաստաբանն իր մասնագիտական գործունեության ընթացքում խախտում է օրենքը կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջը, ապա դրա լուծման միակ օրինական ճանապարհը, փաստաբանների պալատին հաղորդում ներկայացնելն է:
Հ.Գ. Ի գիտություն փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշումների հեղինակներին, Մարինե Թովմասյանը հղի է և սպասում է երեխայի:
Փաստաբան Արսեն Մկրտչյանը ևս իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Աշխարհում էլ այդպիսի տեղ չկա, որտեղ պարտված «հեղափոխականները», իրենց ռազմագերի հռչակեն ու կամավոր բանտարկության գնան, հերիք չէ դատարանին չեն հարգում, հլը մի բանել «ազատ»" ԶԼՄ-ներում պաշտպանների դեմ նյութեր են պատվիրում։ Երևույթը տհաճ է, բայց մեղք դնելու չէ։ Մարդիկ որոշ արկածախնդիր պոպուլիստների հորդորով երկրորդ անգամ ճակատագրական սխալ են գործում՝ հայերի մեջ թշնամի են փնտրում այնտեղ, որտեղ առնվազն իրենց վատը չեն ուզում։ Հարգելի ադեկվատ կոլեգաներ, հորդորում եմ ներողամիտ լինել։ Ուժեղը բարի է լինում, պարտվողը՝ չարացած» ,- գրառել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից