ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց՝ այս անգամ «Սասնա Ծռեր»-2-ի գործով 08/24/2017 13:48 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա Ծռեր»-2-ի գործով այսօր դատական նիստը սկսվեց և շարունակվեց պաշտպաններից երկուսի՝ Գրիշա Բալասանյանի և Դավիթ Գյուրջյանի բացակայությամբ:
Այս կապակցությամբ ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին: Լ. Սիմոնյանը՝ վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմը՝ նշեց, որ պաշտպանի չներկայանալու դեպքում, եթե նրան հնարավոր չէ փոխարինել այլ պաշտպանով, նիստը պետք է հետաձգվի:
Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պաշտպանների բացակայության պայմաններում դատական նիստի անցկացմամբ խախտվում է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը, ինչպես նաև բացակայող պաշտպանների իրավունքը: Նշելով, որ իր պաշտպանյալները չեն լիազորել իրենց բացակայությամբ գտնվել դատական նիստերի դահլիճում, ինքն այսուհետ չի մասնակցելու դատական նիստին՝ մինչև որ չապահովվեն բոլորի իրավունքները, և դատարանը չղեկավարվի Քրեական դատավարության օրենսգրքով: Փաստաբանը լքեց դատական նիստերի դահլիճը:
Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, ինչպես նաև պաշտպանության կողմի միջնորդությունը դատական նիստերի դահլիճ վերադարձնել դատական նիստերի դահլիճից հեռացված ամբաստանյալներին, հակառակ դեպքում իրենք իրավասու չեն գտնվել դատական նիստերի դահլիճում՝ իրենց պաշտպանյալներից նման լիազորություն չունենալու պատճառով:
Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան, փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն է գործադրվել, ուստի խնդրեց նրան վերադարձնել դատական նիստերի դահլիճ, որպեսզի այդ մասին նա ինքը հայտարարի: Դատարանը խորհուրդ տվեց դիմել համապատասխան մարմիններին:
Դատարանը մի շարք ամբաստանյալների, այդ թվում՝ Հովհաննես Հարությունյանին, վերադարձրեց դահլիճ, սակայն միայն պարզելու, թե նրանք արդյոք հրաժարվո՞ւմ են իրենց պաշտպաններից, թե՝ ոչ:
Հայարփի Սարգսյանը մի քանի անգամ պնդեց, որպեսզի իր պաշտպանյալին տրվի խոսքի իրավունք՝ իրեն բռնության ենթարկելու մասին հայտարարություն անելու համար: Դատարանն էլ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանի վերաբերյալ որոշում կայացնելու:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ