Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Տավարաբուծության ծրագիրն արդյունավետ չի իրականացվել. գոյացել է ավելի քան 600 մլն դրամ պարտավորություն 08/24/2017   17:52  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քննարկելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության միջնորդագիրը՝ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, ուսումնասիրություններ է սկսել բարձրացված հարցերի շուրջ: 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում`ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով կատարված քննությամբ մի շարք խնդիրներ ու բացթողումներ են հայտնաբերվել «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի իրականացման ընթացքում, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել հիշյալ ծրագրի, ինչպես նաև նմանատիպ այլ ծրագրերի ոչ արդյունավետ իրականացմանը:

Մասնավորապես՝ քրեական գործով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ բացակայում են մի շարք նորմատիվային լուծումներ, որոնք կարող էին կանոնակարգել ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրերը։ Արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ներկրված եւ տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրերի հիման վրա տոհմային  երինջների իրացման գործընթացը, ըստ էության, չի ապահովել հիշյալ ծրագրի արդյունավետ իրականացումը, որի հետեւանքով գոյացել է պետության հանդեպ չկատարված ավելի քան 600 մլն դրամ պարտավորություն։

Նմանատիպ ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով՝ ՀԿԳ քննիչը միջնորդություն է ուղարկել գյուղատնտեսության նախարարություն՝ առաջարկելով.

«- ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հետագայում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքում համապատասխան իրավական ակտերում նախատեսել այնպիսի իրավական նորմեր և պահանջներ, որոնք հնարավորություն կտան ապահովել ծրագրի իրականացման ընթացքում վճարունակ գնորդների ընտրության և դրանով պայմանավորված` ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման հնարավորությունը:

 - Քննարկել համապատասխան իրավական ակտերում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանդեպ գնորդի լրացուցիչ պարտավորությունների, այդ թվում`անշարժ գույքի գրավի, բանկային երաշխիքի ներդրման հնարավորությունը: 

- Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում նախատեսել այնպիսի իրավական նորմեր և պահանջներ, որոնք կապահովեն համապատասխան ոլորտների մասնագետներից բաղկացած հանձնաժողովի նիստերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամի բացակայությամբ նիստերի իրավազորության հիմքերը: 

- Քննարկել նմանատիպ ծրագրերի իրագործման ընթացքում մոնիտորինգի անցկացման հնարավորությունը, ինչը թույլ կտա ծրագրի առավել արդյունավետ և նպատակային իրականացումն ապահովելու նպատակով համապատասխան պայմաններ ապահոված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ընդգրկումը ծրագրի հետագա փուլերում: 

-  Քննարկել պայմանագրի լուծման դեպքում մինչ համապատասխան գնորդ գտնելու ժամանակահատվածը կենդանիների կերակրման և խնամքի համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը, որը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար իրական հնարավորություն կընձեռի պայմանագիրը գնորդի կողմից էականորեն խախտելու դեպքում միակողմանի լուծել այն»:

Միջնորդագիրը քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, որի արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Մասնավորապես ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ «նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչությանը և կառուցվածքային առանձին ստորաբաժանումներին հանձնարարվել է նախարարության կողմից մշակվող տավարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունավետության ապահովման նպատակով համապատասխան իրավական ակտերով.

- ձևավորել տվյալ ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովներ, որոնք կսահմանեն ծրագրերի մասնակից շահառուների ընտրության հստակ չափանիշներ ու չափորոշիչներ.

- նախատեսել դրույթներ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանդեպ գնորդի լրացուցիչ պարտավորությունների՝ մասնավորապես գույքի գրավի, բանկային երաշխիքի և երրորդ կողմի երաշխավորի հետ կապված հարաբերությունների կարգավորման վերաբերյալ.

- ըստ առաջնահերթության՝ սահմանել ծրագրերի մշտադիտարկման ենթակա ցուցանիշները և դրա իրականացման պարբերականությունը.

- նախատեսել դրույթ պայմանագրի միակողմանի լուծման դեպքում՝ մինչև գնորդ գտնելու ժամանակահատվածը, տվյալ ապրանքի պահպանման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվարկ իրականացնելու վերաբերյալ հիմք ընդունելով ծրագրի իրականացման ժամկետայնությունը և պահպանվող ապրանքի յուրահատկությունը»:

Բացի այդ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ամբողջությամբ մոնիտորինգի է ենթարկելու Հայաստանի Հանրապետությունում 2007- 2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:38 22/06/2017  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քրեական գործի անհետացման դեպքի առթիվ
18:54 14/06/2017Տեղի է ունեցել «Դեպքի վայրի զննություն» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը
15:32 06/05/2017  |  ԼՐԱՀՈՍԴուք ոչ միայն քննիչ եք, այլ նաև՝ ուսուցիչ. անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունները՝ Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում
20:15 24/03/2017  |  ԼՐԱՀՈՍՄինչդատական վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ. Աղվան Հովսեփյան 
18:17 17/03/2017  |  ԼՐԱՀՈՍՄասնագիտացված քննիչները ոչ միայն լավ իրավաբաններ պետք է լինեն, այլև տիրապետեն հոգեբանությանը
16:41 22/02/2017  |  ԼՐԱՀՈՍՆվազել են ծանր հանցագործությունները, աճել առանձնապես ծանր հանցագործությունները. ՔԿ-ն ամփոփեց 2016 թվականը
18:16 21/02/2017  |  ԼՐԱՀՈՍ2016 թվականին լավագույն ստորաբաժանումն ու քննիչն արժանացան մրցանակների
11:18 21/02/2017  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է տարվա լավագույն քննիչի անունը
19:39 13/02/2017  |  ԼՐԱՀՈՍՔԿՀ-ներում գտնվող անձանց կողմից կատարվել է ավելի քան 150 մլն դրամի հափշտակություն. ՔԿ
14:46 30/11/2016  |  ԼՐԱՀՈՍՊրոֆեսիոնալ աշխատանքի համար ՔԿ նախագահը պարգևատրել է քննիչին և ոստիկանության աշխատակցին (Լուսանկարներ)

Արխիվ

[]