Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

Զինծառայող Մանուչար Մանուչարյանի ինքնասպանությունը ինչ-որ հանգամանքների պատահական համընկման արդյունք է. Հրանտ Անանյան 08/25/2017   15:04  |  Դատական ռեպորտաժներ

Զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով մեղադրյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը միջնորդում է իր պաշտպանյալին արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքում՝ ապացույցների անբավարարության և հանցակազմի բացակայության հիմքով:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես գալով՝ այդ մասին ասաց փաստաբան Հրանտ Անանյանը:

Միևնույն ժամանակ պաշտպանը միջնորդում է կրկին քննարկել Գաբոյանի պաշտպանության կողմի՝ դատաքննության ընթացքում հարուցված և դատարանի կողմից հետաձգված միջնորդությունը՝ Լ.Մկրտչյանի մասով երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածով իրականացվող հետապնդումը դադարեցնելու մասին, որոշում կայացնել քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետները լրանալու հիմքով՝ առանց անդրադառնալու այդ դրվագներով ամբաստանյալի մեղավորության հարցին:

Իսկ Բաբկեն Գաբոյանի կողմից Մ.Մանուչարյանին ապտակելու, հայհոյելու կամ ծաղրելու փաստերը հաստատած համարելու դեպքում վերագրվող արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ և 360-րդ հոդվածներով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետները լրանալու հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նշանակել պատիժ`3 տարի ժամանակով ազատազրկում, և նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճից՝ հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, իսկ ավելի խիստ պատիժ նշանակելու դեպքում՝ կիրառել 2013 թ համաներման ակտը և ազատել նշանակված պատժից:

Պաշտպանը նաև միջնորդեց՝ եթե դատարանն իր կողմից ներկայացած պահանջները մերժի, ապա այդ դեպքում Գաբոյանին վերագրվող արարքը վերաորակի ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակի հնարավորինս մեղմ պատիժ:

Այսպիսով, պաշտպանը գտնում է, որ Գաբոյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է, քանի որ նախաքննությունն ընթացել է քրեադատավարական նորմերի անտեսմամբ, միակողմանի` մեղադրական ուղղվածությամբ, քրեական գործի նյութերի սխալ համադրման, վերլուծության, նյութական իրավունքի նորմերի կամայական մեկնաբանության և գնահատման արդյունքում նախաքննության մարմինը հանգել է անհիմն հետևությունների:

Ըստ Անանյանի՝ դատաքննության արդյունքներն ամփոփելով՝ հանգել են հետևության, որ վերոնշյալ պնդումները հիմնավորվել են, իսկ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը՝ հերքվել:

Նշենք, որ Գաբոյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Պաշտպանի գնահատմամբ՝ տուժող Լիբիկ Մկրտչյանի, վկաներ Արման Սահակյանի և Արթուր Աբրահամյանի ցուցմունքներն էլ չեն համապատասխանում իրականությանը, դրանք խիստ հակասական են և անարժանահավատ:

Չկա ուղղակի պատճառահետևանքային կապ Գաբոյանին վերագրվող գործողությունների և Մանուչար Մանուչարյանի ինքնասպանության միջև, և պետք է արձանագրել, որ փորձաքննության եզրակացությունների ոչ կատեգորիկ լինելը, հավանականության վրա կատարված եզրահանգումները՝ հիմք են տալիս պնդելու և շարունակում է մնալ չփարատված կասկած, որ Մանուչար Մանուչարյանի ինքնասպանությունը ինչ-որ հանգամանքների պատահական համընկման արդյունք է կամ գործով չպարզված, չքննված պատճառների հետևանք:

Հրանտ Անանյանը նաև բողոք է գրել ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Դավթյանին, զինդատախազ Վ.Հարությունյանին և Երևանի կայազորային դատախազ Ա. Անտոնյանին՝ խնդրելով հանձնարարել սույն գործով մեղադրող դատախազ Ա.Ամիրյանին դատարանում վերակազմել մեղադրական եզրակացությունը և փոփոխել իր պաշտպանյալ Գաբոյանին առաջադրված մեղադրանքը՝ նրան մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը, ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը կամ ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:

Պաշտպանը նշեց, որ իր բողոքին ի պատասխան՝ Զինդատախազի տեղակալ Ա.Կրկյաշարյանից գրություն է ստացել, համաձայն որի՝ բողոքը դիտարկվել է որպես միջնորդություն և ուղարկվել դատարան այն դեպքում, երբ դատարանը մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու լիազորությամբ օժտված չէ: Այս մասին նշում է Անանյանը՝ հավելելով, որ Երևանի կայազորի դատախազությունից դեռ պատասխան չի ստացվել:

Ըստ մեղադրանքի՝ ՊՆ N զորամասի ավագ հետախույզ, կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը տեղ գնալու իր պահանջը չկատարելու կապակցությամբ, «սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածայողների շրջանում իր գերակայությունն ամրապնդելու նպատակով մեկ անգամ ապտակել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Լիբիկ Մկրտչյանին, այդ կերպ վիրավորանք է հասցրել վերջինիս՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը»։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Բ.Գաբոյանը նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մանուչարյանի նկատմամբ, որպես հեղինակություն վայելող զինծառայող առանձնանալու և անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ։

Բ.Գաբոյանի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ստեփանյանի կողմից երեկոյան «քուն» հրամանից հետո զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար, Մ.Մանուչարյանի նկատմամբ բռնություն գործադրելու՝ երկու ձեռքերով կոկորդից բռնելու, վերջինիս պատին հենելու և կոկորդը սեղմելու, ինչպես նաև դրանից քիչ անց, անկողնում պառկած Մ.Մանուչարյանին ոտքերով հարվածներ հասցնելու պատճառով, նրանց երկուսի հակաօրինական գործողությունների արդյունքում անզգուշությամբ վրա է հասել ծանր հետևանք, այն է՝ վերը նկարագրված պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ.Մանուչարյանի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթիմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով:

Արդյունքում՝ վերջինս 31.07.2013թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն, այսինքն՝ անզգուշությամբ պատճառվել է այլ ծանր հետևանք։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]