ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Համայնքային թափոնների կառավարման» մասին օրենքի շնորհիվ հնարավոր կլինի թափոնները արդյունավետ կառավարել 08/26/2017 16:53 | ԼՐԱՀՈՍ
Համայնքային թափոնների կառավարման հայեցակարգով պետք է լուծվի գլոբալ խնդիր՝ համակարգային մոտեցում լինի թափոնների կառավարման հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս
մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը։
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ ՏԿԶ նախարարությունում մշակվել է «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը։
Բախշյանն ասել է, որ դրա ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն։ Փոփոխություններ են կատարվելու նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
«Օրենքի նախագծի համաձայն՝ չնշանակված վայրում աղբի նետումը ենթադրում է 20.000-30.000 դրամի տուգանք, առանց մասնավորեցնելու ,թե դա ծխախոտ է, թե բնակարանի պատուհանից նետված մեկ այլ աղբ։ Մենք քիչ տուգանքներ ենք սահմանում, բայց պետք է մարդու գրպանին հարվածելով հասնենք մեր առջև դրված նպատակների իրագործմանը։ Օրենքում խոսքը միայն աղբահանության մասին չէ, քանի որ նպատակների մեջ ավելի գլոբալ խնդիր պետք է լուծվի՝ համակարգային մոտեցում թափոնների կառավարման հարցում»,- ասաց Բախշյանը։
Նրա խոսքով՝ իրենց առաջնային խնդիրն է նվազեցնել մարդու առողջությանը վնաս հասցնող գործոնները, ամեն ինչ անել՝ բնությունից նոր ներգրավվող ռեսուրսը պակասեցնելու և վերաշրջանառության մեջ դնելու ունեցած ռեսուրսները։
Նպատակներից է թափոնների հավաքման ու կառավարման պատշաճ կազմակերպումն իրականացնելը։
«Այստեղ մենք ունենք մեծ բաց, ինչը օրենքի շրջանակներում պատրաստվում ենք փակել՝ դա աղբավայրերի կառավարումն է։ Այսօր մենք չունենք աղբավայրերի կառավարման որևէ դրական փորձ»,- նշեց ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետը։
Նրա խոսքով, եթե որոշ համայնքներում աղբահանությունը կազմակերպվում է բավարար մակարդակի, ապա ոչ մի կերպ արդարացված չի հավաքված աղբի տեղափոխումը, երբ աղբաջրերը ներթափանցում են ստորգետնյա ջրեր, արտանետված գազերը մթնոլորտ են գնում։
Բախշյանը, ներկայացնելով իրենց ուսումնասիրությունները ժամանակակից մեթոդների վերաբերյալ, ասաց, որ դրանք անխուսափելիորեն ազդելու են աղբահանության սակագների բարձրացման վրա։
«Մենք հիմա ունենք աղբավայրերի կառավարման հետ կապված խնդիր, քանի որ եվրոպական կառավարման ստանդարտի սակագնի որոշակի ճնշումներ կան։ Կազմակերպչական միջոցներով մենք ձգտում ենք այդ ամենը չեզոքացնել»,- ընդգծեց Արտաշես Բախշյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ